Բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան
ԻրավականՓաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։
Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի։
Հիշեցնեմ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
