Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցը Հորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

ԱՄՆ դատարանը սենատոր Մենենդեսին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար

Միջազգային

Երեքշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության, շորթման և օտարերկրյա գործակալի վերաբերյալ: Դատավարությունը տևել է ինը շաբաթ: Նրան սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Դեմոկրատ սենատորները և Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին կրկին կոչ են արել Մենենդեսին հրաժարական տալ, գրում է dw.com-ը։

«Սենատոր Մենենդեսն այժմ պետք է անի այն, ինչ ճիշտ է իր ընտրողների՝ Սենատի և մեր երկրի համար, և հրաժարական տա», - ասվում է Սենատի մեծամասնության դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերի հայտարարության մեջ:

Դատավճռի հրապարակումից հետո Մենենդեսն ասել է, որ խորապես հիասթափված է երդվյալ ատենակալների որոշումից:

«Ես լիովին վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք բողոքարկման ժամանակ, ես երբեք օտարերկրյա գործակալ չեմ եղել: Երդվյալ ատենակալների որոշումը վտանգի է ենթարկում ԱՄՆ Սենատի յուրաքանչյուր անդամի այն հարցում, թե ով կարող է համարվել օտարերկրյա գործակալ», - ասել է քաղաքական գործիչը, որը թոշակի է անցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից 2023 թվականի սեպտեմբերին:

Դատախազների խոսքով՝ 70-ամյա սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, որպես կաշառք երեք գործարարից ստացել են հարյուր հազարավոր դոլարներ կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ,  հիփոթեքային վճարումներ:

Փոխարենը Մենենդեսն օգնել է միլիարդավոր դոլարների ամերիկյան օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ գործարարներից մեկը պետական կապեր ուներ: Դատախազները Մենենդեսին մեղադրել են նաև երկու այլ գործարարի դեմ քրեական հետաքննության ընթացքի վրա ազդելու փորձի համար:

«Սա քաղաքականություն էր շահույթի համար: Տարիները, որոնց ընթացքում նա իր պաշտոնը վաճառում էր ամենաբարձր գինը վճարողին, վերջապես ավարտվեցին», - լրագրողներին ասել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Դամիան Ուիլյամսը:

Սենատորի դեմ քրեական գործ է հարուցվել դեռ 2022 թվականի հոկտեմբերին։ 2022 թվականին սենատորի Նյու Ջերսիի տանը խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են 480,000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 100,000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված