Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Սովորական մուտիլովչիկից վերածվել է տիեզերականի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՌԵԳՐԱԴԱՑԻԱ

(ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ մու­տի­լով­չիկ­նե­րի հա­մաշ­խար­հա­յին ա­սո­ցիա­ցիա­յի` Նի­կո­լը դե­ղին մա­մու­լի սո­վո­րա­կան մու­տի­լով­չի­կից վե­րած­վել է տիե­զե­րա­կա­նի։

 **

ՉԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

(ՆԳՆ-Ն ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ` ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՈՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Мы хотели лучше, но получилось как всегда!

**

ԱԼԵՆ` ՍՈՐՈՍԻ ԲԱԼԵՆ

( ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ վի­րու­սո­լոգ­նե­րի` վե­րոնշ­յալ «պա­ցիեն­տի» Ռու­սաս­տան չմեկ­նե­լը կապ­ված է զուտ է­պի­դե­միո­լո­գիա­կան կրի­զի­սի հետ, քա­նի որ նրա ռու­սա­մե­տից վեր­ջին շրջա­նում վա­րակ­վել է թունդ հա­կա­ռու­սիզ­մով։

**

Угадай сам

(2018-ԻՆ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 2024-ԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՐԱՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ կրկե­սա­գետ­նե­րի` վե­րոնշ­յալ դա­տա­կան ֆար­սը ան­ցավ կրկե­սի բո­լոր կա­նոն­նե­րով, բայց նրա­նում առ­կա միակ ծաղ­րա­ծուն բնավ էլ Վո­վան չէր։

**

ՆԻԿՈԼԸ` ԻԼՀԱՄԻՆ

 (ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 80,3 ՏՈԿՈՍԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հա­մայն­քը չու­զեր, հա­մայն­քը զո­րա­վոր է։

**

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՆ Ա

(ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Կի­նո «Հայ­րե­նի­քից» հայտ­նում են, որ Նի­կո­լը բու­հե­րը միա­վո­րում է իր նմա­նութ­յամբ: Ին­քը գա­ղու­թում եր­գում էր, քայ­լե­լուց այլ մտքեր էր ա­սում, վար­չա­պետ դառ­նա­լուց հե­տո լրիվ ու­րիշ բա­նով է զբաղ­ված, ինչ տար­բե­րութ­յուն, կոն­սեր­վա­տո­րիան Գ­յու­ղա­կա­դե­միա­յին կմիաց­նեն, թե` Բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նին:

**

ԲՈԼՈՐԻ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑԵԼ Է, ԲԱՑԻ ՆԻԿՈԼԻՑ

(ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՅԱ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Արթ­ֆուդ պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րա­նի` Նի­կո­լի հա­մար նախ­կին­նե­րը այն­քան հին են, որ գոր­ծը դա­տա­րան է մտնում ժամ­կե­տան­ցութ­յան պատ­ճա­ռով, բաց են թող­նում:

**

ՋԵԲԿԻՐ ՍԱՇԻԿԸ

(ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Հա­կա­կո­ռուպ­ցիոն կո­մի­տեի` Նի­կո­լը Վո­վա Գաս­պար­յա­նին աշ­խար­հի բո­լոր խար­դա­խութ­յուն­նե­րի ու գո­ղութ­յուն­նե­րի մեջ մե­ղադ­րում էր, բայց դա­տա­րա­նի ո­րո­շու­մից պարզ դար­ձավ, որ նա սո­վո­րա­կան «ջեբ­կիր» էր, այն էլ ժամ­կե­տանց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ