Պուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ «ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)

Նիկոլն ու Աննան թուղթուգիր են արել Հայաստանի՞ն, թե՞ ընդդիմությանը

Վերլուծություն

Ներքաղաքական կիսարձակուրդային ֆոնին լուսանցքում մնաց Բագրատ սրբազանի կողմից հնչեցված ուշագրավ մի հայտարարություն: Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա ակնարկներ է արել, թե ինչ է կատարվում կառավարության ամառանոցում: «Լիքը բաներ են հասնում մեզ: Մենք առաջիկայում շատ բաներ ունենք պատմելու, թե ինչ են անում: Հիմա միայն կասեմ, որ գուշակի, թուղթուգիր անողի են պարբերաբար տուն հրավիրում, որ միգուցե եւ Հայաստանից էլ չէ, ինչպես ինձ է հասել տեղեկությունը: Մեղք կգործեմ, եթե մի բառ չափազանցած լինեմ»: Այն, որ Նիկոլ Փաշինյանից եւ հատկապես Աննա Հակոբյանից սպասելի է, որ կարող են գործի դնել գուշակ-մանուշակներին, ինչ խոսք, կասկածից վեր է: Մեկ անգամ չէ, որ Փաշինյանների ընտանիքի այս կամ այն կազմակերպած միջոցառումը կամ քայլերը հիշեցրել է ինչ-որ «ռիտուալներ»: Բայց հարցերի հարցն այստեղ մնում է այն, թե Նիկոլն ու Աննան թուղթուգիր են արել Հայաստանի՞ն, թե՞ ընդդիմությանը: Փաստորեն, դրա համա՞ր են հենց եկեղեցու անուն լսում, դիվահարի նման հարձակվում: Ինչեւէ, նկատենք, որ եթե արդեն բարձրաստիճան հոգեւորականն է խոսում գուշակներից ու թուղթուգիր անողներից, ուրեմն` սա զավեշտ չէ, այլ` ահազանգ: Ընդ որում` որ մի բան այն չէ մեր երկրում, նաեւ ընդդիմադիր դաշտում, բոլորն են քչփչում, բայց քչերն են հրապարակավ ընդունում: Օրինակ, ո՞ւմ համար է այլեւս գաղտնիք, որ Բագրատ սրբազանն այնքան ասաց` «հանդարտվեք» մինչեւ ներքաղաքական գործընթացներն առհասարակ մեռան: Մինչդեռ մարդկանց ցասումը պարպելու փոխարեն` թվում էր, թե հեսա-հեսա տեղի կունենան վճռորոշ եւ բախտորոշ քայլեր: Մյուս կողմից էլ, եթե Բագրատ սրբազանն էլ չզբաղեցնի ակտիվ հանրությանը` իր մարզային տուրերով, տպավորություն է, որ Նիկոլի ու Աննայի թուղթուգրից բժժած ընդդիմությունն այդպես էլ մինչեւ սեպտեմբեր` պիկնիկներից ու ծովային հանգստից տուն չի գա: Այո, ներքաղաքական վակուում է սկսվել, քանի դեռ նոր, ռադիկալ գործողությունների պատրաստ, արտաքին հստակ վեկտոր եւ վերջապես` սկզբունքներ ունեցող ընդդիմություն չի վերցրել իրավիճակի ղեկն իր ձեռքը:

ՎԱԿՈՒՈՒՄ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Իհարկե, եթե երկրի վարչապետի հայտարարությունները մեկնաբանում են պրոկտոլոգները, իսկ սրբազանի խոսքերը` գուշակները, թերեւս քաղաքագետներին ու վերլուծաբաններին մնում է մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի քաղաքական կյանքի վառ հիշատակը ու վերջ: Բայց, այդուհանդերձ, ինչ կատարվում է, ունի իր տրամաբանությունը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այս անգամ էլ լիցքաթափել գերլարված մթնոլորտը: Դրան մի կողմից նպաստեց Բագրատ սրբազանի իրապես հանդարտեցնող հոգեւորականի խոսքը, մյուս կողմից էլ նա գնաց զիջումների: 2 տարի 7 ամիս ապօրինի կալանքից հետո` երեկ 10 միլիոն գրավի դիմաց ազատության մեջ հայտնվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նույն օրը նաեւ Վերաքննիչ դատարանը բեկանեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տնային կալանքի տակ պահելու որոշումը: Արդյունքում ուրախ է ընդդիմությունը, կայֆերի մեջ է իշխանությունը, իսկ թե ինչ է մեր երկրին սպասվում վաղը, կարծես թե, էլի հույսներս դրել ենք Աստծո վրա: Չնայած` չէ, բոլորս չէ, որ հույսներս դրել ենք Աստծո վրա, ասում են` կառավարական ամառանոցի բնակիչներին եթե արտասահմանյան գուշակները չօգնեն, հոգի են կանչելու: Իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը ծով ժամանակ ունի: Նա հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը` գրեթե մեկ ամիս, արձակուրդում է լինելու։ Իսկ սա նշանակում է, որ որքան էլ անհաջող, բայց լրագրողի հին սինդրոմով Փաշինյանը չի հանդուրժի` առանց իր գործուն մասնակցության որեւէ ռեալ քաղաքական գործընթաց: Սա, կարծես թե, տեղավորվում է ընդդիմության պլաններում եւս: Միայն ծռերի ԱԺԲ-ականներն են «նավսյակի» մինչեւ օգոստոսի կեսերը «բռոնյա» արել ինչպես Ազատության, այնպես էլ Հանրապետության հրապարակները: Այս մասին է փաստում նրանց իրազեկումը Երեւանի քաղաքապետարանին` հավաք ու երթ անցկացնելու վերաբերյալ, որոնք որպես կանոն, տեղի չեն ունենում, ուղղակի, այսպիսի հին սովորություն է մնացել:

ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԸ

Ի դեպ, ազատվեց Մամիկոն Ասլանյանը, դատապարտվեցին, բայց վաղեմության ժամկետով ազատվեցին նաեւ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ եւս երեք ամիս: Փաստացի ստացվում է, որ Փաշինյանի վախերը միայն Աշոտյանից են, իսկ գուցե ո՞չ միայն նրա… Ակնհայտ է, որ ընդդիմության խոհանոցում էլ Աշոտյանից «մրսողներ» կան, բայց, լավ, մինչեւ սեպտեմբեր էլ ձգեցին կալանքը, հետո՞ ինչ են անելու: Դրա պատասխանը լավագույնս տվել է հենց Արմեն Աշոտյանը. «Շատերից պիտի վախենա այն այրը, ումից շատերը վախենում են. սա է անթիվ փիլիսոփաների պատգամը ժամանակակից բռնապետներին»:

Խոսեցինք Նիկոլի վախերի մասին, հիշեցինք ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այ նա ներքաղաքական բոլոր պրոցեսներում ամենաակտիվն է: Մեկ Սյունիքում համայնքապետերին է իրենով անում, մեկ` կառավարությունում գործադիրի անդամներին: Մինչ Բեռլինում Նիկոլն Աննայի հետ սրճարանում սուրճ է խմում եւ մի հատ էլ գերմանական փողոցներում փորձում հաղթահարել իր ձեւակերպմամբ` «հեծանիվի ցավը», Քվինը կառավարությունում է: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Առհասարակ, ամերիկացիները հայաստանյան ներքաղաքական կյանքում ամենուր են: Հենց նրանք էլ ճոճելու են Փաշինյան Նիկոլի աթոռը, բայց ճարն ինչ, պիտի ձեն չհանի: Ինչպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն է ասում. «Փորձը ցույց է տալիս, որ երբ ամերիկացիները շատ ակտիվ են, նշանակում է մի բան կատարվելու է դեպի վատը: Մի բան որոշել են: Իսկ խնդիրը հետեւյալն է` չորս ամիս հետո ԱՄՆ-ում լինելու է ընտրություններ, որն այսօր շատ դժվար է կանխորոշել, թե դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ առկա սուր վեճն, ինչով կավարտվի: Թեեւ հայտնի է, որ ԱՄՆ-ում կա, այսպես ասած, խորքային ղեկավարություն, որը չի երեւում, բայց մարդիկ կան, ովքեր իրականում կառավարում են այդ թելերը, եւ իրենք էլ որոշելու են` ով կգնա առաջ, ով` հետ: Դրա համար գլոբալիստները շտապում են տիրել Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին եւ ամենակարեւորը` «Զանգեզուրի միջանցքին», որի համար է ամբողջ կռիվը, Ռուսաստանին հանեն տարածաշրջանից եւ վնաս հասցնեն Իրանին: Իսկ ժամանակը քիչ է, կարող է լինել անկանխատեսելի իրավիճակ հենց Միացյալ Նահանգներում` սկսած իշխանափոխությունից վերջացրած քաղաքացիական պատերազմով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top