ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Վախեցողն ինձ համար մտավորական լինել չի կարող. Ժասմեն Ասրյան

Մշակութային

Այն, որ անտարբերությունն այլեւս համատարած է եւ, կարծես, սովորական երեւույթ է դարձել, նորություն չէ: Սակայն անհասկանալի է՝ ունենալով նման քաղաքական, տնտեսական, մշակութային քայքայված իրականություն, ինչպե՞ս է ստացվում այսչափ անտարբեր մնալ եւ ապրել օրվա համար կամ՝ զուտ օրվա հացով: Ցավալիորեն, այս անտարբերությունից անմասն չեն մնում մտավորականներն ու մշակութային գործիչները: Մինչդեռ «Իրավունքի» հետ զրույցում դերասանուհի, գրականագետ, հասարակական գործիչ ԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆՆ ընդգծեց, որ մտավորականությունը պետք է լինի առաջնային ուժ՝ ազգի, մարդկության համար:

«Ցավոք, այդ առաջատար ուժը կամաց-կամաց թուլացավ եւ դարձավ շատ ստվերային ու քչացավ: Հիմա այնպիսի մտավորականների կարող ես հանդիպել, որոնք ինչ-որ տրամադրությունների տակ են մտնում եւ չեն կատարում իրենց պարտավորությունները», - նշեց նա:

Ժասմեն Ասրյանի կարծիքով՝ դա իշխանությանը հաճոյանալ է, դիրք կորցնելու վախ է. «Միայն այդ պատճառները բավական են, որպեսզի ես նման մտավորականությանը չընդունեմ: Նրանք պետք է լինեն օրինակելի, հայրենասիրություն ցուցաբերող ուժը եւ հասարակությունը պետք է օրինակ վերցնի մտավորականներից: Եթե մտավորականը վախենա, կամ մի որեւէ գործ ձեռնարկի, որն ազգային չէ, ինձ համար մտավորական լինել չի կարող»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ