«ԵՐԿԱՄԱՐՏԻ 234 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սպորտ
Վերջերս Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած Ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում մեր երկրի հավաքականն ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում մեր հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, ծնունդով Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ 61 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Պոկում վարժությամբ 107 կգ եմ կատարել, հրումի 127 կգ, երկամարտի 234 կգ արդյունքով ինձ հաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Զգացողություններս անբացատրելի էին այդ պահին։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ժողովրդին, մեր բոլոր զինվորներին մաղթելով խաղաղ ծառայություն։ Անձնական մարզիչս Գառնիկ Աբրահամյանն է։ Պարապմունքներս անցկացնում եմ «Նորիկ Դագարյանի» անվան ծանրամարտի մարզադպրոցում։ Ծանրաձողին մոտենալիս մտածում եմ միայն բարձրացնելու մասին։
- Շնորհակալություն, Հովհաննես, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




