Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

Արթուր Վարդանյանն ակտիվ աջակից է եղել շարժմանը եւ հենց դրա համար է այժմ անազատության մեջ. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

«Իրավունք» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

«ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՀԵՇՏ ՉԷ` ՍՈՑԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ, ԱՅԺՄ ԻՐԵՆՔ ԷԼ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ»

Դուք օրերս այցելել էիք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում կալանավորվածներին, քանի՞սն էին, ի՞նչ վիճակում էին:

— Ես եւ գործընկերներս հանդիպել ենք 10 հոգու, այդ թվում` ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին, ով առողջական խնդիրներ ուներ: Նա ասաց, որ ունի խոց, ինչպես նաեւ` սրտի հետ կապված խնդիրներ: Դրանից հետո զրուցել եմ քրեակատարողական հիմնարկի պետի հետ, եւ վերջինիս տեղեկացրել Արթուր Վարդանյանի առողջական խնդիրների մասին, և որ պետք է լրջորեն զբաղվել նրա առողջական վիճակով: Խոստացել են, որ կզբաղվեն այն հարցերի պարզաբանմամբ, որոնք ինքս հնչեցրել եմ: Մյուսների մասին պետք է նշեմ, որ, որպես այդպիսին, առողջական խնդիրներ չեն եղել, պահման պայմանների հետ կապված եւս խնդիրներ չեն եղել, ամեն ինչ համապատասխան կերպով էր: Պարզապես, հատկանշականն այն է, որ մարդիկ այժմ գտնվում են այնտեղ, որ չպետք է գտնվեին: Որոշների` մոտ 4-5 հոգու, մեկամսյա անազատության ժամկետները չի երկարացվի, եւ շուտով` հուլիսի 14-16-ին, իրենք ազատ կարձակվեն: Հիմնավորում չկա` այդ մարդկանց պահելու: Կա նաեւ մեկ այլ խնդիր, որ այս շարժման ընթացքում նաեւ մեքենաներ են տարվել հատուկ պահպանվող տարածք, ու մինչ օրս չեն վերադարձնում: Այս խնդրով եւս անձամբ ես շարունակում եմ զբաղվել: Պետք է առանձնակի կերպով ընդգծեմ նաեւ այն մասին, որ այդ մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Ամենամեծ խնդիրն այժմ դա է, եւ իշխանություններն ամեն գործիքակազմ օգտագործում են՝ մարդկանց մեքենաներն են ձեռքներից վերցնում, պահում են անազատության մեջ, քաշքշուկի մեջ են գցում, որպեսզի մարդիկ հիասթափվեն, վախենան, ձեռք քաշեն շարժումից, սակայն բոլորը միաբերան ասում են, որ խնդիր չկա, առաջին րոպեներից հենց հայտնվեն ազատության մեջ՝ իրենք կրկին շարունակելու են ակտիվորեն մասնակիցը լինել շարժման աշխատանքներին եւ ակտիվ մասնակցելու են բոլոր գործողություններին:

— Փաստորեն, կարելի՞ է ասել, որ զանգվածային կալանավորումներով չհաջողվեց այդ մարդկանց լռեցնել:

— Պետք է հատուկ նշեմ, որ մարդիկ, այդչափ խնդիրներով հանդերձ, հայրենանվեր անձինք են, պատերազմին մասնակցած մարդիկ են, Արցախից մեր տղաներն են, որոնք մի քանի պատերազմով անցել են, նաև բազմազավակ ընտանիքի կերակրող են: Մարդիկ կան, որոնց ընտանեկան նպաստից անգամ կտրել են, ովքեր անչափահաս երեխաների ծնողներ են: Հոգեբանորեն հեշտ չէ այժմ այդ մարդկանց համար, որոնց ընտանիքները դրսում են, եւ նրանց սոցիալական աջակցությունից զրկել են, ու այժմ իրենք էլ անազատության մեջ են: Իրավիճակն իսկապես բարդ է, բայց այդ մարդկանց ոչինչ հետ չի պահում: Մենք ինքներս էլ զբաղվում ենք իրենց խնդիրներով եւ դրանց լուծումներ տալով: Դա էլ մեր հասանելիքն է, քանի որ նրանք մեր տղերքն են, եւ հուսով եմ, որ շատ շուտով նրանք ազատության մեջ կլինեն: Իսկ այն մարդիկ, որոնք ապօրինություններ են գործում, պետք է պատժվեն: Այն քրեական գործերը, որոնք ի հատույց են կարմիրբերետավորներին, սեւբերետավորներին, որոնք խոշտանգում են պատգամավորներին, լրագրողներին կամ կանանց, երեխաներին՝ հենց այդ մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, ոչ թե այն մարդիկ, որոնք իրենց հայրենիքի համար դուրս են եկել եւ իրենց իրավունքների համար պայքարում են:

«ՆՐԱ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՆ ՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱՐ ՀԵՏ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ»

— Ասացիք, որ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանն ունի առողջական խնդիրներ: Մինչդեռ նրան դատապարտել են 9 տարի 2 ամիս ժամկետով: Ի՞նչ է այլեւս հնարավոր անել:

— Նրա առողջական վիճակն ու կալանավորումն իրար հետ պարզապես անհամատեղելի են: Արթուր Վարդանյանի գործով ես ինքս զբաղվում եմ, եւ բոլոր համապատասխան ատյաններին, որոնք կան` սկսած քրեակատարողական հիմնարկից, դիմելու ենք. այդ մարդն այսօր անազատության մեջ է, որովհետեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներից է եղել: Հենց դրա համար է նա այժմ անազատության մեջ:

— Պարոն Դանիելյան, իսկ ինքն ի՞նչ էր ասում Ձեզ հետ զրույցում:

— Ասաց, որ իր առողջական վիճակը լավ չէ, եւ ամեն վայրկյան կարող է արյունահոսել, ու իր կյանքին վտանգ է սպառնում՝ առողջական վիճակի հետ կապված: Մնացած պայմանների հետ կապված՝ խնդիր չկա, հիմնական խնդիրն իր առողջականի հետ է միայն առնչվում, որն այդ կալանավորման փուլի հետ էապես անհամատեղելի է: Եթե չեմ սխալվում, այդ գործով միայն ինքն է գտնվում անազատության մեջ, իսկ մնացած բոլորը կա՛մ համաներմամբ, կա՛մ ուղղակի ազատ են արձակվել եւ խնդիր, որպես այդպիսին, չկա: Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել այն մասին, որ հիմնական հարցն այստեղ այն է, որ Արթուր Վարդանյանը ակտիվ աջակից է եղել այս շարժմանը եւ հենց դրա համար է այժմ անազատության մեջ:

«ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՄԱՐԴԻԿ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ, ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ»

Ընդհանրապես՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ շարժման օրերին ակտիվություն դրսեւորելու համար 9 տարի առաջ հարուցված գործով մարդուն ազատությունից զրկել են 9 տարի անց:

— Օրենքը պետք է գործի բոլորի համար: Այսինքն, եթե նույն գործով, նույն հոդվածով մարդիկ այժմ ազատության մեջ են՝ նույն իրավունքներից պետք է օգտվի նաեւ Արթուր Վարդանյանը: Խտրական վերաբերմունք չպետք է լինի: Որքանով տեղյակ եմ, նույն հոդվածով մարդիկ այժմ ազատության մեջ են: Ինչի՞ մասին է խոսքը: Ընտրովի արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում այժմ դարձել է մահակ՝ պայքարող մարդկանց գլխին: Այսինքն` այն մարդը, որը պայքարում է, վերցնում են այդ մարդուն եւ ընտրովի արդարադատություն են կատարում: Այսինքն, մի գործ են գտնում եւ այդ գործով մարդկանց փորձում պատժել, ճնշել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց պայքարից կամ ընդդիմադիր կեցվածքից: Դա ինչպե՞ս կարող է նորմալ լինել: Եթե կա դատական որոշում, եւ դրա հիման վրա այդ մարդիկ հիմա ազատության մեջ են, իսկ Արթուր Վարդանյանն անազատության մեջ է, դա ինչպե՞ս կարող է չմտահոգել մեզ: Իհա՛րկե, մտահոգում է, եւ կարծում եմ, որ ճիշտ չէ, արդար չէ:

Կարծում եք` սա ակնհայտ քաղաքական հետապնդո՞ւմ է  կուսակցության ղեկավարի նկատմամբ:

— Ինքս այդքան մանրամասն չեմ ուսումնասիրել գործը, չեմ ցանկանում դատավորի կամ դատախազի կեցվածք ընդունել, բայց որքանով տեղյակ եմ այդ գործից, Արթուր Վարդանյանն ասել է, որ բոլորն ազատության մեջ են՝ բացի իրենից: Այդ մարդուն էլ մինչեւ կալանավորվելը հիշեցնում են, որ շարժման ակտիվ մասնակից է եղել եւ հենց առաջին հերթին այդ պատճառով է գտնվում անազատության մեջ: Սա չի կարող ընդունելի լինել: Այսինքն, այն տեղեկությունը, ինչն այժմ իմ ձեռքի տակ է՝ վկայում է այն մասին, որ Արթուր Վարդանյանն անազատության մեջ է այն պատճառով, որ այդ շարժման աջակիցն է եղել, եթե աջակիցը չլիներ՝ ենթադրում եմ, որ այդ մարդը կլիներ ազատության մեջ: Եթե նայում ես բոլորն ազատության մեջ են, եւ այդ մարդն անազատության մեջ է, ապա տրամաբանական է չէ՞, որ նաեւ դրա մասին է, որ հենց այդ ընթացքում են իրեն բերման ենթարկել, տարել ու կալանավորել: Ընդ որում` այդ ժամանակ անդադար շարժումից են խոսել, գործից չեն խոսել: Ինքս շարժման ընթացքում եմ ծանոթացել Արթուրի հետ, երբ մենք Կիրանցում ենք եղել, ու այդ ամբողջ ժամանակ`  թե՛ Սուրբ Աննա եկեղեցում, թե՛ մեր հավաքներին ակտիվ մասնակցել է եւ նաեւ իր կողմնակիցներին ու համակիրներին եւս կոչ է արել միանալ շարժմանը: Իր ակտիվությամբ միշտ աչքի է ընկել, եւ ես իմ ձեռքի տակ եղած գործիքակազմը օգտագործելու եմ, որպեսզի այդ մարդու իրավունքները չխախտվեն: Առաջին հերթին այդ մարդու առողջական վիճակն է, որն ինձ մտահոգում է, եւ այդ հարցով պետք է զբաղվեմ: Ինչ վերաբերում է դատական որոշմանը՝ դա եւս պետք է բացառություն չլինի Արթուրի համար:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top