Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ

Աթաթուրքի պաստառի պատճառով` երգչուհին հրաժարվել է բեմ բարձրանալ

Շոու բիզնես

Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղարկել է Թուրքիայի Չեշմե քաղաքում կայանալիք համերգը, ինչը կոշտ քննադությունների է արժանացել և մեծ աղմուկ բարձրացրել Թուրքիայում, գրում է Ermenihaber-ը։

 

Երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ՝ պատճաբանելով, որ բեմում կախված է Թուրքիայի հիմադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը և այդ երկրի դրոշը։

 

«Թուրքիայի դրոշով և Քեմալ Աթաթուրքի պաստառներով միջոցառմանը ելույթ ունենալը ցանկացած հույն արտիստի համար անարգանք կլինի պատմական հիշողության հանդեպ, այն էլ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժելու 50-րդ տարելիցին»,- պարզաբանել է երգչուհին։

 

 Հիշեցնենք, որ 1974-ի հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժել էր կղզի և օկուպացրել կղզու շուրջ 40%-ը։

 

Դեսպինայի թիմը խնդրել է, որպեսզի Աթաթուրքի պաստառը այլ վայր տեղափոխեն, իսկ Թուրքիայի դրոշի կողքին դնեն նաև Հունաստանի դրոշը, ինչը մերժվել է համերգի կազմակերպիչների կողմից։ Մերժմանն ի պատասխան` երգչուհին հայտարարել է. «Եթե Աթաթուրքի պաստառի տեղը չփոխվի, ես բեմ չեմ բարձրանա»։

 

Համերգի կազմակերպիչներն էլ իրենց հերթին նշել են. «Թուրքիայում Աթաթուրքը ժողովրդավարության խորհրդանիշն է», դրան ի պատասխան` երգչուհու գործընկերուհին չեղարկել է համերգը և հայտարարել. «Աթաթուրքն էլ ինձ համար հույնների դահիճն է»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ