Եվրո-2016-ի եզրափակիչի մասնակիցներն այս Եվրո-ի կիսաեզրափակիչի ուղեգիրը վիճարկեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի միջոցով:
Ֆրանսիացիները հարվածաշարում հաղթեցին 5-3 հաշվով: Պորտուգալիայի հավաքականից միակ վրիպումը թույլ տվեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը հարվածեց ուղղահայաց դարպասաձողին:
Աշխարհի փոխչեմպիոնը կիսաեզրափակիչում կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ։
Իսպանիա - Ֆրանսիա կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 3-5) (տեսանյութ)