Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.«Ասկորբինաթթու գլյուկոզով» դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու վերաբերյալ կարգադրագիր է տրվել

Առողջապահական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու վերաբերյալ կարգադրագիր է տրվել:

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Առգո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 16.07.2024թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատեր, 100 մգ+877մգ; N40 պլաստիկե տարայում (արտադրող՝ «ֆարմստանդարտ-ՈՒֆաՎԻՏԱ» ԲԲԸ, 450077, ք. ՈՒֆա, փ. Խուդայբերդինի 28, Ռուսաստան» սերիա՝ 010124, պիտանիության ժամկետ՝ 01.02.2025թ., դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 15.07.2024թ-ի թիվ EL/01/1019-24 գրությունը և ի լրումն 16.07.2024թ.-ին ստացված փորձաքննության եզրակացությունը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրանցման հավաստագրի իրավատեր «ֆարմստանդարտ-ՈՒֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների հետկանչ՝ նորմատիվ փատաթղթին (սպեցիֆիկացիա)՝ «լուծելիություն» կետով որակի անհամապատասխանություն հայտնաբերման հիմքով։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերության՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների օգտագործումից»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ