Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՀՀ-ում սեռաբջիջը կարող են նվիրատվություն կատարել, արտահանել, ներմուծել․ մինչև 8 շաբաթական հղիության դեպքում կթույլատրվի դեղորայքային ընդհատումը․ ՔՊ-ականների նոր աղմկահարույց նախագիծը

Առողջապահական

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմերն է բարձրացվել՝ հաշվի առնելով կարիքը, պահանջարկը. ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նիստին «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքի համար տարիքային շեմը 53-ից բարձրացվել է 55-ը, իսկ փոխնակ մոր տարիքը գործող օրենսդրությամբ 35 տարեկանն էր, բարձրացրել ենք մինչև 38 տարեկանը»,-ասաց նա։

Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագծով նաև կարգավորումներ կան սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և  ոչնչացման հետ կապված, որոնք մինչև այդ չկային։

«Թե ինչ անել այն սեռաբջիջների հետ, որոնք չեն օգտագործվել՝ կարգավորում ենք մտցրել, որ կենսաբանական ծնողը կարողանա նվիրաբերություն կատարել ԲԿ-ին, արտահանել, նաև ԲԿ-ներին թույլ են տվել ոչնչացում կատարել, կենսաբանական ծնողի միջոցով կատարել նվիրաբերություն»,-ասաց նա։  

Զեյնալյանը նշեց, որ նաև որոշակի սահմանափակում է մտցրվել ոչ ազգությամբ հայերի համար՝ առավելություն տալով ազգությամբ հայերին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ