ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում. Մարզպետները պատերի տակ դժգոհում են Փաշինյանից.«ԻՐԱՎՈՒՆՔ»

Ներքաղաքական

ՔՊ-ական աղբյուրները շարունակում են պատերի տակ շշնջալ ու դժգոհել շեֆի գործողություններից: Այս անգամ վերջինիս ամառային մարզային վոյաժները հունից հանել են մարզպետներին, որոնք ջանք չեն խնայում Փաշինյան Նիկոլին հավուր պատշաճի դիմավորել, «մասովկա» հավաքել, թե իբր շեֆի համար մարզի բնակիչները խելագարվում են:

«Իրավունք» թերթը գրում է. Բայց, արի ու տես, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, Նիկոլին գոհացնել չի լինում: Վերջինս առիթը բաց չի թողնում մարզի բնակիչների մոտ մարզպետների վրա մուննաթ գալու համար, ամեն չնչին բացթողում վերագրում է մարզպետներին, որպեսզի ինքն իրեն ներկայացնի ամենակարող:

Մարզպետներն արդեն պատերի տակ սկսել են ակնհայտ դժգոհել, թե ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ