Այս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարան ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա «Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». Մեդինսկի Սկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտա Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ Էս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը «Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումը Օսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ) «Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ) Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ Axios

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն

Սպորտ

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Վահագն Դավթյան՝ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը:

- Վահա՛գն, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շատ լավ եմ տրամադրված: Նախապատրաստական փուլում եմ: Կարծում եմ՝ լավագույն մարզավիճակիս կհասնեմ Ֆրանսիայում կայանալիք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո: Հավաքի ընթացքում մարզումներն անցկացնելու ենք նույն մարզագույքով, ինչ՝ Օլիմպիական խաղերում: Այսինքն` մարզագույքի փոփոխություն չենք ունենա, ինչը կարևոր է: Կարևոր հանգամանք է նաև, որ կգտնվենք հենց Ֆրանսիայում, այսինքն` ժամային գոտու և այլնի փոփոխություն ևս չենք ունենա մրցումներից առաջ:

- Ինչպիսի՞ն էր Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճելու ճանապարհը Ձեզ համար:

-Անկեղծ ասած՝ բարդ: Ուղեգիրը մեկ մրցաշարի կամ մեկ մրցման արդյունքով չեղավ: Այն ձեռք բերեցի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքով, որոնք մեկնարկել էին տարեսկզբից: 4 փուլերից մեկին էլ չմասնակցեցինք, ինչն ավելի էր բարդացնում մեր գործը, քանի որ բոլոր փուլերը շղթայված էին միմյանց հետ. ՕԽ ուղեգիր նվաճած մարզիկների անունները որոշվելու էր ընդհանուր միավորների հանրագումարով: Տարեսկզբից լարված շրջան ունեցանք՝ մրցումներ, հավաքներ, նորից մրցումներ: Ուրախ եմ, որ կարողացա հասնել իմ առջև դրված նպատակին:

- Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վնասվածք ստացաք: Ի՞նչ մարզավիճակում եք, հասցրե՞լ եք լիարժեք վերականգնվել:

-Լիովին չեմ ապաքինվել: Վերականգնողական շրջան անցա Դոհայի աշխարհի գավաթից հետո. այդ շրջանում չէի մարզվում և մարզավիճակս թուլացրի: Արդեն սկսել եմ լիարժեք մարզվել: Կարծում եմ՝ երբ ֆիզիկական մարզավիճակս ավելի լավ մակարդակի հասցնեմ, ցավերս էլ կմեղմանան: 

- Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիրներ եք դրել ինքներդ Ձեր առջև Փարիզում:

-Բնականաբար, այն մասնակցությունն է գոհացուցիչ և լավ համարվում, որից գոհ են մնում թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները: Թե վերջնարդյունքում որ տեղը կզբաղեցնես, մրցումը ցույց կտա: Բայց, առաջին հերթին, կարևոր է՝ դու և քո թիմը ելույթից գոհ լինեք: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ. միմյանց հետ մրցել ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Օլիմպիական խաղերի վարկանիշը, իհարկե, ավելի բարձր է, բայց պատրաստվում ենք նույն լրջությամբ, ինչ մյուս խոշոր միջազգային մրցումներին: Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կընթանա մեզ համար:

- Օլիմպիական խաղերը բոլոր մարզիկների համար, թերևս, երազանք և կարիերայի գագաթնակետ են: Քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացաք այս տարիքում  նվաճել ՕԽ ուղեգիրը: Այս ընթացքում ի՞նչն է Ձեզ մոտիվացրել ու առաջ մղել:

-Կարիերայիս ոչ մի փուլում չեմ կենտրոնացել տարիքի վրա: Տարիքն այնքան էլ կարևոր չէ. ավելի կարևոր են քո առողջությունն ու մարզավիճակը: Իհարկե, ավելի մեծ տարիքում դժվար է լավ մարզավիճակ պահելը, վնասվածքներն էլ ավելի դժվար են վերականգնվում, բայց տարիքը նաև իր առավելությունն ունի. ավելի փորձառու ես, իսկ այդ փորձը շատ մեծ դեր է խաղում գրանցած արդյունքների հարցում:

- Վահա՛գն, հանդես եք գալիս օղակների վրա: Ինչո՞վ է այն Ձեզ համար սիրելի:

-Իմ լավ արդյունքները հենց այդ գործիքի վրա եմ ցույց տվել, դրանով էլ դարձել է սիրելի: Բոլոր գործիքներն էլ լավն են ու նաև՝ շատ բարդ: 13-14 տարեկանից ֆիզիկապես տարբերվում էի իմ հասակակիցներից, կարողանում էի օղակների վրա խաչ կատարել, ֆիզիկապես ավելի պինդ էի օղակների վրա. այդպես հասկացա, որ իմ առանձնահատկությունները հենց օղակների վրա են ավելի լավ դրսևորվում: Իրականում, դու ինքդ չես որոշում, թե որ գործիքի վրա պետք է հանդես գաս: Օրգանիզմդ է թելադրում ժամանակի ընթացքում:

- Երկար տարիներ է՝ սպորտում եք: Հետաքրքիր է՝ այս ընթացքում, Ձեր կարծիքով, որքանո՞վ է փոխվել պետության և հասարակության վերաբերմունքը մարմնամարզության հանդեպ:

-Բավականին փոխվել է, ինչն առաջին հերթին բխում է արդյունքներից: Երբ պարբերաբար Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ ենք ունենում, անուններն ավելի շատ են հնչում թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ հասարակության տարբեր շերտերում: Հանրությունը սկսում է ավելի շատ ճանաչել մարզիկներին, սիրել սպորտն ու աջակցել, ինչը, հավատացեք, շատ կարևոր է մարզիկի համար: Սպորտի հանդեպ պետության վերաբերմունքում ևս շատ դրական ու մեծ փոփոխություններ է կան: Կարելի է ասել՝ հենց դա էլ բերում է մեծ արդյունքների: Պետական ուշադրությունը, միանշանակ, նպաստելու է սպորտային նվաճումների ավելացմանը, քանի որ մարզիկներն արդեն մտածում են միայն իրենց մարզումների, ոչ թե առօրյա խնդիրների մասին: Շատ տաղանդավոր մարզիկներ ենք ունեցել, որոնք սոցիալական խնդիրների պատճառով թողել են սպորտը, ինչը շատ ցավալի է: Այժմ իրավիճակն անհամեմատ փոխվել Է: Եթե մարզիկը ցույց է տալիս լավ արդյունք և նվաճում է մեդալներ, միանշանակ գնահատված է պետության կողմից:

- 2027 թվականին Հայաստանը կընդունի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ի՞նչ հեռանկարներ է սա բացում մեզ համար, և հետաքրքիր է նաև՝ որտե՞ղ եք Ձեզ տեսնում այդ ժամանակ:

- Եթե անկեղծ՝ շատ եմ ցանկանում մասնակցել Եվրոպայի այդ առաջնությանը: Միանշանակ, չեմ մտածում, թե Փարիզի Օլիմպիական խաղերն իմ վերջնակետն է լինելու: Մեր երկրում մարմնամարզության զարգացման և առաջընթացի տեսանկյունից Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, անկասկած, շատ մեծ առավելություն կունենա: Հայաստանում նմանօրինակ մրցաշարի անցկացումը երազանք է, որը մի քանի տարի առաջ անհնարին էր թվում: Մեզ հետ այսօր մարզվող երեխաները, որոնք հիմա միայն մեզ են տեսնում, հնարավորություն կունենան տեսնելու համաշխարհային շատ հզոր և անվանի մարզիկների: Ի վերջո, կունենանք նաև մեր նոր մարզադահլիճը, որը ենթակառուցվածքների առումով շատ կարևոր խնդիրներ կլուծի: Միանշանակ, դրական արդյունքները շատ կլինեն:

Բլից հարցեր

- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

- Հայ բոլոր լեգենդար մարզիկների հետ կուզեի մեկ օր անցկացնել: Կարծում եմ՝ շատերի հետ արդեն իսկ անցկացնում եմ:

- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

- Կյանքում ամենակարևորը լավ մարդ լինելն է, անկախ նրանից՝ ինչ արդյունքների կհասնես:

- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

- Լինել ազնիվ և մաքուր:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախեր չունեմ: Անհանգստանում եմ ինձ հարազատ մարդկանց համար:

- Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

- Աստծուն:






Այս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top