ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ռուսական պատվիրակությունը ժամանել Է Ստամբուլ Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ Նիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար Ղազարյան Հայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Պարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին Ոսկու գները հասել են ռեկորդային մակարդակի Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

Տեր է պետք կանգնել ոչ միայն մեր ֆիզիկական, այլ նաեւ մշակութային գոյությանը. Արսեն Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավար, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

«ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԼԻՆԵԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՀԱՍՑԵԻՆ, ԵԹԵ ԼԻՆԵԻ ԱՆՏԱՐԲԵՐ»

— Ի տարբերություն Ձեզ` շատ արվեստագետներ լռում են ու, կարծես, չեն հետաքրքրվում ներքաղաքական իրավիճակով՝ պատճառաբանելով, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Արդյո՞ք այդ քաղաքականությունը մեր մշակույթի մի մասը չէ:

— Պիտի ասեմ, որ մշակույթի շատ-շատ գործիչներ նույն մտահոգությունն ունեն: Անձնական՝ նեղ զրույցների ժամանակ, բոլորը իրենց մտահոգությունը հայտնում են, սակայն խնդիրը հանրայնացնելու մեջ է: Ամեն մեկը մտածում է, որ գլխացավանքից հեռու մնալ է պետք, դա իմ ենթադրությունն է, որովհետեւ բոլորը մտածում են երկրի մասին: Մինչդեռ սա քաղաքական խնդիր չէ, ավելի շատ ազգային պայքարի, պետության անվտանգության եւ ներքին բարոյական խնդիր է, թե ընդհանուր առմամբ ինչ մթնոլորտ է: Եվ եթե այս խնդիրները չմտահոգի արվեստագետին, ապա ո՞ւմ պետք է մտահոգի: Հավատացեք, բոլորն էլ մտահոգ են, ուղղակի այդ առաջին քայլն է պետք, որպեսզի դուրս գան այդ փակված վիճակից եւ խոսեն: Պարտադիր չէ դուրս գալ փողոց, բայց ինչ-որ կերպ պետք է հայտնել դիրքորոշում: Բողոքելու համար շատ տարբեր հարթակներ կան, ի վերջո՝ սոցցանցերը եւ այլն: Եվ թող հայտեն իրենց դիրքորոշումը, որ, օրինակ, ինչ կատարվում է, մեզ համար անընդունելի է: Ու այստեղ խնդիրն այն չէ, որ պարտադիր պետք է հարել ինչ-որ մեկին, այլ հանունի համար: Ես այսօր ոտքի եմ կանգնում ՝ հանուն մեր պետական եւ ազգային շահերի: Պետք է ասեմ, որ ես դեռ 88-ի ժամանակ արդեն մասնակցում էի բոլոր հավաքներին, բողոքներին՝ այն ժամանակ դեռ ուսանող էի, եւ արցախյան ուսանողական խորհուրդ ունեինք, մասնակցում էի ազգային, ինքնության պայքարին: Իմ մտահոգությունը ազգային մշակույթի վերաբերյալ չի կարող անջատված լինել մեր պետության մտահոգությունից, այսինքն՝ սա օրգանական պրոցես է: Երգելով ազգային, ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգեր, որոնք նվիրված են մեր հերոս տղաներին՝ տարօրինակ եւ անընդունելի կլիներ իմ լռությունը, եթե լիներ հակառակը: Եվ հավատացնում եմ, եթե չլիներ իմ մասնակցությունն այս ամենին, ինչ այժմ կատարվում է, ավելի մեծ կլինեին քննադատություններն իմ հասցեին, եթե ես լինեի անտարբեր:

— Մշակութային շատ գործիչներ լռեցին, երբ ԿԳՄՍ փոխնախարարը սարկավագին հայհոյեց, իսկ եկեղեցական հագուստն անվանեց «դերյա»…

— Մենք շատ մեծ խնդիրներ ունենք, ու շատ ավելի ճիշտ կլինի, երբ մենք մեր մտահոգության կենտրոնում վերցնենք հայրենիքի հետ կապված խնդիրները, երբ մարդիկ չեն արտահայտում իրենց մտահոգությունն այն դեպքում, երբ կիրանցիներն իրենց հայրենի հողի, իրենց գերեզմանների համար պայքարում են: Ցավոք, մեզ մոտ ամեն մեկը մտածում է իր անձնական խնդիրների մասին՝ մոռանալով, որ իր անձը մի մասնիկն է այդ ամենի: Շատ կարեւոր է անցումը՝ «ես»-ից դեպի «մենք»: Երբ կարողանանք հաղթահարել այդ պատնեշը ու անցնել «մենք»-ի, կհասկանանք, որ վախենալու ոչինչ չկա: Մարդիկ մտածում են, որ «մենք»-ը երբ լինի, «ես»-ը կկորի, ո՛չ, «մենք»-ի մեջ միշտ «ես»-ը կա, բայց միշտ չէ, որ «ես»-ի մեջ «մենք»-ը կա: Կարծում եմ, որ ոչ միայն մշակութային գործիչները պիտի խոսեն: Պիտի նաեւ խոսեն մեր տարբեր ոլորտներ ներկայացնող հասարակության անդամներ: Երանի մենք հասնենք «մենք»-ով ապրելու այդ գիտակցությանը, այդ ժամանակ մեր բոլոր խնդիրները կկարողանանք հեշտությամբ լուծել: Այո՛, յուրաքանչյուրիցս է կախված խնդրի լուծումը:

— Շարունակական անտարբերության հետեւանքով՝ այժմ ունենք նաեւ ցածրորակ ու ցածրաճաշակ երաժշտություն: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

— Սա նյութապաշտության խնդիր է: Աստված մարդուն տվել է երգելու շնորհ, ինքը չի մտածում, թե այդ շնորհն ինչպես պետք է օգտագործի: Ի դեպ, շատ-շատերը տաղանդավոր մարդիկ են, ովքեր այդ թրքաբարո երգերն են երգում: Բայց խնդիրն այն է, թե Աստծո տվածը ինչպես են ծառայեցնում, չէ որ Աստված մեզ նաեւ ընտրության հնարավորություն է տվել: Մարդ կա ընտրում է նյութ վաստակելու հեշտ ճանապարհ, բայց մոռանում է, որ այդ ճանապարհին իր երեխային է վնասում՝ նրա մշակութային, ազգային նկարագիրը: Այսինքն՝ նյութապաշտությունն ավերիչ է: Տեր է պետք կանգնել ոչ միայն մեր ֆիզիկական գոյությանը, այլ նաեւ մշակութային գոյությանը: Պետք է գիտակցել, այն ամենը, ինչ ես ունեմ, իմը չէ: Որպես աստվածատուր շնորհ, դա իմ ժողովրդինն է: Պատահական չէ, որ ես ծնվել եմ հայ ու ինչ պետք է անեմ, որ արժանանամ այդ կոչմանը: Երբ այդ մտածելակերպը լինի, չի լինի թրքական մեղեդի, որով հայերենի մաման լացացնում են՝ հայերենով շարադրված թրքական երգեր են հրամցնում մեր ժողովրդին: Պետք է ավելի լայն մտածել՝ ծառայել ժողովրդին: Միայն գումարով չէ: Այն մարդը, ով սկզբունքային է՝ միշտ էլ գումար կվաստակի: Պետք է մտածել հանցագործ չդառնալ, որովհետեւ ցանկացած թրքական երգ, որ իրենք տարածում են, վնասում է ժողովրդի հոգեբանությանը: Պետք է շատ զգույշ լինել:

«ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ «ԳՈՒԹԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ»

— Դուք իրականացնում եք «Գութան» երգի-պարի փառատոնը: Այս տարի ե՞ւս լինելու է:

— «Գութան» երգի-պարի փառատոնը հիմնադրվել է 2014 թվականին, եւ պատերազմից հետո մենք չիրականացրինք այն: 2022-ին, Աղավնոյի դեպքերով պայմանավորված, կրկին չիրականացրինք: 2023-ին վերականգնեցինք փառատոնը: Ի դեպ, փառատոնը իրականացվել է ոչ միայն Երեւանի սրտում՝ «Գաֆեսճյան» քանդակների պարտեզում, Կասկադում, այլ նաեւ մի քանի տարի իրականացրել ենք Արցախում եւ նրա բոլոր շրջաններում ու վերջում՝ Ստեփանակերտում: Նաեւ Տավուշի բոլոր գյուղերում: 13-14 համայնքներում հանդես եկանք, այնուհետ վերջում բոլորս հավաքվեցինք Բերդ քաղաքում ու այնտեղ մեծ շուքով շարունակեցինք: Մեր գերնպատակն է պահել ազգային երգն ու պարը եւ մեր կարգախոսներից է եղել պրոֆեսիոնալ արվեստը ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով, պահպանելով երգի, պարի առանձնահատկությունները, ներկայացնելով էթնիկ տարբերակով յուրաքանչյուր ստեղծագործություն: Փառատոնին մասնակցում են մեր լավագույն խմբերը: Սկսել ենք 6-7 խմբով, այսօր արդեն մոտ 20 խումբ ունենք: Յուրաքանչյուր խումբ ամեն տարի ամբողջական Հայաստանից սկսած մինչ Արցախ, Ջավախքից մինչ Սյունիք ներկայացնում է մի շրջանի մշակույթ: Այս հետաքրքիր սկզբունքնով մենք մեր ծրագիրն ենք կազմում, եւ այս տարիների ընթացքում հավաքագրած մեծ երգի ու պարի ձայնագրություններ կան: Սա է հիմնական նպատակը՝ ներկայացնել մեր մշակույթը մաքրամաքուր կերպով՝ թե՛ մեր ազգաբնակչության, թե՛ մեր սփյուռքահայության համար, ովքեր գալիս են Հայաստան, նաեւ զբոսաշրջիկների համար անվճար հնարավորություն է լինում ծանոթանալու եւ հաղորդակցվելու հայկական երգ ու պարի, հայկական տարազների հետ: Ամեն տարազ տարբեր տարածաշրջան է ներկայացնում: Այնպես որ, «Գութան»-ի առաքելությունը շատ կարեւոր է՝ պահելու ու պահպանելու մեր ազգային ավանդական երգն ու պարը ու կատարողական արվեստը: Նաեւ ասեմ, որ ֆիլմեր ենք պատրաստում Կոմիտասի, Հայրիկ Մուրադյանի եւ այլոց մասին: Այս տարի եւս կիրականացնենք՝ օգոստոսի 31-ին, «Գաֆեսճյան» քանդակների այգում: Նաեւ Երեւանից դուրս ենք ցանկանում կազմակերպել՝ դեռ խմորման շրջանում է:

— Դուք նաեւ «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավարն եք: Ինչո՞վ է զբաղվում կենտրոնը:

— «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը ստեղծվել է անհրաժեշտությունից ելնելով, ինչպես «Գութան»-ը: 2017 թվականին հիմնադրվեց: Կրկին մեր նպատակն է տարածել մեր մշակութային ժառանգությունը: Հիմնադրեցինք Բերդավանում ու մի քանի կենտրոն ունեինք` իր մի քանի աշխատակիցներով: Այսօր արդեն 8 մարզում գործում է, եւ կենտրոնում ներառված են մեր ազգային արվեստի բոլոր ոլորտները՝ կարպետագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն եւ այլն: Մեր մասնագետները հիմնականում գյուղաբնակներ են, այսինքն՝ մենք նաեւ աշխատանքով ենք ապահովում մեր մասնագետներին: Հիմա ունենք հազար երեխա՝ 45 համայնքից, ովքեր սովորում են անվճար: Մենք սկզբում համագործակցում էինք Մշակույթի, այնուհետ ԿԳՄՍ նախարարության հետ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ: Ունեմ բազմաթիվ ընկերներ, ովքեր ֆինանսավորում են նախագիծը՝ Ավստրալիայից սկսած մինչեւ Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ: Բոլորը մասնակցում են, որպեսզի այս գործն իրականանա: Սա աստվածահաճո գործ է, ու մեր նպատակը միակն է՝ մեր երեխաներին փոխանցենք այն ժառանգությունը, որը մեզ փոխանցվել է, որը մեզ պահել է մեր տեսակի մեջ: Օրինակ, խաչքարագործությունը մեր ինքնության մի մասնկին է, ինչպես նաեւ մանրանկարչությունը եւ մնացած ճյուղերը: Այս տարիների ընթացքում մեզ մոտ սովորել են մինչեւ 7 հազար երեխա: Այս պահին ունենք 20-ից ավել կենտրոններ ՝ 45 համայնքներում՝ Բերդավանից մինչեւ Տեղ գյուղ: Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու տարի անդրադարձել է «Արար»-ին` ամբողջ տարածաշրջանում համարելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման լավագույն ծրագիր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top