Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ Ուժեղները ջախջախված են, քոչարյանականները՝ ապշած Զելենսկու թիմը այլևս չի թաքցնում, որ չեն ցանկանում պատերազմը դադարեցնել Տնտղել թիմը. Ինչ է հանձնարարել Սամվել Կարապետյանը եղբոր տղային Կիևի տականքները պարբերաբար թքում են ԱՄՆ նախագահի դեմքին. Մեդվեդև Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին Եթե Պուտինը, Թրամփը եւ Սին համագործակցեն, դա հիմնարար կերպով կփոխի աշխարհաքաղաքականության բնույթը Չուլ սարքեցինք ընդդդիմությանը. ՏԻՄ ընտրությունների հակառակ երեսը

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը

Ախ կանայք

Քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

 

Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը։ Մարիան շուրջ 20 տարվա իմ լավ բարեկամը և կուսակցական ընկերն է։ Մարիայի մասին շատ կարելի է խոսել։ Նա սիրիական պատերազմի օրերին մնաց Սիրիայում հայ համայնքի կողքին, հալեպահայության դժվարին տարիներին մշտապես եղավ համայնքի ձայնը, իր ամենօրյա լրատվությամբ աշխարհի հայությանը ներկայացրեց դեպքերի զարգացումները, մեր համայնքի մաքառումն ու առօրյան։

 

Մարիայի հետ միասին մասնակցել ենք Դաշնակցության ուսանողական միությունների հավաքներին, բանակումներին, որոնց ընթացքում շատ ենք խոսել մեր պատկերացրած հզոր հայրենիքի, կազմակերպված և ուժեղ Սփյուռքի, Հայաստան- Սփյուռք ամուր կապերի մասին։

 

Այդ օրերին դժվար էր պատկերացնել, որ տարիներ անց դժվարին այս փորձության օրերին լինելու ենք երկու խորհրդարանների պատգամավորներ և արդեն այս կարգավիճակով փորձելու ենք նպաստել և՛ Հայրենիքում, և՛ Սիրիայում մեր հայրենակիցների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

 

Սրտանց շնորհավորում և հաջողություն եմ մաղթում ընկերուհի Մարիային, վստահ եմ, որ նա իր էներգիայով, գիտելիքներով, աշխատասիրությամբ իր մեծ նպաստն է ունենալու Հայաստան- Սիրիա հարբերությունների զարգացման և ամրապնդման գործում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ