Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես մերժել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը

Սպորտ

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես մերժել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումն ազգային թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման վերաբերյալ:

Կազմակերպության մամուլի ծառայությունը հաստատել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով:

Ավստրիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում (2-1) Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» խաղացողը դուբլի հեղինակ դառնալուց հետո ձեռքերով ցուցադրել էր ծայրահեղ աջ ազգայնականներ համարվող «Գորշ գայլերի» նշանը:

Դեմիրալը չի մասնակցի Նիդերլանդների հավաքականի դեմ հուլիսի 6-ին նախատեսված քառորդ եզրափակիչի խաղին։ Եթե ​​Թուրքիան հաղթի, ապա Դեմիրալը բաց կթողնի նաև կիսաեզրափակիչը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ