Ադրբեջանում հարսանիքի ժամանակ հյուրերի զանգվածային թnւնավnրnւմ է տեղի ունեցել
ՀասարակությունԱդրբեջանի Շամախի շրջանի Մելիքչոբանլի գյուղում հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերի զանգվածային թունավորում է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ հարսանիքին ներկա գտնվողներից 21 հոգի սուր թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Շուրջ 10 քաղաքացի շտապ հոսպիտալացվել է շտապօգնության մեքենաներով, իսկ մնացած թունավորվածներն ինքնուրույն են դիմել բժշկական օգնության։
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ թունավորման պատճառը կարող էր լինել տոնակատարության ժամանակ մատուցված հարսանեկան տորթը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

