Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում է

Լուսանկարներ

Կայացավ Ռեֆորմիստների կուսակցության 4-րդ համագումարը, որի ժամանակ հաստատվեց կուսակցության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, տեղի ունեցավ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի (գործադիր մարմնի) եւ վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմի ընտրություն: Իսկ վերջում կուսակցությունը միաձայն (չքվեարկեց միայն թեկնածուն) կուսակցության նախագահ վերընտրեց ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ:

Իր ելույթում Ռեֆորմիստների կուսակցության նորընտիր նախագահը հիշեցրեց, որ 8 տարի առաջ այս օրերին իրենք հիմնադրեցին իրենց կուսակցությունը. «Այն ժամանակ մենք ապրում էինք բոլորովին ուրիշ Հայաստանում, որտեղ կար հայկական Արցախ, որտեղ Գանձասարում, Ամարասում,  Ղազանչեցոցում եւ հարյուրավոր այլ եկեղեցիներում հնչում էր հայերեն աղոթքը, որտեղ աշխարհի բոլոր հայերը իրենց երջանկությունն ու հպարտությունն էին վայելում: Ունեինք երկու հաղթանակած ու կայացած պետություններ՝ իր թերություններով ու դեռեւս չլուծված հարցերով հանդերձ: Ունեինք ազգային հեղինակություն միջազգային բոլոր հարթակներում: Ունեինք երաշխավորված անվտանգություն, ապագայի նկատմամբ հույս ու հավատ, միմյանց հանդեպ հանդուրժողականություն եւ միասնություն: Այսօր մենք ապրում ենք պարտված, կապիտուլյացված Արցախը կորցրած, արհավիրքի դաժան հետքերը բոլորիս հոգիներում դաջված, առանց իրական դաշնակիցների, առանց վաղվա օրվա նկատմամբ անվտանգային երաշխիքի, ինքնիշխանությունն օրեցօր կորցնող, պառակտված ու տգիտությամբ իբրեւ թե կառավարվող բոլորովին այլ պետությունում: Դա տարբեր մոլորակներ էին, տարբեր աշխարհներ, որոնք անհամեմատելի են այնպես, ինչպես նախկինի դրախտը չես համեմատի այսօրվա դժողքի հետ: Այնուամենայնիվ՝ ունենք այն, ինչ ունենք, ու երեւի թե այս ամենում ամենանվազ մեղավորներից է մեր կուսակցությունը, քանի որ դեռեւս 2016թ. հուլիսին մենք հայտարարեցինք, որ ռեֆորմիզմը դեմ է հեղափոխությունների միջոցով երկրի զարգացմանը, չնայած որ մեզ այն ժամանակ շատերն ասում էին, թե ո՞ւր է հեղափոխությունը, որին դուք դեմ եք: Եկավ չարաբաստիկ 2018թ., եւ մենք տեսաք, թե ուր է հեղափոխությունը, որտեղից է ներմուծվել եւ ամենակարեւորը, թե ինչպիսի աղետ ու արհավիրք է իր հետ բերում այդ ներմուծված հեղափոխությունը: Հիմա ակնհա՞յտ է, թե ինչու էինք մենք 2016-ին կառուցող ռեֆորմիզմը հակադրում քանդող հեղափոխականությանը»:

Վահան Բաբայանն ընդգծեց, որ իրենց կուսակցությունը թեեւ փոքր, բայցեւ իր կուռ թիմով 2018թ. սկսած երբեք չփոխեց իր կարծիքը եւ անցնող 6 տարիներին մնաց անհաշտ ընդդիմություն գործող վարչախմբին` քննադատելով եւ պայքարելով իր հնարավորությունների սահմաններում. «2018թ. մենք մասնակցեցինք Երեւանի ավագանու ընտրություններին, բայց մարդիկ մեզ չընտրեցին, տրվեցին ամբոխային էյֆորիային եւ հայտնվեցին պոպուլիզմի ճիրաններում, որի արդյունքը, ցավոք, տեսնում ենք: 2020թ. մենք սկսեցինք STOP NIKOL շարժումը, որի ինչպես անվանումը, այնպես էլ թեզերը մինչեւ վերջերս տարբեր ընդդիմադիր խմբեր օգտագործում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Մենք եղանք առաջին քաղաքական ուժը, որը դուրս եկավ փողոց 2020թ. սեպտեմբերի 4-ին իշխանությունների հրաժարականի պահանջով` զգուշացնելով, ինչ է սպասվում Հայաստանին եւ Արցախին: Կրկին մեզ չէին լսում, դա էլ, ցավոք, կատարվեց ուղիղ այնպես, ինչպես եւ կանխատեսում էինք: 2021թ-ին մենք չմասնակցեցինք ԱԺ ընտրություններին, հասկանալով, որ առաջինը` մեր ուժերը եւ ռեսուրսները չեն հերիքի եւ երկրորդը՝ ընդդիմադիր դաշտում արդեն ձեւավորված էին ֆավորիտներ, եւ սխալ կլիներ սեփական ցուցակով գնալ պայքարի: Մասնակցել ենք եւ լավ ցուցանիշներ գրանցել ՏԻՄ ընտրություններում, ունենք ավագանու անդամներ տարբեր համայնքներում: 2022թ. փողոցային պայքարի ժամանակ առաջիններից ենք մասնակցել փողոցային տարբեր ակցիաների՝ պայքարելով եւ հավատալով այն լիդերներին, որոնք հարթակում էին, սակայն կրկին բան չփոխվեց: Մենք գտնում ենք, որ այս ութ տարիները եղել են մեզ համար փորձությունների ժամանակահատված եւ  անցնելով այս ճանապարհը, մենք հիմա մի կետում ենք, որ կա՛մ պետք է մնանք դիտորդ՝ տեսնելով, թե ով է պատասխանատվություն վերցնում նոր օրակարգ ու ծրագրեր առաջարկելու հարցում կամ ինքներս առաջարկենք օրակարգ եւ ձեւավորենք բարեփախումների ծրագիր, ինչը կդրվի հասարակության դատին եւ առաջիկա ԱԺ ընտրություններին՝ ձգտել ստանալ վստահության քվե Հայաստանում ռեֆորմիզմի իշխանություն ձեւավորելու համար: Մենք մնում ենք հավատարիմ մեր սկզբունքին եւ վստահ ենք, որ Հայաստանում հեղափոխականությամբ որեւէ դրական բան չի լինելու: Մենք ունենք լիարժեք հնարավորություն լուրջ հաջողություն գրանցել հաջորդ ընտրություններին՝ որպես ընդդիմադիր քաղաքական թիմ»:

Ըստ կուսակցության նախագահի, իրենց կուսակցությունը անհատների կուսակցություն է, բայց ոչ երբեք մարդ-կուսակցություն. «Մեզ մեղադրում են, որ մենք ռեֆորմիստ ենք, բայց դեռ որեւէ ռեֆորմ չենք արել՝ մոռանալով, որ մենք երբեք իշխանության մաս չենք եղել: Ի՞նչ ռեֆորմ առանց իշխանության: Չունես իշխանության լծակներ՝ չունես ռեֆորմներ: Հիմա եկել է ժամանակը լայն տարածում տալու մեր գաղափարներին, հիմնելու կառույցներ Հայաստանի բոլոր անկյուններում եւ ասելու մեր խոսքը մեր ընտրողին: Հայաստանը քաղաքական վակումում է, բայց ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնա, եւ ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը, արկածախնդրությանը, անկայունությանը, ատելությանը եւ անհամերաշխությանը: Մենք դեմ ենք քաղաքական դաշտում անձնական վիրավորանքին, ընտանիքի քաղաքական թիրախավորմանը, մենք կողմ ենք առողջ եւ պրագմատիկ քաղաքականությանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու շարքային մարդու բարեկեցության խնդիրներին, դա է բոլոր փոփոխությունների շարժիչ ուժը: Ցավոք, 21-րդ դարում վեհ գաղափարներով մարդկանց չես օգնի, չես լուծի նրանց օրհասական խնդիրները: Մարդիկ վերջապես ուզում են անվտանգ ապրել, արժանապատիվ կերպով լավ ապրել, եւ մենք պատրաստ ենք տալ այդ բանաձեւը»:

Վահան Բաբայանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին եւ ակնկալում է իրենց գաղափարակից քաղաքացիների վստահության քվեն ստանալ, ապա եզրափակելով խոսքը՝ շեշտեց. «Այլ ճանապարհներ չկան քաղաքական իշխանության ձեւավորման համար, հակառակը պնդողները եւս մասնակցելու են ընտրություններին եւ փորձելու են մտնել խորհրդարան՝ անկախ նրանից, թե այսօր ինչ են ասում: Սա է իրական պատկերը, եւ պետք չէ վախենալ դա բացահայտ ասելուց: Մենք ազնիվ ենք եւ բաց մեր համակիրների առջեւ, մենք չունենք կարծիք արտահայտելու եւ այդ կարծիքի համար պայքարելու որեւէ արգելք: Մեր դռները բաց են բոլոր պրագմատիկ մարդկանց համար, ովքեր քաղաքականությունը հեքիաթից իրոք տարբերում են: Հայաստանին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, առանց ցնցումների ներքին կայուն վիճակ, զարգացում եւ առաջընթաց: Հայաստանին անհրաժեշտ է ներկայանալի նոր ղեկավարություն, որը աշխարհին կներկայացնի իրոք բարեփոխված Հայաստան: Հայաստանի քաղաքացին արժանի է լավ ապրելուն, առողջ եւ անվտանգ կյանք ունենալուն: Պատերազմների ու զրկանքների, անկայունության եւ աշխարհաքաղաքական պայքարների հորձանուտում հայտնված Հայաստանը պետք է կրկին վերածնվի, դառնալով հեղինակություն վայելող, ուժեղ տնտեսությամբ եւ անվտանգությամբ երկիր: Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է: Մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը եւ եթե պատրաստ եք՝ ի գործ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված