Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Անգլիացիներն էլ վարակվեցին թուրքերից

Միջազգային

«Եվրո-2024»-ի եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Թվում է` ամեն ինչ բնական է. խաղում մեկը պետք է պարտվի, մյուսը` հաղթի: Բայց պարզվում է` իրավիճակ է փոխվել Եվրոպայում, կամ էլ «Եվրո-2024»-ին թուրքերի աղմկոտ ծեծկռտուքից վարակվել են անգլիացիները:

«Իրավունք»-ի ՈւԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` խաղից հետո թեժ վեճ է բռնկվել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի եւ ավագ Հարի Քեյնի միջեւ: Քեյնիին միացել են նաեւ ընտրանու հին խաղացողները եւս: Սաութգեյթը եւ Քեյնին միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, մասնավորապես` հավաքականի ավագը մեղադրել է գլխավոր մարզչին տակտիկական սխալներ թույլ տալու եւ վերջնարդյունքում թիմին պարտության մատնելու մեջ: Փոխադարձաբար, նույն բանում մեղադրել է նաեւ Սաութգեյթը Քեյնիին: Բանը հասել է անգամ միմյանց հարվածելուն: Նույնիսկ գլխավոր մարզիչն ապտակել է Քեյնիին, տակ չի մնացել նաեւ Քեյնին: Քաշքշուկից հետո Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գլխավոր մարզչին հեռացնել պաշտոնից:

Հիշեցնենք, որ «Իրավունքն» անդրադարձել էր «Եվրո-2024»-ում Նիդերլանդներ-Թուրքիա խաղի վերջում տեղի ունեցած սկանդալին` առ այն, որ պարտությունն ուղղակի հիստերիայի է հասցրել խաղին ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանին: Խաղի վերջում նա իր ներկայացուցչին ուղարկել էր հանդերձարան` «ռազբոռկի» հավաքականի հետ: Էրդողանի անունից թուրք ֆուտբոլիստներին փոխացնվել էր, թե նրանք «խայտառակում են ռեսպուբլիկան»` անպատվում Մեծ Թուրքիայի պատիվը, ինչից հետո սկսվել էր քաշքշուկ: Սրանով ամեն ինչ չէր ավարտվել, հետո էլ հավաքականի միջեւ էր սկսել «տուրուդմփոց», թե ով է մեղավոր պարտության մեջ: Փաստորեն, եվրոպացիներն էլ ոչինչով չեն տարբերվում թուրքերից, իսկ Հայաստանում դեռ Եվրոպա են տենչում, որտեղ անգամ խաղի մեջ չկա իրենց իսկ քարոզած ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ