ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբավայր ժայռի մեջ, որի հրաշագործ ջուրը մայրացնում է անզավակ ծնողներին

Պատմական

Զաղա (Սբ Գրիգոր Լուսավորչի ուխտատեղի) 

Զաղան կամ Սբ Գրիգոր Լուսավորչի ճգնարանը  գտնվում է Սառնաղբյուր  գյուղի հյուսիսային ծայրին` ժայռի մեջ: 
Պաշտոնական անվանումը` Անձավաջուր է։ 
 Ենթադրելի է, որ զաղա-քարայր բառից  առաջացել է սրբավայրի Զաղա անվանումը:
 Ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների` Սբ Գրիգոր Լուսավորիչն  այստեղ է ճգնել:

Ուխտավայրը ներքուստ եռամաս է: Մուտքից բացվում է աղոթասրահը, որից աջ մշտահոս ջրավազանն է, որտեղից ոչ միայն ջուր են խմում, այլև հիվանդները լողա­նում են: Հիմնական սրահին կից ձախակողմյան սրահ կա, որը, ըստ ավանդության,սրբի նշխարն ամփոփող սրբատեղի-գերեզմանն է, իսկ նշխարների վրա հիշատակի
քար է դրված:  
Սրբավայրի ներսում կան երկու հարյուրի հասնող սրբապատկերներ, խաչ­քարեր, եկեղեցիների մանրանկերներ, հոգևոր բնույթի գրքույկներ, որոնք ուխտա­վորների կողմից բերվել են տարբեր ժամանակներում: Կան նաև ութ աշտանակներ և գանձանակ:

Սառնաղբյուրցիները Սբ Գրիգոր Լուսավորիչ սրբավայրի մասին հետաքրքիր ավանդազրույցներ են պատմում, որոնք փոխանցվել են սերնդե-սերունդ: 

Ավանդազրույց 1.
Տրդատ արքայի հալածանքներից հետո սուրբ Գրիգոր Լու­սավորիչն այստեղ Է պատսպարվել: Ոմանք ասում են, որ Տրդատ արքային բժշկելուց հետո է   սուրբը եկել այստեղ: Նրա մահից հետո մասունքները ամփոփվելեն տարբեր վայրերում, իսկ ձեռքն ամփոփվել է Զաղայում:

Զա­ղայի բուժիչ ջրերի օգնությանն են դիմում նաև  անզավակ կանայք: Հավատում են, որ սրբին ի սրտե ուղղված խնդրանքը կատարվում է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ