Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Կգա պահն ու Ալիեւ  ամեն ինչից կզրկվի․Իշխանական պատգամավորը բացահայտում է, թե ինչ ընտրության առաջ է կանգնած երկիրը

Ներքաղաքական

Իշխող խմբակցությունից հայտարարում են՝ Հայաստանը կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, պետք է կողմնորոշվել՝ առկա անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում խոսքով՝ կառավարությունն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի: Թե երբ, չհստակեցրեց։

«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց իշխանական պատգամավորը։

Թե որն՞ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Մելքոնյանը նկատում է․ 

-Մենք կամ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գանք, կամ էլ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնենք։ Դաշնակիցն իրեն դաշնակցի պես չի պահում։ ՀԱՊԿ-ն ավելի շատ Ադրբեջանին են բարեկամ, քան մեզ դաշնակից։  Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք ինքներս, ոչ թե ՀԱՊԿ-ի վրա հույս դնենք։


Հարցին, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության որեւէ նշույշ տեսանելի է իշխանության համար, պատգամավորը այսպես արձագանքեց․

-Իհարկե, իրենք էլ են խաղաղություն ուզում, մենք էլ: Բայց այստեղ ուրիշ հարց կա: 1994-ին մենք խաղթանակ էինք տարել, եւ հնարավորություն ունեինք գնալ խաղաղության, բայց չգնացինք խաղաղության: Չգնացինք, որովհետեւ Ռուսաստանը չէր ուզում, որ խաղաղություն լինի: Դրան հաջորդեց եռանախագահողների հանդիպումները, տարեկան 15-20 անգամ գալիս էին Բաքու, Երևան, Ստեփանակերտ: 1997-1998-ին երբ փուլային ու փաթեթային տարբերակներ էին առաջարկվում, որ խաղաղություն կնքվի, մենք միանգամից դարձանք «ոչմիթիզական»: Ո՞վ էր մեզ հրահրում, որ ոչ մի թիզ հող չտանք, իհարկե Ռուսաստանը: Նա չէր ցանկանում, որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, ու դրանում ինձ ոչ ոք հակառակը չի ապացուցի։
Հիմա տեսնում ենք, որ ԱՄՆ-ն հստակ քայլեր է իրականացնում խաղաղության հաստատման համար, Ադրբեջանն էլ ուզի թե ոչ պետք է իվերջո հաշվի նստի։ ԱՄՆ Ադրբեջանի հետ նեյնիմ-նեյնիմ կխաղա այնքան, ինչքան որ իրեն պետք է, հետո կսկսի կոշտ քայլեր իրականացնել։

Հիմա Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվի Հայաստանի վրա, քանի որ Եվրամիությունն արդեն բացատրել ա, թե ինչը ինչով կավարտվի։Ադրբեջանի նպատակն Արցախն էր, հայաթափեցին վերջացրեցին, բայց չեն հանգստացել, քանի որ իրենց թիկունքին կանգնած են երկու հզոր պետություններ՝ Թուրքիան ու Ռուսաստանը, Հայաստանից ինչ-որ բան պոկելու համար անընդհատ հրահրում են Ադրբեջանին։ Սակայն Եվրոպան անպայման պատժելու է Ադրբեջանին, կգա պահն ու Ալիեւ  ամեն ինչից կզրկվի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված