Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Էրին Մըքիի պատվիրակությանը. Վերջինիս ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Հանդիպում

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են  կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը կարծիքներ են նաև փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ու առևտրի խթանման հնարավորությունների մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերջիններիս բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս գործընթացում փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը հատկապես զբաղվածության խթանման ուղղությամբ:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման, ռազմավարական հաղորդակցության ու աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ ձևավորված համագործակցության վերաբերյալ: Շեշտվել է հատկապես կարողությունների զարգացման և ինստիտուտների դիմակայնության բարձրացման կարևորությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ