Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահ

Հանդիպում

Օկուպացված Շուշիում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ասել է, որ Թուրքիայից Կենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային նախագծի՝ Կենտրոնական միջանցքի զարգացման վրա աշխատանքը կօգնի ամրապնդել թյուրքական պետությունների միջև համագործակցությունը և ընդգծել թյուրքական աշխարհի գլոբալ դերը:

Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի վաղ ստորագրումը կվերացնի Հարավային Կովկասի տարածաշրջանային համապարփակ լուծման ամենամեծ խոչընդոտը։

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատումը մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային անվտանգության և կապի համար, քանի որ վերջապես կբացվեն տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Սա մեծ օգուտներ կստեղծի ողջ թյուրքական աշխարհի համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Սև ծովի և Կասպից ծովի ավազանների համար՝ շնորհիվ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և նոր հնարավորություններ կբացի», - նշել է նա, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ