Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ

Փաշինյանը գնում է դեպի անցյալ, և դա կարող է շատ թանկ նստել հայկական պետականության վրա

Վերլուծություն

«Իրավունք» մեդիա հոլդինգի զրուցակիցն է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Նիկոլաևիչ Տարասովը։

ՀԱՐՑ.- Ստանիսլավ Նիկոլաևիչ, ստեղծված բարդ իրավիճակում, երբ Անդրկովկասում և դրա շուրջ տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների շահերը կարող են մշտապես ճշգրտվել, որքանո՞վ է իրատեսական հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Բաքուն ունի՞ նման ցանկություն։ Եվ ընդհանրապես, այս տարածաշրջանն առաջնահերթությո՞ւն է աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների համար։


ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո, Անդրկովկասում տիրող իրավիճակը նոր աշխարհաքաղաքական նախադրյալներ է պարունակում։ Պատմականորեն, ես դասում եմ իրավիճակը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունում են: Հետո այս կողմերի միջև բաց և փակ քննարկումների   արդյունքում դժվար տանջանքների մեջ ծնվեց «3+3» ձևաչափը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան): Այս ձևաչափի հիմնական իմաստը՝ լուծել 
անվտանգության համակարգի ստեղծման խնդիրը միայն տարածաշրջանի պատմական խաղացողների մասնակցությամբ. այլ արտաքին դերակատարների հայտնվելը  այնտեղ միայն կբարդացնի իրավիճակը, տարածաշրջանային խնդիրների հանրագումարը, որոնք վերաբերում են ոչ միայն ադրբեջանա-հայկական կարգավորմանը,  կտեղափոխի Արևմուտքի և Արևելքի դիմակայության մակարդակի, ավելի ճիշտ՝ կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Իրադարձությունների այս ընթացքը օբյեկտիվորեն գնահատելով՝ պետք է խոստովանել, որ դրան է ձգտում Հայաստանը, և ոչ թե Ադրբեջանը, որին պետք է
իրավաբանորեն ամրապնդել իր հաղթանակը երկրորդ ղարաբաղյան պատերազմում: Սակայն Արևմուտքը համաձայնագրի նախագծում մտցնում է Լեռնային Ղարաբաղի և ղարաբաղցի հայերի կարգավիճակի մասին կետ, թեև ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին մատը չխբեց այս հարցում, թեև կարող էր փոխել իրադարձությունների ընթացքը: Այստեղից հարց է ծագում Արեւմուտքի` Հայաստանի նկատմամբ ներկայիս քաղաքական համակրանքի իրական նպատակների մասին, որոնք, իմ կարծիքով, կոնկրետ իրավիճակում ոչ մի կապ չունեն Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ: Ահա թե ինչու այն ինչ է կատարվում Բաքվի և Երեւանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների հետ  անձամբ ինձ չի զարմացնում: Բաքվից և Երևանից` առաջ և հիմա, հաճախ ենք հայտարարություններ լսում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ այս տարի, «բայց եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի»: Բայց առաջանում են շատ հարցեր. Առաջինն այն է, որտեղ են կողմերը պատրաստվում  ստորագրել պայմանագիրը` Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Աստանայում, թե մեկ այլ տեղ: 
Երկրորդ՝ պայմանագրի ինչ տեքստ է պատրաստվում ստորագրման՝ Վաշինգտոնի նախագիծը, Մոսկվայի՞, թե՞ Բրյուսելի։ Այս ամենը ընթանում է սուսուփուս, և
օգտագործվում են գաղտնի դիվանագիտության մեթոդնե: Կողմերը մեկնաբանում են իրավիճակը կախված պահի շահեկան մոտեցումներից և իրենք են
տեղեկատվական լարվածության աղբյուր դառնում: Այսպիսով, ինքներդ եզրակացություններ արեք:

ՀԱՐՑ.- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ասաց, որ ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար։ Ստանիսլավ Նիկոլաևիչ, վստահեցնում եմ, որ Հայաստանում շատերն են կիսում այս մտահոգությունը։ Եվ հետո ես ձեզ կտամ այն ​​հարցերը, որոնք ինձ տալիս են Հայաստանում սովորական մարդիկ՝ չծանրաբեռնված Ֆուկույամայի և Գումիլյովի աշխարհաքաղաքական ժառանգությամբ. ինչո՞ւ է միայն Հայաստանի մասնակցության համար ափսոսում ՌԴ ԱԳՆ-ն։ Ի՞նչ կասեք նույն գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցության մասին։ Նրանք կարող են ամեն ինչ անե՞լ: Իսկ  ՆԱՏՕ-ի երկրի (Թուրքիայի) մուտքը և ռազմական ընդլայնումը մեր տարածաշրջանում: Իսկ այն տեղեկությունը, որ ադրբեջանական «Ջիհազ» արտադրական միավորումը 2022-2023 թվականներին Ուկրաինային մատակարարել է 82 մմ տրամաչափի ավելի քան 25 հազար ականանետ։ Ռումբերն, ինչպես երևում է փաստաթղթերից, մատակարարվել են մոտ 7000 գրիվնա (170 դոլար) գնով։ Կամ ինչպես հասկանալ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի 17-րդ կետը, որտեղ ասվում է, որ կողմերը զերծ կմնան միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ երրորդ պետությունների միջոցով, եթե Ալիևը բառացիորեն ամեն օր սպառնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես անմիջապես կասեմ, որ ես ադրբեջանական արտաքին քաղաքականության համախոհը չեմ: Բայց եթե խոսենք օբյեկտիվորեն, Բաքվի դիվանագիտությունը ավելի արդյունավետ է գործում, քան հայկականը ոչ միայն ռուսական, բայց նաև արևմտյան ուղղությամբ։ Ես ռոմանտիկ չեմ և կարծում եմ, որ լավ եմ հասկանում ադրբեջանցիների ներքաղաքական տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ: Բաքվում ռուսատյացներն ավելի քիչ չեն, քան Երեւանում: Բայց Ադրբեջանի նախագահը գրագետ կերպով իր օգտին է խաղարկում ռուսական «քարտը», մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը գործում են ուղղամիտ և պարզունակ: Եվ ամեն անգամ   բախվում են ռուսների հակահարձակմանը:

Հիմա՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի մասին. Նա հայտարարեց, որ հիմքեր կան ենթադրելու, որ արևմտյան երկրները ԵՄ առաքելության ժամանակ Հայաստանում հետախուզական տեղեկատվություն են հավաքում ռուսական օբյեկտների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր հարևան պետությունների վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ երկարաժամկետ ԵՄ առաքելությունը Հայաստանում տեղակայված էր 2023 թվականի փետրվարի 20-ից՝ 2 տարի ժամկետով և սկզբում բաղկացած էր 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն):
Հայաստանի խորհրդարանը մարտին վավերացրել է Եվրամիության հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին: Երբ Եվրամիության երկրների արտգործնախարարները որոշեցին ուղարկել Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելությունը, նրանք դրդված էին իրենց գործողություններում՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերահսկելու ցանկությամբ։ Երեւանը նման քայլը համարեց ապահովագրություն հնարավոր նոր ռազմական էսկալացիաից Բաքվի կողմից և, ինչպես ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ  Միշելը ձգտում էր «ուժեղացնել ԵՄ-ի ըմբռնումը իր միջնորդական ջանքերում Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի շրջանակներում»։ Միևնույն ժամանակ, շատ
փորձագետներ հայտարարել են, որ «նման խնդիրների լուծումը ԵՄ-ի կողմից անիրատեսական է», իսկ այս գործնթքցը թաքցնում է այլ նպատակներ: Գալուզինը դրանք հնչեցրեց՝ կասկածի տակ դնելով հայկական թեզը, թե «ԵՄ առաքելությունը Հայաստանի անվտանգության ապահովման միջոցներից մեկն է»։

Այն, որ Հայաստանն ու ԵՄ-ն կապում են խաղաղ համաձայնագրի ստորագրման հեռանկարները Ադրբեջանի հետ նոր պայմաններում, ցույց է տալիս նրանց մտադրությունները պահել առաքելությունը որքան հնարավոր է երկար, հակառակ դեպքում դրա մնալը  Հայաստանում  կորցնում է իր իմաստը: Ավելին, քիչ հավանական է, որ ԵՄ առաքելությունը դառնա կողմերի միջև ռազմական էսկալացիայի դեպքում խոչընդոտ: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի անդամները փորձում են օգտվել այս իրավիճակից, որպեսզի «յուրացնեն Կովկասը և դուրս մղեն Ռուսաստանը»: Իմ կարծիքով Երևանի կողմից  կան փորձեր  «լրացնելու  Արևմուտքի համար աշխարհաքաղաքական հնարավոր վակուումը Վրաստանի կորուստից հետո», տարածաշրջան ներքաշելով տարբեր դիտորդներ, առաքելություններ և այլն, նրանց հետ` տարբեր հետախուզական ծառայություններ:

Ի դեպ, Գալուզինը նույնպես հիշատակեց այս մասին: Իմ կարծիքով, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը որոշ չափով կարող է
կախված լինել Ուկրաինայի հակամարտության ելքից, եթե նկատի ունենանք 
Աստանայի ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրումը Բաքվի և Պեկինի միջեւ: Եթե ​​Ադրբեջանն ու Վրաստանը սկսեն լքել Արևմուտքի ազդեցության ուղեծիրը, Հայաստանը կարող է հայտնվել ոչ միայն տարածաշրջանային մեկուսացման մեջ, այլ նաև «Արևմուտքի գրկում»: Այս վաղվա մակարդակով Ալիևը վարում է «խաղը» և Փաշինյանը քշվում է դեպի անցյալ, և դա կարող է շատ թանկ նստել հայկական պետականության վրա.

Սարգիս Սարգսյան,

Մոսկվա-Երևան






Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top