Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Չեմ կարծում, որ պարզապես հանձնվելը եւ ոչինչ չանելը լավագույն լուծումն է. Սուրեն Սարգսյան

Ներքաղաքական
ՄԱԿ-ում հուսով են, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները նոր կարգավորում կստանան: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը կլինի արդյունավետ եւ դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, մի շարք գիտական աշխատությունների եւ գրքերի հեղինակ, ամերիկագետ-քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
 
«ՀԱԿՎԱԾ ԵՄ ԿԱՐԾԵԼՈՒ, ՈՐ ԱՅԴ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ»
— Վաշինգտոնում երեկ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումից:
 
— Այդ հանդիպումը, բնականաբար, հանդիպումների շարքում ընդամենը մեկն էր, բայց ոչ վերջինը: Ընթացիկ քննարկումներ կան, որ Միացյալ Նահանգները փորձում է միջնորդ հանդիսանալ եւ կողմերի դիրքորոշումներն իրար մոտ բերել, ու բնական է, որ Ադրբեջանն այնպիսի պայմաններ է դնում հարաբերությունները կարգավորելու համար, որոնք բավական բարդ են լինելու պաշտոնական Երեւանի կողմից լուծել: Այսինքն` դժվար է լինելու դրան տալ որեւէ լուծում: Սա, բնականաբար, լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, եւ պետք է հասկանանք, որ այդ առաջ քաշված խնդիրները շատ դժվար են լինելու լուծել: Ես ինքս դժվարանում եմ պատասխանել, թե Հայաստանի իշխանություններն այդ առումով ունե՞ն որեւէ կարմիր գծեր, թե՞ ընդհանրապես կարմիր գծեր չունեն եւ ցանկացած միակողմանի զիջումների կարող են գնալ: Ինքս հակված եմ կարծելու, որ այդ կարմիր գծերը իշխանությունները չունեն:
 
— ՄԱԿ-ում հույս ունեն, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս թեզը:
 
— Ընդհանրապես, խաղաղության օրակարգը մշտապես եղել է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ Միացյալ Նահանգները շարունակ կարծել են, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանում կբերի նոր իրողությունների ձեւավորման, խաղաղության հաստատման, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը: Սա 30 տարի Միացյալ Նահանգներում քննարկված եւ ընդունված ձեւակերպում է եղել, եւ բնական է, որ այստեղ էական բաներ չեն փոխվել, եւ այս քաղաքականությունը, բնականաբար, շարունակվում է նաեւ այսօր՝ հատկապես այն դեպքում, երբ մենք նկատում ենք Միացյալ Նահանգների հետ ունեցած մրցակցությունը հակառակորդների կողմից, եւ այդ ամենն առավել քան ագրեսիվ բնույթ է կրում:
 
«ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ՍԱ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է, ՄԻՇՏ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԳՏՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է»
 
— Ալիեւը վերջերս նաեւ խոսեց այն մասին, թե Հայաստանի «միակ ճանապարհը՝ Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»: Արդյո՞ք սա ամբողջական կապիտուլյացիայի առաջարկ կարելի է համարել:
 
— Ես չեմ համարում, որ սա միակ ճանապարհն է, քանի որ միշտ այլընտրանքային ճանապարհներ գտնել հնարավոր է: Ցանկացած պետություն, նույնիսկ` ամենածանր կացության մեջ գտնվող, միշտ գտնում է այլընտրանքային ճանապարհներ՝ իր անվտանգությունը, այդ թվում` տնտեսական, ապահովելու համար, իր տարածքային ամբողջականությունն ապահովելու համար, եւ միշտ հնարավորություններ կան, միշտ ելքեր կան: Ես չեմ կարծում, որ պարզապես հանձնվելը եւ ոչինչ չանելը լավագույն լուծումն է, այլ ընդհակառակը՝ կարծում եմ, որ դա վատագույնն է:
 
— Բայց Ադրբեջանն ի՞նչ իրավունքով է նման հավակնություններ հայտնում, մի՞թե Հայաստանը չի կարող միջազգային իրավունքի տեսակետից պաշտպանել իր ազգային շահերը:
 
— Իհարկե, միջազգային իրավունքը ցանկացած պետության տալիս է հնարավորություն՝ օգտագործել միջազգային իրավունքի բոլոր գործիքները: Այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունն` իր առջեւ ծառացած խնդիրները լուծելու տեսանկյունից: Հայաստանն էլ, ինչ խոսք, եւս բացառություն չէ: Իհարկե, Հայաստանը եւս այդ իրավունքն ունի, սակայն բոլորովին այլ հարց է, թե Հայաստանը որքանով է ունակ միջազգային իրավունքի կողմից ընձեռված հնարավորություններն օգտագործել իր կենսական խնդիրները լուծելու համար:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված