ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ռուսական պատվիրակությունը ժամանել Է Ստամբուլ Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ Նիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար Ղազարյան Հայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Պարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին Ոսկու գները հասել են ռեկորդային մակարդակի Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

Ցավոք, հայտնվել են մարդիկ, որոնք սխալ խորհուրդներ տալով` փչացրել են կարիերաս. Դավիթ Թուջարյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ի զրուցակիցը երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆՆ է, ով հանրությանն առավել հայտնի է Սասունցի Դավիթ բեմական անունով: Ո՞ւր էր հայ արտիստը տեւական ժամանակ, փորձեցիք պարզել անձամբ նրանից, բայց նախ անդրադարձանք նրա ամենաաստղային եւ ստեղծագործական բուռն տարիներին:

«10-Ը ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՍԿԱՑԱ՝ ՊԵՏՔ Է ՆՈՐԻՑ ԼԻՆԵԼ ԱՅՆ ԴԱՎԻԹԸ, ՈՐԸ ԲՈԼՈՐ ԲԵՄԵՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԷՐ»

Ինչո՞ւ Սասունցի Դավիթ, որտեղի՞ց է ծագել այս բեմական անունը:

— Երբ բանակից զորացրվեցի ու վերադարձա քաղաքացիական կյանք, շարունակեցի զբաղվել երգով: Ու մի առիթով ծանոթներիցս մեկի երեխայի հետ խաղում էի մի քիչ կոպիտ, ու կողքից նկատեցին, որ մի տեսակ դավիթոտ բաներ եմ անում, ու իրենց մոտ ծագեց այդ միտքը, թե՝ տես ինչ նման է Սասունցի Դավթին: Այդտեղից առաջացավ միտքը ներկայացնել էպոսը՝ նկարահանելով չորս տեսահոլովակ: Հրաշալի թիմ էր՝ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյան, երգերի հեղինակ Մարինե Թագակչյան, պրոդյուսեր՝ Կարինե Սուքիասյան: Չեմ կարող ասել, որ լիարժեք անդրադարձել ենք էպոսին, բայց 2006-2008 թվականների համար դա մի հրաշալի նախագիծ էր: Այնուհետ մայրս՝ Գայանե Աստվածատրյանը, ով վաղուց էր երգեր գրում եւ շատ երաժշտական ու խորը մարդ է եղել իր ողջ կյանքում, սկսեց ներդրում անել նաեւ իմ շոուբիզնեսյան բնագավառում: Սասունցի Դավիթից հետո անցումային առաջին երգը եղավ «Մարալ» երգը, որը մինչ այժմ էլ հնչում է բոլոր ռեստորաններում ու առիթներին: Մորս գրած երգերից է նաեւ «Հունիսի 1-ը», որը մանուկների տոնի առթիվ բոլոր պարտեզներից հնչում է ու, կարծես, դարձել է հիմն: Ի դեպ, բոլորովին վերջերս Խաչիկ Եղոյանի հետ որոշեցինք այս երգը թարմացնել ու նոր տեսահոլովակ նկարահանեցինք: Իմ երկրորդ ալբոմը մորս գրած երգերն են եղել, որից հետո անդրադարձել ենք հոգեւոր երաժշտությանը, որը մայրս գրում էր իր կյանքի վերջին տարիների ընթացքում:

Մի պահ Դուք, կարծես թե, չքացաք ասպարեզից ու չէիք երգում: Ինչո՞վ էր պայմանավորված:

— Կար ժամանակ, երբ ես մտածում էի, որ մեր այս մշակութային երգերը պետք է թողնել: Երբ դու մտել ես եկեղեցի, դարձի ես եկել ու ապաշխարել ես, ուրեմն՝ պետք է երգես միայն եկեղեցական երգեր: Եկեղեցին` իմ տունն է, ու ես երբեւէ ինձ թույլ չեմ տա բերանս բացել ու ավելորդ բան խոսել եկեղեցու մասին, բայց, ցավոք, հայտնվում էին մարդիկ, որոնք սխալ խորհուրդներ տալով, կարողանում էին փչացնել կարիերաս, հաշվի չառնելով, որ դա երկար տարիների չարչարանք է: Եվ ես, այդ որոշ մարդկանց ասածները բացարձակ ճշմարտություն ընդունելով՝ դադար տվեցի, սակայն 10-ը տարի անց հասկացա, որ շատ եմ բաց թողել ու կտրվել եւ նորից պետք է վերականգնել ու նորից լինել այն Դավիթը, ով 10-ը տարի առաջ խնդիր չի ունեցել տարբեր հարթակներում, բոլոր բեմերում պահանջված էր, իսկ այսօր այլեւս այդպես չէ: Բայց չեմ հուսահատվում ու ուրախ եմ, որ իմ անբաժան մասնիկն է եկեղեցին, հավատքը, սակայն այս տարիների ընթացքում իմաստնանալով հասկացա, որ չպետք է թողնեմ մշակույթը եւ պետք է նորից կատարեմ մեր գուսանների, մեր Կոմիստասի ստեղծագործությունները: Մենք շատ արժեքներ ունենք նվիրված հայրենիքին, ծնողներին, ինչու ոչ, նաեւ սիրուն: Որ ասեմ` ցանկանում եմ վերականգնել այն, ինչ առաջ եմ ունեցել, պիտի անկեղծ լինեմ ու ասեմ՝ շատ բարդ բան է դա, որովհետեւ նախ դրա համար մեծ ներդրում ու ժամանակ է պետք: Օրինակ, «Մարալ»-ը, որ գրեց մայրս, ես վերցրի ու գնացի Մարտին Միրզոյանի մոտ, ով երգը դարձրեց երգ: Եթե ինքը չաշխատեր այդ երգի վրա, այն չէր դառնա այնպիսի սիրված երգ, ինչպիսին հիմա է: Առհասարակ, վարպետները պետք է ձեռք տան գեղեցիկին, որ ավելի գեղեցկանա: Եթե հիմա նմանատիպ երգ լինի, որը դարը մեկ է ծնվում, հնարավոր է առաջվա կարգավիճակը նորից ունենամ: Բայց, անկեղծ ասած, ես հակված եմ ոչ թե առաջվա կարգավիճակը վերականգնելուն, այլ հակված եմ վերցնել ավելի արժեքավորը՝ ժողովրդական երգերը նորովի ներկայացնել, որի մեջ կդնեմ իմ գույնը ու նորովի կներկայացնեմ ունկնդրին:

«ԵՐԲ ՄԵՆՔ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՐԳԻՉՆԵՐ ԷԻՆՔ, ԲՈԼՈՐԸ ՉԷԻՆ, ՈՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԷԻՆ ԵԹԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Ինչ այժմ հնչում է համատարած, սարսափելի է, եւ այդ անորակ երաժշտությունն ունենում է միլիոնավոր դիտումներ: Կոմիտաս երգող երգիչն այքան դիտելիություն չի ունենում, իսկ անհասկանալի թուրքական մելիզմներով երգերը դառնում են պահանջված: Ի՞նչ եղավ մեր մշակույթի հետ:

— Այս անկումը պայմանավորված է սոցցանցերով, որովհետեւ բոլորն այնտեղ տեղադրեցին ամեն ինչ՝ իրենց ջուր խմելուց սկսած, մինչեւ երգելը: Այսինքն, ստեղծվեց մի ազատ դաշտ, որտեղ բոլորը կարող էին երեւալ եւ անել այն, ինչ ցանկանում էին: Իսկ ժամանակին, երբ մենք հեռուստատեսային երգիչներ էինք, բոլորը չէին, որ ունենում էին եթերի հնարավորություն: Եթե ինչ-որ մեկը պլստում ու հայտնվում էր եթերում, ապա միանգամից դա կանխվում էր: Այսինքն՝ հեռուստատեսությունը կառավարում էր, որ երգիչները լինեին ճիշտ հագուստով, որակյալ երաժշտությամբ, իսկ այժմ դա անկառավարելի է ու բոլորի համար հասանելի:

Շատ երգիչներ, դերասաններ, արվեստի գործիչներ մեկնում են երկրից՝ ֆինանսական խնդիրներով պայմանավորված: Դուք ինչպե՞ս եք դիմադրում եւ ինչպե՞ս հաջողվեց մնալ հայրենիքում:

— Անկեղծ պիտի ասեմ, որ հրավերներ շատ են եղել հենց Միացիալ Նահանգներից, որ գնամ ապրեմ, երգեմ, աշխատեմ, բայց դա այն ժամանակահատվածն էր, երբ երեխաներս մեկը մյուսի հետեւից ծնվեցին ու փոքր էին, եւ ես պարզապես չկարողացա թողնել ու գնալ: Ունեմ ընկերներ, բարեկամներ, ովքեր գնացել են այդ ճանապարհով եւ տարիներով չեն տեսել ո՛չ կնոջը, ո՛չ երեխաներին, որը շատ բարդ բան է: Ինչքա՞ն ուժ պետք է ունենաս, որ դիմակայես կարոտին: Ես չեմ կարող ու այդպես ճիշտ չգտա, քանի որ համարեցի, որ իմ ներկայությունը իրենց կյանքում պարտադիր է՝ մեծացնել, պահել: Բայց չեմ մեղադրում գնացողներին, որովհետեւ բոլորն էլ ցանկանում են կոմֆորտ ապրել, ու իրենք կոմֆորտի այդ ճանապարհն են ընտրել: Թող երգիչներին ապահովեն այստեղ այնպիսի պայմաններ, որ ոչ ոք չգնա, թող տոմսերի գները սահմանեն այնպես, որ հասանելի լինի ունկնդրի համար, եւ մարդիկ կարողանան համերգների հաճախել: Իսկ գնալուց գնան միայն հյուրախաղերի` բայց անպայման վերադառնալու պայմանով:

«ԻՆՁ ՏՐՎԵԼ ԷՐ ՎԵՐԵԼՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՊՐԵԼ ԵՄ ՈՒ, ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԵՄ ԴՐԱՆՈՎ»

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Ունեմ իմ ձայնագրման ստուդիան, որտեղ զբաղվում եմ գործիքավորումներով, ձայնագրություններով ու իմ գործունեությունը կարող եմ անել իմ ստուդիայի շրջանակներում: Չեմ ասի, որ լոնքերով պատրաստվում եմ ինչ-որ բան անել: Թողել եմ բնական՝ իր հունով ստացվի ամեն ինչ: Ուզում եմ երգել այն երգերը, որը ներկայացնում է մեր մշակույթը, ինչու ոչ, նաեւ մի քանի կոմերցիոն երգեր: Ժամանակին ինձ տրվել էր վերելքի հնարավորություն, որը ես ապրել ու ունեցել եմ ու, ամենից կարեւորը՝ բավարարվել եմ դրանով, որովհետեւ վերելքին չափ չկա: Եթե մենք վերցնենք մեր շոու-բիզնեսի երգիչներին, ովքեր ունեն վերելք, ովքեր հասել են բարձունքի, ու նայենք համաշխարհային մակարդակով աստղերի, կհասկանանք, թե դեռ ինչքան գնալու տեղ ունեն մեր արտիստները: Շատ լավ բան է, երբ մարդ ունի ձգտում աճելու, առաջ գնալու, բայց չպետք է տառապել այդ ցավով:

Դժվար չէ՞ վերելքից, ճանաչումից հետո կորցնել այդ ամենը: Առաջ Ձեզ հետ նկարվելու համար հերթեր էին գոյանում, իսկ հիմա նոր սերունդը գուցեեւ չճանաչի…

— Օրինակն ինձ վրա չբերեմ: Եկեք խոսենք մեր ճանաչված երգչից՝ Ռուբեն Մաթեւոսյանից: Նա այնպես է երգել, այնպես է ներկայացրել մեր ժողովրդական երգը, որ ես այսօր չեմ կարող մատնանշել նրանից այն կողմ որեւիցե մեկին, բայց այժմյան սերունդը փողոցում կճանաչի՞ մեծն վարպետին, իհարկե՝ ոչ: Մենք պետք է ասենք, գիտե՞ք ով է, ինչ մեծություն է, ինչ արտիստ է: Այ, քիչ առաջ խոսում էինք սոցցանցերի պարադոքսից, որը մեզ բերել է սրան՝ այս անվան տեր մարդիկ, որոնց պետք է սերունդները ճանաչեին, այսօր մոռացության են մատնվել: Ամեն բան կախված է նաեւ ընտանիքի դաստիարակությունից:

Ձեր երեխաները Ձեր ուղիով կգնա՞ն:

— Կարծում եմ՝ այո: Բոլորն էլ ունեն հրաշալի լսողություն ու, ըստ իս, հաստատ երաժիշտներ կլինեն: Եթե անգամ ընտրեն այլ մասնագիտություն, ապա երգն ու երաժշտությունը նրանց ողջ կյանքում ուղեկից է լինելու, որովհետեւ «անսլուխ» մարդ իմ տանը չկա, ինչն ինձ համար ուրախալի փաստ է: Աղջիկս ապագա քանոնահարուհի եւ դաշնակահարուհի է, իսկ մնացածն էլ իր հետեւից գնում են: Ամենից կարեւորը մեր երկրում պատերազմ չլինի, մեր երկիրը բարգավաճի, դարերով էլ ավելի հզորանա: Որքան էլ որ այժմ նեգատիվն ու չարությունը համատարած են դարձել, թող անցնի ու խաղաղություն տիրի բոլորի սրտերում, մեր երկրում, մեր սահմաններում: Ուզում եմ իմ մխիթարական խոսքն ասեմ բոլոր այն հայ ընտանիքներին, ովքեր զոհեր ունեցան: Թող Աստված մխիթարի նրանց, ու այսուհետ միայն լավն ու բարին լինի մեր երկրում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top