Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Տեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. Միջազգայնագետ

Հանդիպում

Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանի ընտրության երկրորդ փուլից հետո առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, նախագահ Մակրոնի «Միասին» իշխող դաշինքը երկրորդն է, իսկ  աջ ծայրահեղական ուժերը՝ երրորդը։ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում ի՞նչ իրավիճակ է, և հաշվի առնելով այս պատկերը, այն ինչպե՞ս է ազդելու Հայաստանի հետ հարաբերությունների վրա հարցին անդրադարձել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը նախ նկատելով.

– Ֆրանսիայում հասունանում է քաղաքական ճգնաժամ հենց այդ պատճառով, մանավանդ որ երկրորդ փուլում լրիվ այլ պատկեր ստացանք, երբ խմբակցություններից որևէ մեկը միանձնյա կառավարություն ձևավորելու համար բավարար քանակի ձայներ չի ստացել, ու ստացվում է, որ օրենսդիր մարմնի քաղաքական պատկերն էականորեն փոխվում է։ 

Եթե առաջին փուլում առաջատարը աջ ծայրահեղական ուժերն էին, ապա այս փուլում նրանք երրորդն են, իսկ առաջատարը ձախակողմյան դաշինքն է, Մակրոնի դաշինքն էլ՝ երկրորդը։ Նման «ռասկլադ» որևէ մեկը չէր ենթադրում, ու պետք է հասկանանք, որ ընտրության երկրորդ փուլի արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում այսօր իսկ արդեն ճգնաժամ է հասունանում: Ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստորին պալատում 182 տեղ է վերցրել,  նախագահ Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի այդ ազգային աջակողմյան միավորումը խորհրդարանում  143 մանդատ ունի: 

Այս պատկերի պարագայում, արդեն ասացի, հասունանում է  քաղաքական ճգնաժամ, որովհետև ոչ մի կուսակցության չհաջողվեց բավարար թվով ձայներ ստանալ՝ բացարձակ մեծամասնություն կազմելու համար։ Առաջին տեղում հայտնված քաղաքական ուժը հայտարարեց, որ պատրաստ չէ դաշինք կազմել Մակրոնի հետ, ինչը նշանակում է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է ձևավորվելու ապագա կառավարությունը։ 

Ի դեպ, սա Ֆրանսիայի պատմության մեջ բավականին ակտիվ մասնակցության ցուցանիշով ընտրություն էր։ Նախնական արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Գաբրիել Ատտալը հայտարարեց, որ պատրաստակամ է հրաժարական ներկայացնել, չնայած գործող իշխանության ղեկավարը հայտարարեց, որ ինքն անձնապես խնդրել է, որ նա հրաժարական չներկայացնի։ Մակրոնը որոշել է ժամանակավորապես պաշտոնում թողնել Ատտալին ու ոչ մի կերպ թույլ չտալ ձախակողմյաններին, որ սահմանված օրենքի շրջանակներում կառավարություն կազմեն, որը, ի դեպ, էլի բացառիկ քաղաքական երևույթ է Ֆրանսիայի պատմության մեջ։ 

Կարծում եմ, որ մինչև օրվա ավարտ պատկերը պարզ կլինի, թե ինչպիսի կուլմինացիա կապրի քաղաքական այս գործընթացը, բայց ինքնին Մակրոնի որոշումը, որ գնաց ընտրության, ես ողջունում եմ, որովհետև վերջին երեք տարիներին Ֆրանսիայում ձևավորվել էր փողոցային պայքար, ժողովուրդը դեմ էր գործող իշխանություններին, ու Մակրոնը քաղաքական կամք դրսևորեց, ընդունելով, որ պետք է գնա նոր ընտրության: Այսօր Ֆրանսիայի խորհրդարանի ընտրությունը խճճել է ներքին քաղաքական ողջ կոնյունկտուրան։ 

Հարց է նաև, թե ձախերը կգնա՞ն ճգնաժամը խթանելու ճանապարհով, որպեսզի ամեն ինչ հասցնեն նախագահի հրաժարականին՝ ակնկալելով նախագահի արտահերթ ընտրություն՝ սեփական թեկնածուին առաջադրելով, թե՞, այդուհանդերձ, տեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ։   

– Այսինքն՝ դեռ վա՞ղ է ասել, թե Հայաստանի հետ հարաբերություններն ինչ ընթացք են ունենալու։

– Բազմիցս եմ ասել, որ Ֆրանսիան այն խորքային պետությունն է, որ որևէ ղեկավար կազմի կամ առաջնորդի փոփոխություն չի կարող անդրադառնալ, առավելևս՝ բացասաբար անդրադառնալ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ 

Հայաստանը դիտարկվում է Ֆրանսիայի բարեկամ, դաշնակից երկիր, ու դա վերաբերում է բոլոր ղեկավարներին՝ անկախ փաստից, թե այդ պահին ո՛վ է իշխանության։ Նորից եմ կրկնում, դա խորքային այն պետությունն է, որն իր ռազմաքաղաքական հայեցակարգում ու քաղաքական ուղեգծում հստակեցրել է իր հարաբերությունները Հայաստանի հետ, մտահոգության որևէ առիթ մենք չունենք

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված