Այս իշխանությունների ցանկությունն է` քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրը դառնա գոմիկների հավաքատեղի. Պետրոսյան
Ներքաղաքական
«Իրավունք»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՆԳԱՄ ԿԱՆՔՍ ՎՏԱՆԳԵԼՈՒ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՉԳՑԵՆ»
— Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետություն, որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի անդամակցությունը:
— Հայաստանի Սահմանադրության մեջ կոնկրետ հոդված սահմանում է, որ Հայաստանը պետք է կարողանա ապահովել արտաքին աշխարհի հետ բարիդրացիական հարաբերությունները, իսկ արտաքին աշխարհը նաեւ Եվրոպան է։ Եվրոպական արժեքներ կան, որոնք բացարձակ ինքս չեմ ընդունում։ Այդ միասեռականներին, աղանդավորներին, համասեռամոլներին՝ իրենց ամուսնություններով, երեխաներ որդեգրելով, բայց նաեւ եվրոպական լավ արժեքներ կան, որոնք հարց է առաջանում, թե մենք ինչո՞ւ չենք ընդունում։ Եվրոպայում այսօր կենդանիների նկատմամբ պետությունն առավել քան ուշադիր է, քան այսօր Հայաստանի իշխանության վերաբերմունքն է մարդու նկատմամբ։ Մենք դեռեւս չգիտենք, թե այնտեղից մեզ ի՞նչ վտանգներ են սպասվում։ Այս ամենի մեջ ցավալին այն է, որ նման իրավիճակներում անգամ ղեկավար կոչված Նիկոլ Փաշինյանը, տասնյակ ոստիկանական շարասյուններով շրջապատված, հեծանիվ է քշում։ Օրեր առաջ օրենքներից ընդհանրապես հեռու գտնվող Ալեն Սիմոնյանը խոսեց նաեւ այն մասին՝ հնչեցնելով, թե անցկացվելու է հանրաքվե։ Նախեւառաջ Սահմանադրական դատարանում այդ ամենը պետք է փորձաքննություն անցնի, եւ միայն նոր ՍԴ դատարանի դրական եզրակացության հիման վրա կարող են նշանակել հանրաքվե։ Այսինքն` Ալեն Սիմոնյանը եւ շատ այլ ՔՊ-ականներ արհամարհած ունեն շատ օրենքներ։ Նա, լինելով ԱԺ նախագահ, իր համար արդեն կանխորոշում է Սահմանադրական դատարանի անելիքը՝ թքելով դատական իշխանության սահմանադրական սկզբունքի վրա։
— Եվրամիության անդամակցության հետ կապված` շատ քաղաքացիների մտահոգում է այն, որ դրան հաջորդելու է մարիխուանայի ազատականացումն ու վաճառքը, ավելին՝ ԼԳԲՏ քարոզչական տեռոր կիրականացվի մարդկանց հանդեպ: Մեր հասարակությունը պատրա՞ստ է նման նսեմացման:
— Մենք ազգային արժեքներ պահպանող ժողովուրդ ենք եւ պատրաստ չենք նման նսեմացման եւ խայտառակության։ Իրենք եթե պատրաստ են, ապա թող հեռանան մեր սուրբ երկրից եւ հանգրվանեն այն երկրներում, որտեղ իրենց նմաններին պաշտում են։ Նման հայացքներ ունեցողները պետք է պարզապես վայրկյաններ շուտ լքեն մեր երկիրը։ Մեր երկրում, վստահ եմ, որ հանրության գլխավոր մեծամասնությունն այդ ամենին դեմ է, քանի որ մենք նահապետական, քրիստոնեական, ավանդապաշտ ժողովուրդ ենք, եւ հանկարծ եվրոպական արժեքները պաշտող ինչ-որ մի խումբ եկել եւ ուզում են մեր հայ ժողովրդին փոխել։ Ես ինքս պատրաստ եմ անգամ իմ սեփական կյանքը վտանգելու, որպեսզի մեր երկրում այդպիսի երեւույթները արմատներ չգցեն։ Տեսեք, պետականությունն ինչի՞ հիման վրա է ամրագրվում։ Ես անգամ Սահմանադրությունից եմ մեջբերում, որտեղ 16-րդ հոդվածում նշվում է, որ ընտանիքը` որպես հասարակության հիմնական բջիջ, հայտարարված է որպես հատուկ պաշտպանության ենթակա օբյեկտ, ինչպես նաեւ բանակը, որ դրա վրա է հիմնված պետությունը։ Բանակ չունեցող պետությունը մարմնավաճառ է միջազգային հարաբերություններում։ Հաջորդը Հայ Առաքելական եկեղեցին է, մեր հավատը։ Սահմանադրության 18-րդ հոդվածը ամրագրում է, որ Հայաստանը ճանաչում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունը եւ գիտությունն ու մշակույթը։ Այս ամենը հաշվի առնելով՝ հիմա այս իշխանությունն այդ բոլոր արժեքները ոտնահարում է եւ երկրպագում է ԼԳԲՏ ասվածին։ Ես հասարակ հարց եմ տալիս՝ երկու միասեռականի մեծացրած երեխան ի՞նչ պետք է դառնա, կրկին` միասեռական։ Այս իշխանությունների ուզածն է, որ քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրը դառնա գոմիկների հավաքատեղի։
«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԲԱԶՄԻՑՍ ՏԱՊԱԼԵԼ Է»
— Օրերս նշվեց Սահմանադրության օրը, ըստ Ձեզ` այժմ ՀՀ Սահմանադրությունում կա՞ն առկա այնպիսի դրույթներ, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական զարգացմանը։
- Իմ կարծիքով՝ չկա անթերի օրենք։ Այլ է խնդիրը, երբ մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որը հետամուտ լինի Սահմանադրության պահպանմանը, ինչպիսին մենք չունենք։ Կարող է լինել հարաբերական իմաստով շատ իդեալական օրենք, սակայն եթե իշխանությունը չի ցանկանում այդ երկրի համար ծառայել եւ հետեւողական չէ այդ երկրի բնակչության շահերի համար, պետության շահերի պահպանության ուղղությամբ՝ ի՞նչ ուզում ենք գրենք, անօգուտ է: Տեսեք, իրավաբանորեն մենք ունենք դե յուրե Հանրապետության նախագահ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 23-րդ հոդվածում հստակ գրված է, որ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը։ Խնդրում եմ մի դեպք վկայակոչեք, որ Հանրապետության նախագահը կատարել է Սահմանադրությամբ նախատեսված իր պարտքը…
— Պարոն Պետրոսյան, կարծում եք՝ մեր երկրում սահմանադրական կարգը տապալվա՞ծ է…
- Տեսեք, Սահմանադրությունն ունի կարեւոր դրույթներ, որոնք կոչվում են սահմանադրական կարգի հիմունքներ, եւ ունի նաեւ այլ դրույթներ, որոնք ես չեմ ուզում նսեմացնել դրանց իրավաբանական եւ սոցիալական ու քաղաքական նշանակությունը, բայց կարեւորը՝ սահմանադրական կարգի հիմունքներն են, քանի որ դրանց խախտման համար ՀՀ Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը՝ որպես սահմանադրական կարգի տապալում, նախատեսում է 10-15 տարի ազատազրկում։ Բազմաթիվ առիթներով նաեւ թվարկել եմ այն պաշտոնատար անձանց անունները, որոնք շատ հանգիստ տեղավորվում են սահմանադրական կարգի տապալման հանցակազմի շրջանակներում։ Որեւէ մեկը հարց տվե՞լ է, թե քանի՞ քաղբանտարկյալ մենք ունենք։ Նրանք ոչ թե հանցագործ անձինք են, այլ պարզապես նրանցից մեկն ազատ իր կարծիքն է արտահայտել, մյուսը օրինական հիմունքներով ընտրվել է, սակայն, քանի որ նրանք հաճելի չեն Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի քիմքին՝ դրա համար էլ համարվում են հանցագործներ եւ պահվում են անազատության մեջ։ Այս իշխանությունը սահմանադարական կարգը բազմիցս տապալել է՝ ամեն մեկն իր հնչեցրած արտահայտությամբ։
— Դուք տեսնո՞ւմ եք անհրաժեշտություն՝ մեր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու։
- Բացարձակ կերպով՝ ոչ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ