Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա

Ժողովրդավարությո՞ւն, չէ, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ապշելու աբսուրդ իրավիճակում է հայտնվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Նա արդեն 2.5 տարի է, ինչ անազատության մեջ է: Դատավորն ասել է՝ մինչեւ բոլոր վկաներին չլսենք, խափանման միջոցը չի փոխվի, իսկ իր գործով 162 վկա կա: Արզումանյանին վերջերս այցելել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրանց հետ զրույցում վերջինս նշել է. «Փաստաբանս հաշվել է, որ 13.5 տարի հետո նոր վկաների ցուցմունքները կվերջանան, իսկ այն հոդվածը, որը մեղսագրվում է, ամենաշատը 13 տարին է»: Սա է նիկոլական Հայաստանի արդարադատությունը: Ժողովրդավարությո՞ւն, չէ, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել:

Ամեն ինչ տեսել էինք, բայց չէինք տեսել, որ թունդ ընդդիմադիրի բարեկեցության մասին անձամբ հոգա կառավարությունը: Պարզվում է՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ, ով ստորագրություններ հավաքելով ու վկայականներ բաժանելով իբրեւ Արցախն էր փրկում, կառավարությունից ստացել է 4 միլիոն դոլարի սուբսիդիոն վարկ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա որոշել է ելակ ու մորի աճեցնել Արա լեռան ստորոտին: Համենայնդեպս, այս մասին պնդում է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը: Այստեղ զարմանալին այն չէ, որ Չալաբյանը Արցախը փրկելը թարգել, բիզնեսով է զբաղվում, այլ այն, թե այս ի՞նչ սեր ու հանդուրժողականություն է տածում Փաշինյան Նիկոլի կառավարությունն՝ առ ընդդիմադիր Չալաբյան:

Դե քանի որ կառավարությունն ու Ավետիք Չալաբյանն են արդեն իրար հետ լեզու գտել, էլ ոչինչ չի մնում անել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻՆ, քան մի քիչ էլ իշխող ՔՊ-ին «բշտել»: Ի զարմանս ամենքի՝ Իոաննիսյանը հայտարարել է, թե Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրն արդեն ՔՊ-ն է: Թե ինչպես է հիմնավորում ասածը, մեջբերենք. «Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախ թեկնածու տեսնելիս վերջին պահին հորինում են, որ այդ մարդը կոչ է արել վարչապետին քարով խբել (հետո պարզվում է, որ խոսքը հումորային գրառման մասին է)... Ժողովրդի լեզվով ասած՝ պարկեշտ մարդու մասին, կներեք, «մուտիտ ֆռռացնելով» կանխում են այդ մարդու ընտրվելը հակակոռուպցիոն պաշտոնում: Կոռուպցիայի աղբյուրը այն պատգամավորներն են, որոնք ԿԳՄՍ նախարարից դժգոհում են, քանի որ չեն կարողանում իր միջոցով յուրային ՔՊ-ականներին դպրոցների տնօրենների աթոռներ բաժանել... Ու այդ դժգոհության ֆոնին պարկեշտ նախարարի մասին աշխարհիս ստերը հորինում-տարածում: Կոռուպցիայի աղբյուրը իշխող այն պատգամավորներն են, որոնք աջ ու ձախ գլուխ են գովում, որ պարեկը իրենց չկարողացավ տուգանել, եւ ուրախ են այդ դրվածքից: Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք հեռախոսի ու այլ ապրանքների ներմուծման բիզնեսներ են «կռիշավատ» անում: Ու երբ իրենց ընկերոջ ապօրինի բիզնեսի հետեւից գալիս է ՊԵԿ-ը՝ սկսում են ստեր շրջանառել ՊԵԿ նախագահի մասին»: Ահա, թե ինչ է լինում, երբ Իոաննիսյանի սրտի ԿԿՀ անդամի թեկնածուին՝ Վաղարշ Աղաբեկյանին Ազգային ժողովը չի ընտրում: Այո, այդ դեպքում նա անխնա «կերգի» ճշմարտությունը ՔՊ-ի մասին:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան ԱրաբիաՆյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով«Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր էՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել էԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա«Փաստ». Արթիկում ընդդիմությունն ունի ՔՊ-ին հաղթելու հնարավորություն«Հրապարակ»․ Գագիկ Բեգլարյանի համար ինչ է որոշել դատարանը «Իրավունք». Ինչու են Սասուն Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում«Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում պաշտոնանկություններ կլինեն«Փաստ». Եվրոպան էլ է հոգնել ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից»«Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված