ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Հ Ր Ա Վ Ե Ր

Ներքաղաքական

Հարգելի գործընկեր
Իշխանությունները եւ Արեւմուտքի այլ ծառաները  մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ  բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են  հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:
Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը դեմ ենք  Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության  փրկության ու հայ ժողովրդի  համար ապահով հանգրվան տեսնում ենք  մեր միությունը Ռուսաստանի հետ:
Եթե  Արեւմուտքի  ծառաները  խոսում են  Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու մասին հանրաքվեի վերաբերյալ, ապա մենք պահանջում ենք, որ նույն հանրաքվեի շրջանակներում  մեր ժողովուրդը ունենա  իրական ընտրություն` Միութենական պետություն  Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա):
Այս  հարցը քննարկելու նպատակով  մեր Շարժումը հրավիրում է խորհրդաժողով (լսումներ) սույն թվականի  հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին «Անի Գրանտ» հյուրանոցի դահլիճում (Երեւան, Հանրապետության փող. 65, «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ):
Հրավիրում ենք Ձեզ մասնակցել «ԵՄ թե՞  Միութենական պետություն » խորհրդաժողովին:
 «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտե:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ