Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք Մակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակ

Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավոր

Պատահար

Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշականի ձորում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ․-ն է։ Տեղում ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ․-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է հրազենային վնասվածք։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, դրամապանակ։

Կասկածյալ Գևորգ Ու․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է Օշական գյուղի Ձախ-Ափ փողոցում։ Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է մեղքը։

Պարզվել է նաև, որ կասկածյալի որդին հանցագործության գործիք հանդիսացող հրազենը վերցրել և թաքցրել էր իրենց տան հարակից հողամասում գտնվող թզենու ծառի տակ։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը և մի քանի փամփուշտ՝ այդ թվում չկրակված։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներըՈւկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված