Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական խաղաղության համաձայնագրի կնքմանը. Բլինքեն

Հանդիպում

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ, որը երկարատև է, արժանապատիվ և բացառիկ հնարավորություն է ընձեռում նույն տարածաշրջանը կիսող երկու երկրներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար։ Դրա մասին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգները Եվրամիության և Եվրոպայում բազմաթիվ գործընկերների հետ միասին այս գործընթացի ամբողջ ընթացքում ձգտել են օգնել և  աջակցություն ցուցաբերել:

Բլինքենը հավելել է, որ ներկայում հնարավորություն է ընձեռվել գնահատելու արձանագրված առաջընթացն ու  անելիքները։

«Սակայն հիմնվելով այդ թվում վերջին շաբաթների ընթացքում մեր բոլոր շփումների վրա, կարծում եմ, որ երկու երկրներն էլ վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ