Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Ժողովուրդ». Ինչու՞ է Արարատ Միրզոյանի քենին Սյունիք այցի ընթացքում ուղեկցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հուլիսի 12-ին Սյունիքի մարզում այցելել էր ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ, որը, լինելով վերականգնվող էներգիայի առաջատար արտադրող, նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱՄՆ դեսպանին ուղեկցողների շարքում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի քույրը՝ Ալվինա Աբաջյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը Գոհար Աբաջյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ կապ ունի իր քույրը դեսպանի այցի կամ դեսպանի հետ, եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Քույրս 2019 թվականից «Քոնթուր գլոբալ»-ի ֆինանսական տնօրենն էր, 2023-ին նշանակվել է գլխավոր տնօրեն»։

Թե որքանով է Ալվինա Աբաջյանի աշխատանքի ակտիվությունը կապված քրոջ ամուսնու՝ Արարատ Միրզոյանի գործոնի հետ՝ ցանկացանք ճշտել հենց Ալվինա Աբաջյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ