ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Հայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ Մանասերյան

Ներքաղաքական

Հարավային Կովկասում կարելի է ձևավորվել ընդհանուր շուկա, որի միջոցով տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կկարողանա պաշտպանել իր ազգային շահը և օգուտներ քաղել։ Հուլիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Այս հարցում հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները պետք է քաղաքական կամք դրսևորեն` առանց ռազմավարական գործընկերների միջամտության։ Ի վերջո, դա պետք է տեղի ունենա, քանի որ ռազմավարական որևէ գործընկերոջ շահը մյուսների հետ չի բռնում։ Իսկ ովքե՞ր են մեր ռազմավարական գործընկերները` Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ»,– նշեց Մանասերյանը։

Ըստ նրա` այս երեք պետությունները երբեք չեն գա ընդհանուր հայտարարի, ու արդյունքում նրանց պատճառով երբեք խաղաղ իրավիճակ չի լինի մեր տարածաշրջանում։ Մանասերյանի խոսքով` նաև հենց այս պատճառով Հարավային Կովկասի երեք պետությունները պետք է միասին նստեն ու որոշեն իրենց ապագան, քանի որ նրանք աշխարհին իրենց փոքր շուկաներով այնքան էլ հետաքրքիր չեն։

«ՌԴ–ն Կովկասի մաս է աշխարհագրորեն, չեք կարող նրան ռետինով ջնջել։ Թուրքիան ու ԱՄՆ–ն Կովկասի մաս չեն։ Ադրբեջանում մի օր նավթը սպառվելու է, Վրաստանն աշխարհագրական իր բարենպաստ դիրքը չի կարող լիարժեք օգտագործել, եթե հարևան երկրները խաղաղ չեն։ Չմոռանանք նաև, որ Իրանը, ունենալով 90 միլիոնանոց շուկա, ԵԱՏՄ–ի հետ անցած տարի կնքեց համաձայնագիր»,– ընդգծեց Մանասերյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ