ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Սծիպանակերտցի որոշ «կույսեր,» իրենց լավ չեն զգում.Վահրամ Աթանեսյանի բացահայտումը

Ներքաղաքական

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 12-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին աշխատանքի տեղավորելու մասին օրենքում փոփոխություններին։ Նրանք կկարողանան աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության նմանատիպ կառույցում։ Բայց ահա արցախցի քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը կտրականապես դեմ արցախցիների` ԱԱԾ-ում աշխատելուն, բերելով իր հիմնավորումները.

-ԼՂ ԱԱԾ ոչ մի աշխատակից ՀՀ ԱԱԾ-ում պաշտոնի չպետք է նշանակվի, քանի դեռ չի պատասխանի մի հարցի. տեղյա՞կ է եղել Արցախի տեղեկատվական շտաբ կոչված անբարոյականի 2023թ. սեպտեմեբերի 19-ի ժամը 11-ի սահմաններում տարածած տեղեկատվությանը, որ բնակչության կոչ էր անում խուճապի չմատնվել: Քսան հազար երեխա այդ ժամերին գտնվել է մանկապարտեզներում, դպրոցներում և թե ինչ տառապանքների են ենթարկվել նրանց ծնողները, երբ երկու ժամ անց սկսվել է ահաբեկչական պատերազմը՝ միայն աստված գիտի: Այս խաբեության կամ ծառայողական անպիտանիության համա՞ր են Ստեփանակերտի քաղաքական և բիզնես էլիտայի «ոսկե երիտասարդները» ՀՀ ԱԱԾ-ում պաշտոնի նշանակվելու իրավունք ստանում, թե՞ բենզապահեստի պայթյունի խայտառակության համար:


Հ.Գ. ԼՂ ԱԱԾ խռչակափողավորներն իմ դեմ գրոհում են՝ հասկանալի է: Բայց որ սծիպանակերտցի որոշ «կույսեր,,» իրենց լավ չեն զգում՝ շատ բան է հուշում: Սրանք վաղը Սարգիս Գալստյանին Նիկոլի ռեժիմի զոհ և քաղբանտարկյալ են հռչակելու: Եվրոպական թազիթուլաների հետ վրացական գյուղերում ուտուշ-խմուշի լավ փորձ ունեն»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ