Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ

«Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղել

Մշակութային

Թատերական աշխարհը կարող է ոչ միայն զվարճացնել եւ ոգեշնչել, այլեւ ստիպել հանդիսատեսին մտածել կյանքի ամենախորքային հարցերի շուրջ: Այս առումով անգլիացի գրող Ջոն Բոյնթոն Պրիստլիի «Վտանգավոր շրջադարձը» դարձավ դրամայի ժանրում իսկական ֆենոմեն։ Ներկայացումն արտացոլում է ոչ միայն հերոսների անձնական ողբերգությունները եւ թաքնված ճշմարտությունները, այլ նաեւ մեր հասարակության ընդհանուր բնութագիրը բոլոր ժամանակներում: Այն հանդիսատեսին մտորելու տեղիք է տալիս, թե որքան հաճախ ենք մենք ընտրում խաբեության մեջ ապրելն՝ անտեսելով իրականությունն ու խնդիրները, որոնք մենք գիտենք, բայց չենք ուզում ընդունել: «Վտանգավոր շրջադարձը» ոչ միայն թատերական ներկայացում է, այլ հանդիսատեսին մղում է ինքնաճանաչման եւ իրենց գործողությունների իրական դրդապատճառների գիտակցման։ Ահա, թե ինչի մասին է Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը Երեւանում, որը հանդիսատեսի դատին ներկայացվեց՝ յուրահատուկ միջավայրում: Ի դեպ, թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԱՆՆԱ ԿՐԻԿՈՐՈՎԱՅԻ ռեժիսուրայի շնորհիվ՝ հանդիսատեսն էլ դարձավ ներկայացման ակտիվ մասնակից՝ ընկղմվելով նրանց աչքի առաջ բացվող հույզերի ու կոնֆլիկտների մեջ: Ավելին՝ հանդիսատեսը ներկայացման ընթացքում դարձավ հարգելի ատենակալներ, իսկ վերջում նույնիսկ հայտնվեց բեմում՝ ներկայացման հերոսների հետ պարելու: «Իրավունք»-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսորը նախ անդրադարձավ «Վտանգավոր շրջադարձի» սյուժեին:

- Տիկին Կրիկորովա, «Վտանգավոր շրջադարձ»-ը՝ հիանալի ավարտ ունեցավ, ինչի մասին փաստում է հերոսների հետ պարող հանդիսատեսը: Ինչպե՞ս հաջողվեց այս ամենն իրականություն դարձնել:

- Ասեմ, որ պիեսի հեղինակը, երկու վերջաբան է գրել՝ ողբերգական եւ խորհրդանշական, որտեղ հերոսները, շրջանցելով կյանքի վտանգավոր շրջադարձերը, մնում են պատրանքների աշխարհում՝ ձեւացնելով, թե ամեն ինչ լավ է, իսկ հակամարտությունները մնում են չլուծված։ Հերոսները շարունակում են ձեւացնել, թե ամեն ինչ իսկապես հրաշալի է. նրանք հիանալի ընկերություն են անում, բոլորը սիրում եւ հարգում են միմյանց: Այո, սա նույնն է, ինչ կատարվում է մեր քաղաքական կյանքում եւ ընդհանրապես հենց յուրաքանչյուրիս կյանքում: Յուրաքանչյուր մարդ իր պահարանում ունի, այսպես ասած, ինչ-որ կմախքներ, եւ մենք չենք խոսում կամ բացահայտում ճշմարտությունը ոչ միայն այն պատճառով, որ ամաչում ենք կամ խղճի խայթ ենք զգում, այլ պարզապես այն պատճառով, որ դիմացինն ի վիճակի չէ ընդունել այդ ճշմարտությունը: Մարդը չի կարող ընդունել իր մասին ճշմարտությունը՝ նույնիսկ առանց ուրիշի մասին խոսելու։ Մեր հասարակությունն էլ երկար տարիներ ստի մեջ է ապրում ու գիտի այդ մասին, բայց նախընտրում է ստի մեջ ապրել՝ ձեւացնելով, թե ոչինչ չի եղել։ Դրա համար կարծում եմ՝ այս պիեսը շատ արդիական է: Ու մենք այն դարձրեցինք հանդիսատեսին ներկայացման մեջ ներգրավող բեմադրություն, ինչը կարծում եմ՝ հաջողված է: Նշեմ նաեւ, այս պիեսը Բրյուսելում համարվում է ամենասիրվածն ու ամենաբեմադրվածը, որոնց հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր: Շատ տարբեր մեկնաբանություններ կան այս պիեսին։ Օրինակ, մի դեպքում ներկայացման ավարտին հերոսներից երկուսն ամուսնանում են իրար հետ:  Մենք հավատարիմ ենք մնացել հեղինակի մտահղացմանը, որովհետեւ, ինչպես ներկայացման սկզբում ասում է Երենիա Ալվինը, կան ճշմարտություններ, որոնք պարզապես փաստեր են: Բայց երբ փաստերը հանվում են կոնտեքստից, ճիշտ չէ: Չէ որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր մարդու հոգում, ինչու է նա անում այս կամ այն քայլը: Մենք չգիտենք կամ չենք ուզում իմանալ. սա ամենամեծ հարցն է: 

- Նկատեցինք, որ ներկայացման մեջ ներգրավված են ոչ միայն Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այո, դերասաններից մեկը Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանն է: Նախորդ ներկայացումներում եւս ընդգրկել ենք հրավիրյալ դերասանների, որովհետեւ մեր ստեղծագործական անձնակազմը շատ փոքր է: Մենք շատ ուրախ ենք, որ հաջողվում է այսպես համագործակցել, որովհետեւ այսպիսով նաեւ միաձուլվում ենք երեւանյան թատերական կյանքին: Ինչպես նաեւ սա հնարավորություն է տալիս՝ սովորելու փորձառու դերասաններից եւ ընկերանալու նրանց հետ: Մենք շատ սիրեցինք նրանց, ովքեր մեր հետ աշխատել են: Արվեստն, իսկապես, միավորում է:

- Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնը շարունակելու է գործել այստե՞ղ, որտեղ ներկայացումն էր բեմադրված՝ գրեթե բաց երկնքի տակ՝ Այգեձոր 69 հասցեում:

- Ուրիշ էլ որտե՞ղ… Այս տեղը պարզապես մեր հրաշալի ընկերներն ու գործընկերներն են գտել: Այն կոչվում է «Ա տուն»: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հայկական խոր մշակութային արմատներով։ Եվ մենք տեսանք, որ ներկայացումը կարելի է անել այստեղ: Իրենք էլ ասացին՝ արեք։ Շնորհակալ եմ դրա համար ինչպես «Ա տանը», այնպես էլ Armenian Heritage կազմակերպությանն ու Տերյան մշակութային կենտրոնին՝ առանց, որոնց այս ամենը չէր կայանա:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Սեպտեմբերին մենք կկրկնենք մեր ներկայացումները, որ արել ենք Երեւանում՝ այս հինգ ամիսների ընթացքում, քանի որ շատ քիչ հանդիսատես է դրանք տեսել։ Ուզում ենք ավելի շատ հանդիսատեսի ներգրավել: Հետո շատերը սկսում են գրել, որ ներկայացումները քիչ ենք խաղում: Խնդիրն այն է, որ տարածք վարձակալելը խելահեղ թանկ է: Մենք չենք կարող ավելին անել, որովհետեւ չունենք մեր սեփական թատրոնը։ Չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ, քանի որ Երեւանում դեռ լավ գովազդված թատրոն չենք, որտեղ տոմս գնելու համար հերթեր են գոյանում: Այնպես որ, այստեղ շատ հարցեր կան։ Անգամ մշտական փորձեր անելու տեղ չունենք: Մենք իրականում տանիք էլ չունենք: Բայց գտնում ենք հնարավորություններ, ընկերներ ու համախոհներ։ Ահա այսպես մեզ օգնում են, մենք էլ մեկ այստեղ, մեկ ուրիշ տեղ ներկայացումներ ենք խաղում: Հետեւաբար, սեպտեմբերին կկրկնենք մեր ներկայացումները, իսկ հետո հոկտեմբերին կլինի պրեմիերա, որը թող մնա փոքրիկ անակնկալ: Այժմ հրավեր ունենք Ռուսաստանի թատերական գործիչների միության մասնաճյուղից։ Նոյեմբերին Մուրմանսկում կկայանա Arctic Stage փառատոնը։ Դեռ վերջնական որոշում չունենք՝ մասնակցելու հարցում, բայց հրավեր կա։ Միգուցե գնանք փառատոնին եւ այնտեղ էլ հանդես գանք ներկայացմամբ: Մենք ունենք շատ փառատոնային ներկայացում՝ Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով՝ «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որն ինչպես Մայակովսկու, այնպես էլ Արցախի ձայնն է:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը (ՍՌԴԹ) ստեղծվել է 2022 թվականի մարտին Ստեփանակերտ քաղաքում, որտեղ այն գործել է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը։ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ՝ այն վերածնվեց եւ այսօր գործում է Երեւանում։ Թատրոնի հիմնադիրն ու տնօրենն է Ալեքսանդր Բորդովը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top