ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)

Մի տեղ ծնվում էին, կողքի սենյակում՝ մահանում.Գաղթի դաժանությունը ականատեսի աչքերով

Հանդիպում

2023 թ. Արցախում եռյակի ճիչ լսվեց։ Մանկաբարձ գինեկոլոգ Գոհար Տոնյանը, որը նոր էր սկսել իր մասնագիտական գործունեությունը սկզբում երկու բաբախող սիրտ հայտնաբերեց, հաջորդ հետազոտության ժամանակ արդեն լսվեց բաբախող երրորդ սիրտը: Մայրիկի հուզմունքը շատ մեծ էր: «Կնոջ ամուսնու եղբայրը զոհվել էր, և շատ էին ուզում, որ եռյակներից գոնե մեկը տղա լինի, ու պատկերացրեք զգացողությունները, երբ պարզվեց՝ երեքն էլ տղա են։ Երեք տղաներն էլ առողջ լույս աշխարհ եկան, ու դա ինձ հույս տվեց, որ Արցախն ապրելու է։ Թեև սնահավատ չեմ, բայց սա առաջին դեպքն էր, որ սկսեցի այդպես մտածել՝ նշաններին հավատալով, որ մի լավ բան կլինի»,- իր կյանքի ամենավառ հիշողություններով է կիսվում բժշկուհի Գոհարը:Լուսանկարում՝ եռյակները

Մանկաբարձ գինեկոլոգ Գոհար Տոնյանը դեռ 11 ամիս էր՝ ինչ աշխատանքի էր անցել Մարտունու հիվանդանոցում, երբ բլոկադայի մեջ գտնվող Արցախում սեպտեմբերի 19-ին իրար հաջորդող պայթյունները գուժեցին՝ կրկին պատրազմ է սկսվել: 

«Զուգահեռ տեսել ենք կյանքն ու մահը»,- ասում է նա: 

«Մենք բոլորս պատրաստ էինք ցանկացած զարգացման։ Արդեն գիտեինք, թե պատերազմն սկսվելուց ով ինչ է անելու, որ սենյակը ինչի է վերածվելու, օրինակ՝ ճաշարանը վիրահատարանի էր վերածվելու, լվացքատունը՝ հիվանդների ընդունման սենյակի և այլն։ Բոլորս սկսեցինք կազմակերպված մեր գործն անել, հիվանդներին ու հղիներին տեղափոխել ավելի ապահով տարածքներ»: 

Բժշկուհին հիշում է՝ սեպտեմբերի 19-ին 15 հղի կար հիվանդանոցում։ Ծնունդներ ևս սպասվում էին, բայց պատերազմն սկսվելուց արդեն րոպեներ անց սահմանին շատ մոտ գտնվող հիվանդանոց սկսեցին բերել քաղաքացիական ու զինվորական վիրավորում ստացած մարդկանց։ 

Նաև քաղաքի տարբեր կետերից կանչեր էին ստացվում ապաստարաններում գտնվող մարդկանց՝ մեծերի ու երեխաների, հղիների բժշկական օգնության անհրաժեշտության մասին։ 

«Երբ առաջին ծանր վիրավորին բերեցին, նրան արագ Ստեփանակերտ տեղափոխելու անհրաժեշտություն կար։ Մենք առանց երկար մտածելու նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք։ Քաղաքի մթնոլորտն ահավոր էր, մի տեսակ օրը մթնել էր, բոլոր կողմերից պայթյունների ձայներ էին, ծուխ։ Մեքենայի մեջ էլ շատ վառելիք չկար։ Չգիտեինք՝ գնանք, կկարողանա՞նք վերադառնալ։ Բայց հետդարձի ճանապարհն ավելի վատ էր, ռմբակոծությունն արդեն ավելի էր սաստկացել, ու վստահ չէինք, որ տեղ կհասնենք»,- հիշում է նա։

Ստեփանակերտից իրենց հետ բերում էին նաև անեսթեզիոլոգին, քանի որ Մարտունու հիվանդանոցում չունեին, բայց կարիքը շատ մեծ էր։ 

«Մեկը մյուսի հետևից ընդունվում էին վիրավորներ ու, ցավոք, նաև զոհեր։ Որքան էլ բժիշկներն ու անձամբ ես փորձում էինք սառնասիրտ լինել, որ գործը չտուժի, այնուամենայնիվ, լինում էին նաև իրավիճակներ, երբ մարդկային հույզերն ու զգացմունքները տեղի էին տալիս»։ 

Գոհարը հիշում է, որ հիվանդանոց էին ընդունել իր ընկերուհու եղբորը, որի հայրը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էր զոհվել:

«Բերեցին նրան պատգարակի վրա պառկած, ու երբ ձեռքս գլխի տակ տարա, որ գլուխը բռնեինք ու տեղափոխեինք, ձեռքս թրջվեց։ Արյուն էր։ Էդ պահին ես ինձ կորցրել եմ, ասում են գործընկերներս, ու գոռում էի մեր անեսթեզիոլոգին, որ փրկի նրան, նա պետք է ապրի։ Անեսթեզիոլոգը միշտ ասում է, որ իր համար պատերազմը նաև իմ սարսափած աչքերի տեսքն ունի»,- հիշում է Գոհարը։ 

Անընդհատ նոր վիրավորներ էին բերում, մեկի ծանոթն էր, մյուսի՝ բարեկամն ու հարազատը։ Մարդկանց մեջ բոլոր զգացողությունները խառնվել էին, ու զուգահեռ իրականության մեջ նաև ծնունդներ էին ընդունում։ Վերջին երկու կեսարյան հատումները, որ սեպտեմբերի 22-ին են արվել, Գոհարի ընկերուհիներն են եղել, ու հենց նրա որոշմամբ է կեսարյան հատում արվել, թեպետ ցուցում չկար։

«Երևի կյանքիս ամենաարագ կայացրած որոշումն ա եղել, որովհետև գիտակցում էի, որ անեսթեզիոլոգը գնալու է, ու եթե տարհանվելու ճանապարհին ծննդաբերություն սկսվի, ավելի վատ հետևանքներ կարող են լինել։ Զանգել եմ, ասել եմ՝ արագ պատրաստվեք ու եկեք կեսարյան հատման։ Ընդ որում՝ անզգայացման դեղ էլ չկար, ընդամենը մեկն էր, ու անեսթեզիոլոգը ստիպված է եղել դեղը կիսել»,- հիշում է բժշկուհին։

Այդ օրը ծնված փոքրիկներից մեկին ծնողները Հուրի անվանեցին՝ որպես կրակների մեջ ծնված կյանք։ 

«Հուրին մեզ բոլորիս նոր հույս տվեց, որ այս փորձությունը ևս հաղթահարելու ենք։ Ծնվող երեխաների ճիչն էր երևի, որ մեզ բոլորիս իսկապես ուժ էր տալիս շարունակելու պայքարել»,- ասում է Գոհար Տոնյանը։

Գոհարը հիշում է, որ ծանրագույն պայմաններում աշխատել են 4 օր ու պայքարել մարդկային կյանքերի համար, սակայն մասնագետների բացակայության ու դեղորայքի սուղ պայմաններում մահերից խուսափելն ուղղակի անհնար է եղել: 

«Մի տեղ ծնվում էին, կողքի սենյակում՝ մահանում»,- պատմում է նա և շարունակում, որ մղձավանջային վիճակին հետևեց տեղահանումը, որի մասին բոլորն արդեն տեղեկացվել էին:

Թե ինչպես տարհանվեցին, Գոհարը նույնիսկ հիշել չի ուզում, միայն ասում է, որ երբեք չէր կարող պատկերացնել, որ մեկ օրը այդքան բան կարող է փոխել մարդու կյանքում և բաժանել կյանքը երկու մասին: Ասում է՝ Ճարտարից 3 օրում է Հայաստան հասել։

«Դա իմ կյանքի ամենադաժան ճանապարհն էր, ճիշտ այնպես, ինչպես գրքերում էր նկարագրված գաղթի ճանապարհը»,- նշում է նա:

Հեռախոսակապ չկար, մեկը մյուսին փոխանցելով իմանում էին, որ մեքենայում չպետք է սուր կտրող-ծակող իրեր լինեն, ու բոլորն ազատվում էին այդ իրերից։ Ամբողջ ճանապարհին դանակներ ու պատառաքաղներ էին շաղ տված։ 

«Սահմանն անցնում էինք ադրբեջանցիների կիսածաղրական արտահայտությունների ու պահվածքի ներքո, քթների տակ երգում էին, ծաղրում։ Այդպես դժվարությամբ ու սարսափով անցանք այդ ճանապարհն ու սեպտեմբերի 28-ին հասանք Երևան»,- պատմում է բժշկուհին։






ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top