ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

ԱՄՆ դեսպանը փորձում է սեպ խրել Նիկոլ Փաշինյանի եւ Վահե Ղազարյանի միջեւ

Ներքաղաքական

Այ­սօր Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը տե­ղե­կատ­վութ­յուն տա­րա­ծեց, որ դես­պան Ք­րիս­տի­նա Ք­վի­նը հան­դի­պել է ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Վա­հե Ղա­զար­յա­նի եւ Պա­րե­կա­յին ծա­ռա­յութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Ըստ հա­ղորդ­ման. «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը հանձ­նա­ռու է աշ­խա­տել Հա­յաս­տա­նի հետ՝ ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րի բա­րե­փո­խում­նե­րի շուրջ»:

­Կա­ռա­վա­րութ­յան մոտ կանգ­նած աղբ­յու­րը, սա­կայն, կար­ծում է, որ ՆԳ նա­խա­րա­րի հետ դես­պա­նի հան­դի­պու­մը, մեղմ ա­սած, այդ­քան էլ միայն աշ­խա­տան­քա­յին նպա­տակ­նե­րի հա­մար չէր: Բանն այն է, որ, ըստ աղբ­յու­րի, ա­մե­րիկ­յան կող­մը նաեւ ներ­հա­յաս­տան­յան վեր­ջին հան­րա­հա­վա­քա­յին ֆո­նին ֆիք­սեց, որ ՆԳ նա­խա­րա­րը շա­րու­նա­կում է հա­վա­տար­մո­րեն գոր­ծակ­ցել հին ըն­կե­րոջ՝ Նի­կոլ Փա­շին­յա­նի հետ: Ա­վե­լին, որ թեեւ նա­խա­րա­րութ­յու­նում նրա շուրջ մի շարք «ա­կան­ներ» են շար­ված, բայց նա­խա­րարն ընդ­հա­նուր առ­մամբ վե­րահս­կում է կա­ռույ­ցի գոր­ծու­նեութ­յու­նը: Այ­սինքն, ե­թե «պա­տա­հա­բար» անհ­րա­ժեշ­տութ­յուն ա­ռա­ջա­նա, որ ինչ-որ X պա­հի ու­ժա­յին հա­մա­կար­գը հան­կարծ դուրս գա Նի­կո­լի ընդ­հան­րա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նից, ա­պա դա ի­րե­րի ներ­կա դրված­քով գործ­նա­կա­նում անհ­նար է: Կարճ ա­սած, Նի­կո­լին «թախ­տից գցե­լու» ա­մեն մի փոր­ձի դեպ­քում, ան­կախ, թե դրա ար­մատ­նե­րը որ­տե­ղից են գա­լիս, Վա­հեն հա­վա­տա­րիմ կմնա նրան, ու այդ դեպ­քում ա­մեն մի նման փորձ են­թա­կան է ձա­խող­ման:

Եվ ա­հա, աղբ­յու­րը կար­ծում է, որ նման հան­դի­պում­նե­րով ա­մե­րիկ­յան դես­պա­նը մի կող­մից փոր­ձում է տնտղել, թե Վա­հեի հա­վա­տար­մութ­յու­նը մին­չեւ ուր է հաս­նում: Մ­յուս կող­մից, թե ինչ է պետք, որ այդ հա­վա­տար­մութ­յու­նը խա­թար­վի: Ըստ աղբ­յու­րի` կա նաեւ այլ նպա­տակ, որն էլ մաս­նա­վո­րա­պես այս հան­դի­պու­մը պաշ­տո­նա­կա­նաց­նե­լու գլխա­վոր պատ­ճառն էր: Այն է՝ ցույց տալ կաս­կա­ծա­միտ Նի­կո­լին, որ իր մեր­ձա­վո­րի հետ կան ակ­տիվ շփում­ներ: Այն հաշ­վար­կով, որ ի հա­շիվ կաս­կա­ծամ­տութ­յան եւ վա­խի, այս ա­մե­նը կդառ­նա «սեւ կա­տու» Նի­կո­լի եւ Վա­հեի մի­ջեւ: Եվ վեր­ջինս այդ դեպ­քում ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­նե­րում կսկսի մտա­ծել ոչ այն­քան հին ըն­կե­րոջ, որ­քան սե­փա­կան մաշ­կի մա­սին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ