Իջեւանում ՔՊ-ն առաջատար է. ԹԱՐՄԱՑՎՈՂ Գորիսում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է Բրազիլիայում գնացքը բախվել է ռելսերի վրա ընկած վերամբարձ կռունկին (Տեսանյութ) Կիրանցը փրկող սառեցված տերտերը ինչ ա զգում ,երբ Կիրանցում ՔՊ ն ստանում է ձայների գրեթե 90% Պետրոս Ղազարյան Եղեգնաձորում ՔՊ-ն առաջատար է . Թարմացվող ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքներն արդեն հայտնի են․ այս պահին առաջատարը ՔՊ-ն է։ Ի՞նչ իրավիճակ է ընտրատեղամասերում․ թարմացվող Ստեփանավանում ՔՊ-ն պարտվում է նախկին ՔՊ-ականին. ԼՐԱՑՎՈՂ Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը Ամենաշատը ընտրության մասնակցել են Ստեփանավանում, ամենաքիչը՝ Ֆիոլետովո համայնքում․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության ցուցանիշները ժամը 17։00-ի դրությամբ 32/15 Ախուրյան-Ախուրիկ 304 ընտրողից ՔՊ-302

Կյանքիս ամենաբարդ փորձությունն է լինելու, որտեղ սխալվելու իրավունք չկա. Գեւորգ Գրիգորյան

Լուսանկարներ

ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 5 ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳԱԳԱԹՆԵՐԸ

«Ի­րա­վունք»-ի զրու­ցա­կի­ցը դե­րա­սան ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ով հայտ­նի է ոչ միայն իր բա­զում հե­ռուս­տա­սե­րիա­լա­յին դե­րե­րով, այլ նախեւա­ռաջ իր հայ­րե­նա­սի­րութ­յամբ ու սկզբուն­քայ­նութ­յամբ: Այ­սօր դե­րա­սանն ու­նի նոր եւ մի քիչ էլ էքստ­րիմ հե­տաքրք­րութ­յուն եւ գտնվում է ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս: ­Թե ուր է ­Գե­ւորգ Գ­րի­գոր­յա­նը ու ինչ նոր հետաքրք­րութ­յուն է ձեռք բե­րել, փոր­ձե­ցինք պար­զել հենց նրա հետ զրույ­ցում:

«ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ, ՈՒՂՂԱԿԻ, ՉԱՐԹՆԱՑԱՎ»

— ­Մենք գի­տենք, որ ­Դուք ­Հա­յաս­տա­նում չեք եւ ի­րա­կա­նաց­նում եք ձեր վա­ղե­մի ե­րա­զան­քը: Կ­բա­ցե՞ք փա­կագ­ծե­րը՝ ո՞րն է դա:

— Ար­դեն մեկ տա­րի է, ինչ ե­րա­զանք է դար­ձել փոր­ձել բարձ­րա­նալ ­Խան ­Տենգ­րի, ­Պիկ ­Պա­բե­դա, ­Պիկ ­Լե­նի­նա, ­Պիկ ­Կո­մու­նիզ­մա, ­Պիկ ­Կոռ­ժե­նե­ւա՝ նախ­կին ­Խորհր­դա­յին Միութ­յան 5 ա­մե­նա­բարձր գա­գաթ­նե­րը: ­Պի­տի ա­սեմ, որ բո­լո­րը 7 հա­զար մետ­րից բարձր են, եւ այդ գա­գաթ­նե­րը բարձ­րա­նա­լը մեծ գու­մար­նե­րի հետ է կապ­ված: «Ֆաս­թեքս էքս­ջենջ»-ի ու «Ֆասթ TV»-ի հետ ո­րոշ­վեց ի կա­տար ա­ծել այդ նա­խա­գի­ծը, եւ նրանք հո­գա­ցին ֆի­նա­նսա­վոր­ման հար­ցը, ին­չի հա­մար շնոր­հա­կալ եմ ­Վի­գեն ­Բա­դալ­յա­նին: Ա­ռանց նրանց ա­ջակ­ցութ­յան չեմ պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես էր ի­րա­կա­նա­նա­լու այս ա­մե­նը: ­Բո­լոր հինգ գա­գաթ­նե­րը բարձ­րա­նա­լու դեպ­քում ստա­նում են «Снежный барс» շատ պատ­վա­վոր կո­չու­մը, եւ պի­տի ցա­վով ա­սեմ, որ դեռ այդ կոչ­մանն ար­ժա­նա­ցած հա­յազ­գի չկա, իսկ ­Պիկ ­Պա­բե­դա դեռ հա­յազ­գի լեռ­նագ­նաց եր­բե­ւէ չի բարձ­րա­ցել: ­Հա­մե­մա­տութ­յան հա­մար ա­սեմ՝ Է­վե­րեստ բարձ­րա­ցել է 12 հա­զար մարդ, իսկ ­Պա­բե­դա՝ 900, մա­հա­ցութ­յու­նը՝ 10% է կազ­մում, ու հա­մար­վում է ար­դի ա­մե­նա­բարդ ու վտան­գա­վոր լե­ռը կամ 3-ից մե­կը՝ Ա­նա­պուռ­նայի ու ­Չո­գո­րիի հետ հա­վա­սար: Դա հյու­սի­սում գտնվող լեռ է, ո­րի բարձ­րութ­յու­նը 7439մ­ է: Այդ ամ­բողջ ըն­թաց­քը նկա­րա­հա­նում եմ, որ­պես­զի այն վեր­ջում դառ­նա ֆիլմ:

— Եվ ինչ­պի­սի՞ արդ­յունք­ներ ու­նեք, ստաց­վո՞ւմ է:

— Ո­չինչ չեմ կա­րող խոս­տա­նալ, բայց ու­ժե­րիս չա­փով ա­նում եմ ա­մեն ինչ՝ մաք­սի­մալ արդ­յուն­քի հա­մար: ­Լե­նի­նի գա­գա­թը՝ 7134 մետր է, նա­խա­տես­ված է կլի­մա­յա­վար­ժեց­ման հա­մար: ­Վե­րելք ենք կա­տա­րել 5138մ ­Պիկ ­Յու­խի­նա եւ 2 վե­րելք ­Պիկ ­Ռազ­ձել­նա­յա, ո­րը 6138 մետր է: ­Յու­խի­նի վե­րել­քից հե­տո մաս­նա­կից­նե­րից մե­կը հայտն­վեց կո­մա­յի մեջ: Ան­մի­ջա­պես գա­գա­թին, գի­շե­րա­կա­ցից հե­տո ուղ­ղա­կի չարթ­նա­ցավ: Ն­րան շտապ կեր­պով ի­ջեց­րել ենք 1-ին ճամ­բար՝ 4400 մետ­րի վրա: ­Հու­րա­խութ­յուն բո­լո­րիս՝ նա ար­դեն ա­պա­քին­վում է: ­Դա լեռ­նա­յին հի­վան­դութ­յան արդ­յունք էր: ­Հինգ մաս­նա­կից ըն­թաց­քում տար­բեր ա­ռող­ջա­կան պատ­ճառ­նե­րով ստիպ­ված էր հետ կանգ­նել նա­խա­ձեռ­նութ­յու­նից, ու հի­մա թի­մում մնա­ցել է 7 մաս­նա­կից: Այս տա­րին շատ ա­ռատ է ձյու­նով, ին­չը խիստ բար­դաց­նում է վե­րել­քը: Ան­գամ տեղ-տեղ ձյու­նը մին­չեւ կրծքա­վան­դակ է հաս­նում: Այդ ա­մե­նին գու­մար­վում է բարձ­րութ­յու­նը եւ թթված­նա­յին քաղ­ցը: ­Վե­րելք­նե­րը սպոր­տա­յին ո­ճի մեջ են, ա­ռանց ար­հես­տա­կան թթված­նի կի­րառ­մամբ, սե­փա­կան քայ­լու­ղի­նե­րով, ա­ռանց այ­լոց պա­րան­նե­րի օգ­տա­գործ­մամբ։ Ա­ռա­ջին մա­սը հա­մա­րում եմ հա­ջո­ղութ­յամբ ան­ցած, ճիշտ է, ա­ռանց ­Լե­նի­նի գա­գա­թի, բայց նա­խա­տես­վա­ծը ար­ված է: Ու­ժերն ու ա­ռող­ջութ­յու­նը պա­հում ենք ­Խան ­Տենգ­րիի ու ­Պա­բե­դա­յի հա­մար, իսկ այս­տեղ ա­ռող­ջութ­յուն է պետք: ­Թե­թեւ կո­կոր­դի ցա­վը 2 օ­րում նման բարձ­րութ­յուն­նե­րի վրա դառ­նում է թո­քա­բորբ եւ մա­հա­ցու վտան­գա­վոր։ Չ­թաքց­նեմ, ա­վե­լի բարդ ո­չինչ իմ կյան­քում չի ե­ղել: Այն­քան բարդ, որ հա­ճախ գլխումս կաս­կած­ներ են սկսվում պտտվել, թե ին­չի հա­մար եմ ա­նում սա, ինչն է ստի­պում: ­Պա­տաս­խան չու­նեմ, բայց զգում եմ, որ, ա­մեն դեպ­քում, պի­տի ա­վար­տին հասց­նեմ։ Ն­ման դժվա­րութ­յան պա­հե­րին, հա­վա­տաց­նում եմ, ոչ մի մո­տի­վա­ցիա չի մնում, ուղ­ղա­կի աշ­խա­տում եմ քայ­լից հե­տո մյու­սը քայլն ա­նել: Ինչ­քան էլ ֆի­զի­կա­պես պատ­րաստ լի­նես, քայ­լում է կամ­քը, ոչ թե ոտ­քե­րը, դրանք ան­ցում­ներ են սառ­ցա­դաշ­տե­րով, բա­զում ճեղ­քե­րի վրա­յով, փո­թոր­կա­յին քա­մի­նե­րի, ձնա­հոս­քե­րի, սառ­ցա­թա­փութ­յուն­նե­րի ու քա­րա­թա­փութ­յուն­նե­րի տա­կով: Ան­ցում­նե­րը ան­դա­դար ըն­թացք են 8-16 ժամ տե­ւո­ղութ­յամբ՝ ճամ­բա­րից ճամ­բար: ­Ճամ­բար­նե­րը հա­մե­մա­տա­բար անվ­տանգ տե­ղեր են, որ­տեղ վրան­ներ ենք կանգ­նեց­նում, փոր­ձում քնել ու գի­շե­րը՝ մե­կից եր­կու­սը նո­րից հա­վաք­վում եւ շարժ­վում ենք:

«ՈՒՆԵՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ՎԵՐՔԵՐ… ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒԺԵՐՍ»

— ­Գե­ւորգ, ա­սում եք՝ ժա­մը 01:00-02:00-ն ­հա­վաք­վում եւ շարժ­վում ենք: Ին­չու՞ գի­շե­րը, վտան­գա­վոր չէ՞:

— ­Մեկ­նարկ­նե­րը միշտ գի­շեր­ներն են լի­նում, ո­րով­հե­տեւ ա­րե­ւը դուրս գա­լուց հե­տո, սե­ռակ­նե­րը (սառ­ցե կտոր­ներ շեն­քի չափ) սկսվում են տա­քա­նալ, պոկ­վել եւ ընկ­նել: Ձ­նա­հոս­քե­րի ու քա­րա­թա­փութ­յուն­նե­րի վտանգն էլ է մե­ծա­նում: Այն­պես որ, դա անհ­րա­ժեշ­տութ­յուն է, դուրս գալ վրա­նից գի­շե­րը՝ ցրտով ու ստի­պել քեզ շարժ­վել։ Այս պա­հին ար­դեն 24 ժամ է Օշ քա­ղա­քում եմ, ու­նեմ վնաս­վածք­ներ, վեր­քեր, ո­րոնք պետք է բու­ժեմ: Ա­ռող­ջութ­յունս վե­րա­կանգ­նեմ, որ ուղ­ղա­թի­ռով մեկ­նե­լու ենք Ծ­յան-­Շան լեռ­նաշղ­թա՝ ­Խան-­Տենգ­րիի ստո­րոտ, ո­րի բարձ­րութ­յու­նը հաս­նում է 4200 մետ­րի: Իսկ հյու­սի­սա­յին Ի­նել­չեկ սառ­ցա­դաշտ կբարձ­րա­նանք 3-4 օ­րում եւ Տ­ռա­վեր­սով կիջ­նենք հա­րա­վա­յին Ինել­չեկ: ­Պա­բե­դա­յի տակ կսպա­սենք, թե ինչ ե­ղա­նակ կլի­նի, ո­րից հե­տո կսկսենք վե­րել­քը դե­պի ­Պա­բե­դա, ինչի հա­մար նա­խա­տես­ված է 10-15 օր: Ի­հար­կե, կա ո­րո­շա­կի ան­հանգս­տութ­յուն: Ինձ թվում է՝ կյան­քիս ա­մե­նա­բարդ փոր­ձութ­յունն է, որ­տեղ ո՛չ սխա­լի ի­րա­վունք կա, ո՛չ ա­ռող­ջութ­յան ու կամ­քի պա­կա­սի, այն­տե­ղից ոչ ո­քի ի­ջեց­նել հնա­րա­վոր չէ, ե­թե ինք­նու­րույն չկա­րո­ղա­նա իջ­նել: Ան­պես որ, հի­մա նստած, կու­տա­կում եմ բո­լոր հնա­րա­վոր ու­ժերս:

— Ի՞նչ է տա­լիս այս ա­մե­նը ­Ձեզ:

— ­Գե­րա­գույն հա­ճույք, կրկին նվա­ճե­լու ձգտում, հաղ­թա­նակ­ներ: ­Պի­տի ա­սեմ, որ ան­ցած ուղ­ի­նե­րի հա­մար ար­դեն ստա­ցել եմ «Значек альпиниста», հա­ջոր­դը կլի­նի 3-րդ ­կար­գը: Մեր խմբում ու­ժե­ղա­գույն սպորտս­մեն­ներ կան, ինչ­պի­սիք են՝ Ա­լեք­սանդր ­Սե­մե­նո­վը՝ խմբի ղե­կա­վա­րը, ով ­Գի­նե­սի գրքի ռե­կոր­դա­կիր է, Ա­լեք­սեյ ­Լոն­չինս­կին՝ սպոր­տի վար­պետ, ոս­կե սառ­ցե­հա­տի մրցա­նա­կա­կիր, ­Գա­լի­նա ­Չի­բի­տո­կը՝ ­Ռու­սաս­տա­նի ու­ժե­ղա­գույն լեռ­նագ­նաց, ոս­կե սառ­ցե­հա­տի մրցա­նա­կա­կիր, ­Բաիռ ­Բա­տո­ւե­ւը, Եվ­գե­նի ­Տո­կո­րե­ւը, Ա­լեք­սեյ ­Բու­տի­նը եւ բա­լե­տի մե­նա­կա­տա­րու­հի ­Մա­շան, որն ար­դեն 5-ից 4 լե­ռ հաղ­թա­հա­րել է: ­Պի­տի ա­սեմ, որ Պա­բե­դան 5 Բ կա­տե­գո­րիա է լի­նե­լու, ու հնա­րա­վոր է եր­րորդ կարգ ստա­նամ հա­ջող վե­րել­քի դեպ­քում: Ա­լեկ­սեյ ­Լոն­չինս­կին ու ­Գա­լի­նա ­Չի­բի­տո­կը հի­մա իմ մար­զիչ­ներն են ու կու­րա­տոր­նե­րը, ի­րենց հետ պի­տի կա­տա­րեմ վե­րելք­նե­րը, որ լի­նեն սպի­տակ ու թա­փան­ցիկ՝ կար­գեր ստա­նա­լու հա­մար: Այս ա­մե­նի հա­մար պի­տի շնոր­հա­կա­լութ­յունս եւս մեկ ան­գամ հայտ­նեմ «Ֆաս­թեքս»-ին, ով­քեր միակն էին, որ հա­վա­տա­ցին ինձ ու օգ­նե­ցին ա­մեն կերպ եւ ան­շա­հախն­դիր:

— Իսկ ­Հա­յաս­տան ե՞րբ կվե­րա­դառ­նաք:

— Ծ­րագ­րի ա­վար­տից հե­տո՝ կարճ ժա­մա­նա­կով կվե­րա­դառ­նամ ­Հա­յաս­տան, հե­տո կմեկ­նեմ ­Սանկտ ­Պե­տեր­բուրգ՝ ար­դեն ո­րա­կա­վո­րում­նե­րի հա­մար: ­Մար­զիչ­ներս այն­տեղ են ապ­րում, եւ ես վա­ղուց է, ինչ այդ քա­ղա­քին սի­րա­հար­ված եմ: Կմ­նամ նրանց հսկո­ղութ­յան տակ, կմարզ­վեմ ու նրանց հետ կբարձ­րա­նամ լեռ­ներ, վե­րելք­նե­րի կմաս­նակ­ցեմ: Ս­պոր­տի վար­պետ ստա­նա­լուց հե­տո՝ կվե­րա­դառ­նամ ­հայ­րե­նիք, շատ պլան­ներ կան ի­րա­կա­նաց­նե­լու, շատ ե­րա­զանք­ներ:

­Մեզ մնում է միայն հա­ջո­ղութ­յուն մաղ­թել հայ դե­րա­սա­նին եւ ար­դեն վար­պե­տի կո­չու­մով սպա­սել ­հայ­րե­նի­քում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ