«Հրապարակ». Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Խաղաղության դարաշրջանի մասին մեծամեծ խոստումներ տվող իշխանությունները 2020 թվականից հետո թեպետ պարբերաբար կրկնում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, սակայն պաշտոնական Բաքուն մտադիր չէ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կսահմանափակի իր տարածքային եւ այլ նկրտումներն ու պահանջները Հայաստանի նկատմամբ։
Այս մասին ակտիվորեն տարածում են ադրբեջանական հարթակներում, մասնավորեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկզբում Թբիլիսիում դեսպանատուն ունենալ, որտեղ կքննարկեն եւ համաձայնության կգան սկզբունքների շուրջ։ Սակայն, դատելով հայ-ադրբեջանական հարաբերություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ իր բոլոր պահանջները՝ սկզբունքների անվան տակ, տետ ա տետ՝ առանց միջնորդների, պարտադրի Երեւանին»:
