Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել. քաղաքապետարան
ՀասարակությունԲացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում վերացնելու համար՝ Երևանի քաղաքապետարանը ամենօրյա ստուգայցերը շարունակում է: Հայտնումեն քաղաքապետարանից:
Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը: Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում, բազմաթիվ զգուշացումներից հետո տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել: