ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ «Ararat Cup» 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Հուլիսի 14-ին, Երևանում կկայանա ավանդական կարատեի «Ararat Cup» անվանումը կրող 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Եգիպտոսից, Պաղեստինից, ՌԴ-ից, Վրաստանից ու Իրանից։ Մրցաշարում հանդես կգա ընդհանուր առմամբ 300 մարզիկ։ Հայաստանից մրցաշարին կմասնակցեն մի շարք տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր Արթուր Ոսկանյանը, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր Հովհաննես Հակոբյանը, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի մրցանակակիր Նարեկ Մովսիսյանը։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
