Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Առաջիկա չորս ամիսներն ԱՄՆ-ի եւ աշխարհի համար ծայրահեղ թեժ են լինելու

Վերլուծություն

Թ­րամ­փի դեմ մա­հա­փոր­ձից շատ չան­ցած` սկսե­ցին պտտվել տա­րաբ­նույթ վար­կած­ներ: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը Թ­րամ­փի դեմ կա­տար­վա­ծի հար­ցում սա է: Հ­րա­ձի­գը սպան­ված է, ըստ ա­մե­նայ­նի, հե­տաքն­նութ­յան արդ­յուն­քում, ինչ­պես ցույց է տա­լիս դրա նախ­նա­կան ըն­թաց­քը, կու­նե­նանք նույն բա­նը, ինչ Քե­նե­դիի սպա­նութ­յան դեպ­քում՝ ինչ-որ միայ­նակ ծայ­րա­հե­ղա­կան վերց­րեց հրա­ցանն ու կրա­կեց: Այ­սինքն, այս ա­մե­նին ա­վե­լի լավ է մո­տե­նալ անվ­րեպ հար­ցադր­ման կող­մից` «ում էր ձեռն­տու»: Իսկ այս հար­ցի պա­տաս­խա­նը էա­կան է մեկ այլ հար­ցադր­ման հա­մար՝ ի՞նչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա այս պատ­մութ­յու­նը:

ՔԵՆԵԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-2

­Նախ, որ սա ի­րոք սպա­նութ­յան փորձ էր, այլ ոչ թե ներ­կա­յա­ցում (կա նաեւ վար­կած, որ հենց Թ­րամփն էր կազ­մա­կեր­պել), ա­պա­ցու­ցում է փաս­տը, որ գնդակն ան­ցել է գլխից մի­լի­մետ­րե­րով հե­ռու, եւ ե­թե այդ պա­հին Թ­րամ­փը չշրջվեր, սա կլի­ներ ոչ թե մա­հա­փորձ, այլ՝ սպա­նութ­յուն: Ն­ման խաղ սար­քելն անհ­նար է, եւ հար­ցադ­րու­մը, թե ում էր պետք Թ­րամ­փին սպա­նե­լը, միան­շա­նակ տե­ղին է: Ու­րեմն, ո՞ւմ էր ձեռն­տու. շա­տե­րին, եւ տասն­յակ վար­կած­ներ այս պա­հին կան: Ու գա­լիս է երկ­րորդ հար­ցը. իսկ ո՞վ նման հնա­րա­վո­րութ­յուն ու­ներ եւ ծայ­րա­հեղ ռիս­կի գնա­լու ցան­կութ­յու ու­ներ: Այս­տեղ վար­կած­նե­րն էա­պես պա­կա­սում են: Հա­մե­նայն­դեպս, փոր­ձա­գետ­ներն այս պա­հին խո­սում են եր­կու-ե­րեք ա­ռանց­քա­յին վար­կա­ծից:

ԲԱՅԴԵՆ

Թրամ­փին լիկ­վի­դաց­նե­լը, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յին կա­րե­ւոր է Բայ­դե­նի ու նրա մեր­ձա­վոր թի­մի հա­մար: Այս մա­հա­փոր­ձին նա­խոր­դած հար­ցում­նե­րը Բայ­դե­նի հա­մար մա­հա­ցու պատ­կեր էին ֆիք­սում: Այն է՝ Թ­րամ­փի վար­կա­նիշն ան­ցել է 60 տոկոսից: Բայ­դե­նի­նը՝ Թ­րամ­փի հետ բա­նա­վե­ճից հե­տո շեշ­տա­կի ան­կում է ու­նե­ցել եւ 20 տո­կո­սի շրջա­կայ­քում էր, մի շարք հար­ցում­նե­րով էլ՝ 15-ի: Կա­մա­լա Հա­րի­սի վի­ճա­կը, ե­թե հան­կարծ ո­րո­շեն նրա­նով Բայ­դե­նին փո­խա­րի­նել, շատ ա­վե­լի վատ է՝ 10%-ի կար­գի (ին­ֆոգ­րա­ֆի­կա­յում վեր­ջին հար­ցում­նե­րից մե­կի արդ­յունք­ներն են): Սա նշա­նա­կում է պար­տութ­յուն՝ դեռ ան­գամ քվեար­կութ­յա­նը չհա­սած: Իսկ իշ­խա­նա­փո­խութ­յան դեպ­քում Թ­րամ­փը խոս­տա­նում է գնալ գլո­բալ տե­ղա­շար­ժե­րի, ո­րը կա­րող է հաս­նել դո­լա­րի մո­նո­պո­լիա­յից հրա­ժար­վե­լու եւ այն «պե­տա­կա­նաց­նե­լու», ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գա­լու աս­տի­ճան եւ այլն:

­Բայց, ըստ ա­մե­նայ­նի, Ս­պի­տակ տա­նը նաեւ մեկ այլ պարզ ճշմար­տութ­յուն են հաս­կա­ցել. խն­դիրն այն չէ, որ Թ­րամփն ու­նի ան­հաղ­թա­հա­րե­լի բարձր վար­կա­նիշ, այլ այն, որ Բայ­դե­նի վար­կա­նիշն է ծայ­րա­հեղ ցածր, ու այդ ի­րա­վի­ճա­կում նա թույլ չի տվել, որ այլ թեկ­նա­ծու ա­ռաջ գա եւ կա­յա­նա քա­րոզ­չա­կան դաշ­տում: Հի­մա ար­դեն շատ ուշ է: Մինչ­դեռ Թ­րամ­փի պա­րա­գա­յում, ե­թե ան­գամ նրան սպա­նեն, ա­պա ողջ քա­ղա­քա­կան կա­պի­տա­լը, այդ թվում՝ սպա­նութ­յան արդ­յուն­քում կու­տակ­վող, կանց­նի նրան փո­խա­րի­նո­ղին: Հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե ան­գամ ի­րա­վա­կան հար­թա­կում սպա­նութ­յու­նը չբա­ցա­հայտ­վի, ա­պա մեկ է, ընտ­րող­նե­րի մոտ Բայ­դե­նի «սա­տա­նա­յա­ցու­մը» եւ Թ­րամ­փի «նա­հա­տա­կա­­ցու­մը» չես կանգ­նեց­նի:

Այ­սինքն, որ­քան էլ որ Բայ­դե­նի թի­մին պետք է Թ­րամ­փի լիկ­վի­դա­ցիան, ու­նեն դրա հնա­րա­վո­րութ­յու­նը, սա­կայն հա­վա­նա­կան հե­տե­ւանք­նե­րի հետ կապ­ված հաշ­վարկ­նե­րը թու­լաց­նում են այս վար­կա­ծը:

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Եվս մեկ վար­կած կա, ո­րը մի փոքր դա­վադ­րութ­յուն­նե­րի տե­սութ­յան դաշ­տում է` բայց է­լի միան­գա­մայն ռեալ եւ ա­ռաջ­նա­յին: Այս վար­կա­ծի կողմ­նա­կից­նե­րը հի­շել են Քե­նե­դու սպա­նութ­յու­նը, այ­սինքն, այդ սպա­նութ­յու­նը դո­լա­րի հետ կա­պող վար­կա­ծը: Քե­նե­դին եւս խո­սում էր պա­տե­րազ­մը (այն ժա­մա­նակ՝ Վիետ­նա­մում) կանգ­նեց­նե­լու, ԽՍՀՄ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կարգ­ավո­րե­լու մա­սին, եւ նույն մտքե­րը հի­մա Թ­րամփն է ա­ռաջ տա­նում: Գլ­խա­վո­րը՝ Քե­նե­դին դո­լա­րը կա­պեց թան­կար­ժեք մե­տաղ­նե­րի հետ, նաեւ 1963 թվա­կա­նի հու­նի­սի 14-ին ստո­րագ­րե­լով ԱՄՆ նա­խա­գա­հի թիվ 11110 հրա­մա­նա­գի­րը, ո­րով ԱՄՆ գան­ձա­պե­տա­րա­նի դե­պար­տա­մեն­տը ի­րա­վունք ստա­ցավ թո­ղար­կել դո­լար՝ ա­պա­հո­վագր­ված ար­ծա­թով։ Ան­գամ սկսվեց տպագ­րութ­յուն. դո­լար­նե­րի վրա «Ֆե­դե­րալ ռե­զեր­վա­յին հա­մա­կար­գի» փո­խա­րեն նշված էր «Ա­մե­րի­կա­յի Միաց­յալ Նա­հանգ­ներ», ո­րը ա­մե­նա­լուրջ հար­վածն էր Ֆե­դե­րալ ռե­զեր­վա­յին հա­մա­կար­գի սե­փա­կա­նա­տե­րե­րին, ո­րոն­ցից շա­տե­րը հա­մար­վում են «հա­մաշ­խար­հա­յին գաղտ­նի կա­ռա­վա­րութ­յան» կազմ: Իսկ ա­հա 1963 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 22-ին Քե­նե­դին հրա­պա­րա­կավ գնդա­կա­հար­վեց։ Մինչ օրս, թեեւ ԱՄՆ նա­խա­գա­հի թիվ 11110 հրա­մա­նա­գի­րը չե­ղարկ­ված չէ, սա­կայն ԱՄՆ ո­րե­ւէ նա­խա­գահ չի մտա­ծել «Ա­մե­րի­կա­յի Միաց­յալ Նա­հանգ­ներ» նշմամբ դո­լար տպագ­րե­լու մա­սին: Իսկ Թ­րամ­փը, մեծ է ռիս­կը, որ այդ­պես կա­րող է վար­վել:

­Սա­կայն այս վար­կա­ծը եւս թե­րու­թուն ու­նի: Ըն­դուն­ված է հա­մա­րել, որ հենց հի­շա­տակ­ված «Հա­մաշ­խար­հա­յին ստվե­րա­յին կա­ռա­վա­րութ­յունն» է Բայ­դե­նի եւ այդ թի­մի «տա­նի­քը»: Եվ ե­թե ո­րո­շել էին Բայ­դե­նի վե­րընտր­վե­լու հա­մար Թ­րամ­փից ա­զատ­վել, ա­պա հի­շա­տակ­ված խնդի­րը, կապ­ված Բայ­դե­նի խիստ ցածր վար­կա­նի­շի հետ, նրանց ա­ռաջ էլ կա:

­Բա­ցի այդ, «Հա­մաշ­խար­հա­յին ստվե­րա­յին կա­ռա­վա­րութ­յու­նը» կամ նրա ա­ռան­ձին «շատ մեծ փո­ղե­րի տոպ­րակ» ան­դամ­ներ պետք է որ օգտ­վեն լա­վա­գույն­նե­րից լա­վա­գույն պրո­ֆե­սիո­նալ­նե­րի ծա­ռա­յութ­յու­նից: Այն­պի­սի պրո­ֆե­սիո­նալ­նե­րի, ո­րոնք չէին վրի­պի, ան­կախ նրա­նից, թե այդ պա­հին Թ­րամ­փը գլու­խը շար­ժե՞ց, թե՝ ոչ: Եվ միայն այն, որ հրա­ձի­գը վրի­պել է՝ դրա­նով Թ­րամ­փին հնա­րա­վո­րութ­յուն տա­լով ար­յու­նոտ դեմ­քով եւ բռունց­քը վեր պա­հած, այն է՝ պատ­մա­կան կեր­պա­րի հա­վակ­նող տես­քով կանգ­նել հան­րութ­յան ա­ռաջ, ար­դեն իսկ հար­ցեր են ա­ռաջ քա­շում այս գոր­ծում շատ մեծ փո­ղե­րի ներդր­ման եւ ա­մե­նա­լուրջ պրո­ֆե­սիո­նալ­նե­րին ներգ­րա­վե­լու կա­պակ­ցութ­յամբ: Իսկ «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յու­նը» հա­զիվ թե նման միամ­տութ­յուն ա­ներ. եթե կրա­կել, ու­րեմն պետք է ե­րաշ­խա­վոր­ված հա­ջո­ղութ­յուն լի­ներ:

ԶԵԼԵՆՍԿԻ

­Թող ան­հա­վա­նա­կան չթվա, սա­կայն մի շարք հե­ղի­նա­կա­վոր վեր­լու­ծա­բան­ներ չհա­պա­ղե­ցին ա­ռաջ մղել Զե­լենս­կու հետ կապ­ված վար­կա­ծը՝ այն կա­պե­լով «ում է ա­մե­նա­շա­տը ձեռն­տու» հար­ցի հետ:

­Սույն փոր­ձա­գետ­ներն այն մտքին են, որ մի­գու­ցե Բայ­դե­նից էլ շատ Թ­րամ­փի մա­հը պետք էր Զե­լենս­կուն: Ընդ ո­րում, այս դեպ­քում ան­կախ նրա­նից, թե դա ԱՄՆ-ի հա­մար ինչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ, թե՝ ինչ: Բա­ցատ­րութ­յու­նը սա է: Զե­լենս­կու թի­մում վստահ են, որ ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում Դո­նալդ Թ­րամ­փի հաղ­թա­նա­կից հե­տո նոր նա­խա­գա­հը կնվա­զեց­նի, նույ­նիսկ կզրո­յաց­նի Ուկ­րաի­նա­յի ռազ­մա­կան օգ­նութ­յան ծա­վա­լը եւ կ­փոր­ձի բա­նակ­ցել Ուկ­րաի­նա­յի հաշ­վին հա­կա­մար­տութ­յան ա­վար­տի մա­սին։ Դ­րա հե­տե­ւան­քը, գրե­թե միան­շա­նակ, Զե­լենս­կու եւ նրա կար­կա­ռուն թի­մա­կից­նե­րի ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցումն է լի­նե­լու:

­Նաեւ այն հաշ­վար­կով, որ Զե­լենս­կին գործ­նա­կա­նում չու­նի հույ­սեր, որ կկա­րո­ղա­նա Թ­րամ­փի հետ պայ­մա­նա­վոր­վել: Նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րում նա ցու­ցադ­րա­բար դա­վա­ճա­նեց Թ­րամ­փին: Բա­վա­կան է մի քա­նի բառ հաս­տա­տել, թե ինչ­պես են Բայ­դենն ու նրա ըն­տա­նի­քը Ուկ­րաի­նա­յում հար­յու­րա­վոր մի­լիո­նա­վոր դո­լար­ներ գրպա­նը դրել, ինչ­պես է նաեւ հա­նուն սե­փա­կան շա­հի թե­ժաց­րել այդ հա­կա­մար­տութ­յու­նը եւ դրա­նում ԱՄՆ-ի ներգ­րավ­վա­ծութ­յու­նը, ԱՄՆ-ի վեր­ջին տա­րի­նե­րի պատ­մութ­յու­նը կա­րող էր այլ կերպ ըն­թա­նալ, Բայ­դենն էլ, մի­գու­ցե, կհայտն­վեր բան­տում: Բայց Զե­լենս­կին դա­վա­ճա­նեց Թ­րամ­փին, եւ ար­դեն վեր­ջինս հայտն­վեց դա­տա­րա­նի եւ բան­տի ա­ռաջ: Կ­նե­րի՞ դա Թ­րամ­փը. հաս­տատ ո´չ:

Ինչ ռազ­մա­վա­րութ­յուն կընտ­րի Թ­րամփն Ուկ­րաի­նա­յի հար­ցում, այս­տեղ հար­ցեր, ի­հար­կե, կան: Բայց որ ցան­կա­ցած տար­բե­րա­կի մեջ նա­խա­գա­հա­կան լե­գի­տի­մութ­յու­նը կորց­րած Զե­լենս­կին չի տե­ղա­վոր­վում, այս­տեղ այս պա­հին ար­դեն հար­ցե­ր չկան. Թ­րամ­փի հաղ­թա­նա­կի պա­րա­գա­յում Զե­լենս­կին կոչն­չա­նա: Ըստ այդմ էլ՝ այս եր­կու ա­ռանց­քա­յին պատ­ճա­ռով Թ­րամ­փի չլի­նե­լը ցան­կա­ցող բա­զում ու­ժե­րի ցան­կում Զե­լենս­կին ա­ռա­ջին տե­ղում է:

­Զե­լենս­կին ԱՄՆ-ում մա­հա­փորձ կազ­մա­կեր­պե­լու տեխ­նի­կա­կան եւ քա­ղա­քա­կան բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­ներն ու­ներ: Նաեւ այն, որ գոր­ծել է լավ, բայց ոչ եր­բեք լա­վա­գույն հրա­ձի­գը, այս վար­կա­ծի մեջ տե­ղա­վոր­վում է:

Այս­քա­նից զատ, Զե­լենս­կու թի­մը քա­նիցս ցու­ցա­բե­րել է ա­մեն մի հարց ա­ռանց ո­րե­ւէ սահ­մա­նա­փակ­ման, ու­ժա­յին մե­թո­դով լու­ծե­լու հա­կում՝ ան­կախ ար­յան քա­նա­կից: Ուկ­րաի­նա­կան կողմը նաեւ ու­նի պետք ե­ղած դեպ­քում հե­ռա­կա կար­գով մա­հա­փոր­ձեր կազ­մա­կեր­պելու լուրջ փորձ ։ Ի վեր­ջո, ԱՄՆ-ն­ ու­նի ուկ­րաի­նա­կան մեծ սփյուռք, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի մա­սը հա­վա­նա­բար կա­պի մեջ է ուկ­րաի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ։

Այ­սինքն, այս վար­կա­ծի դեպ­քում «բո­լոր եր­նեկ­նե­րը մի տեղ են»՝ շատ մեծ մո­տի­վա­ցիա, հնա­րա­վո­րութ­յուն, փորձ, «ար­գե­լակ­նե­րի բա­ցա­կա­յութ­յուն» եւ այդ­պես շա­րու­նակ:

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

­Բայց ե­ղավ այն, ինչ ե­ղավ: Հ­րա­ձի­գը վրի­պեց, Թ­րամ­փը հան­րութ­յան ա­ռաջ ար­յու­նոտ­ված դեմ­քով եւ վեր պար­զած բռունց­քով կանգ­նե­լու փայ­լուն ա­ռիթ ստա­ցավ, եւ ինչ­պես Դ­միտ­րի Մեդ­վե­դեւն է հա­մոզ­ված. «Հի­մա նա ար­դեն հաղ­թել է: Ե­թե միայն նրան չսպա­նեն»:

­Կա­րո՞ղ են սպա­նել. ի­հար­կե: Միայն թե հի­մա Թ­րամ­փը շատ ա­վե­լի պաշտ­պան­ված կլի­նի:

­Մեկ բան եւս այս պատ­մութ­յունն ի ցույց դրեց. խա­ղադ­րույք­ներն այն­քան մեծ են, որ այն­պի­սի ռիս­կա­յին քայ­լե­րը, ինչ­պի­սին է նախ­կին եւ, ըստ ա­մե­նայ­նի, ա­պա­գա նա­խա­գա­հի սպա­նութ­յան պատ­վե­րը գնա­հատ­վում է` որ­պես լու­ծում: Եվ դա տրա­մա­բա­նա­կան է. խոս­քը ոչ թե ըն­դա­մե­նը իշ­խա­նութ­յու­նը հանձ­նե­լու, այլ՝ նե­րա­մե­րիկ­յան եւ գլո­բալ հա­մա­կար­գա­յին փո­փո­խութ­յուն­նե­րի մա­սին է: Կամ ըն­թա­ցող փո­փո­խութ­յուն­նե­րի նե­րա­մե­րիկ­յան մո­տե­ցում­նե­րի հստա­կեց­ման, երբ դա կա­րող է ա­մե­րիկ­յան է­լի­տա­յի այս կամ այն թե­ւին ընդ­հուպ՝ ոչն­չաց­մամբ սպառ­նալ: Իսկ ե­թե մա­հա­փոր­ձը չստաց­վեց, դա չի՞ նշա­նա­կում, որ ա­վե­լի ար­մա­տա­կան քայ­լեր կլի­նեն, ընդ­հուպ՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ: Կարճ ա­սած, այն կան­խա­տե­սու­մը, որ ա­ռա­ջի­կա չորս ա­միս­նե­րը ԱՄՆ-ի եւ աշ­խար­հի հա­մար ծայ­րա­հեղ թեժ են լի­նե­լու, ի­րեն ար­դա­րաց­նում է:






Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top