ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

ՔԿՀ-ներում բազմաթիվ օրինակներ կան, ովքեր փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են. Մանուկյան

Թեմա

Անդրադառնալով Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի 2 տարի յոթ ամիս կալանքից հետո ազատության մեջ հայտնվելուն` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասաց, որ նրա հանդեպ տեղի է ունեցել վրեժխնդրություն:

— Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքից բացի, կարելի է բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել: Վարդաշենի ՔԿՀ-ում է նաեւ Նարեկ Մալյանը, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը, զինվորականներ, Նուբարաշենի ՔԿՀ-ում է Արմեն Աշոտյանը, Արմավիր ՔԿՀ-ում մեկ տասնյակից ավել քաղաքացիներ կան: Բոլորը քաղաքական հետապնդման եւ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են: Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի փոխելու մասին լուրը շատերը ուրախությամբ են ընդունում, բնականաբար, ուրախություն կա, բայց նաեւ հասկանում ես այն ողբերգական վիճակը, որ 2 տարի 7 ամիս մարդը անազատության մեջ է` ուղղակի իշխանությունների անձնական վրեժխնդրությունից ելնելով: Ընդ որում` Մամիկոն Ասլանյանն անգամ ընդդիմության առաջին շարքերում չէր, ուղղակի 2,7 ամսով կալանավորվել էր, որովհետեւ «իշխանության քիմքին հաճո չէր»: Ու միայն Նիկոլ Փաշինյանը չէ խնդիրը, դատավորները` նույնպես: Մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են Մամիկոն Ասլանյանի գործով դատի ժամանակ փաստաբանները հիմնավոր փաստարկներ բերում նրա խափանման միջոցը փոխելու համար, դատավորը եկել ու միանգամից ասել է` շարունակելու է կալանքի տակ մնալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ