«ՊԱՏՎՈ ՀԱՐԹԱԿԻՆ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎՍ ՀԱՅԵՐՈՎ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԱԾ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԵՌԱԿԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ՈՍԿԱՆՅԱՆ
Սպորտ
Լեհաստանի Պուլավի քաղաքում կայացած Ավանդական կարատեի Աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունում երկրորդ տեղն է գրավել, ոսկե ու արծաթե մեդալներ նվաճել, Աշխարհի գավաթի արդեն եռակի հաղթող, սև գոտի 3-րդ Դան ԱՐԹՈՒՐ ՈՍԿԱՆՅԱՆԸ։
Նա Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց.
- Թիմային կատա ձևով նվաճել եմ ոսկե մեդալ, իսկ անհատականով արծաթե ։ Մրցակիցներս Լեհաստանից, Ռումինիայից, Լիտվայից ու Լատվիայից էին։ Նշեմ, որ անցած տարի մեր հավաքականը պարտվել էր Ռումինիային, իսկ այս տարի հաղթեցինք նրանց։ Հատկանշական է, որ պատվո հարթակին մենք բոլորս հայերով էինք կանգնած, առաջինում Նարեկ Իսկանդարյանը, երկրորդում ես էի, երրորդում էլ Հովհաննես Հակոբյանը։ Շատ լավ զգացողություններ ունեի այդ պահին, մեծ հպարտություն զգացի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






