Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Հանդիպում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ ունեցած հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և համառոտ կերպով ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր  Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու ուղիների և Հայաստանի ու Եվրոպական միության գործընկերության մասին։ Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ներգրավված ենք ավելիի համար», - գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ