Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Թատրոն փակելը` եկեղեցի փակելուն հավասար է. Աիդա Հովհաննիսյան

Տեսանյութեր

Անկախ այն հանգամանքից, որ մեր օրերում թատրոններ են փակվում, այնուհանդերձ, լավագույն ներկայացումներն ունեն իրենց հավատարիմ հանդիսատեսը, եւ թատրոնները շարունակում են ապրել ու ապրեցնել: «Իրավունք»-ն այս եւ շատ այլ թեմաների շուրջ զրուցեց ռեժիսոր, պրոֆեսոր ԱԻԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով նաեւ դասավանդում է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Ի դեպ, մինչ բուն զրույցը, նախ հետաքրքրվեցինք նրա որպիսությամբ, ինչին ի պատասխան, ասաց. «Միշտ չէ, որ լավ եմ լինում: Ինչպես հայտնի է, արվեստագետները մի այլ կերպ են ընկալում այն ամենն, ինչ շրջապատում է մեզ, մեր հայրենիքը: Իհարկե, խոսքս ազնիվ արվեստագետների մասին է»:

«ՑԱՎՈՔ, ՄԵՆՔ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ ՉՈՒՆԵՆՔ ԱՅԼԵՎՍ»

— Տիկին Հովհաննիսյան, ինչո՞ւ են արվեստագետները, մտավորականներն այսչափ լուռ:

Գիտեք, ես չեմ կարծում, որ արվեստագետը, ով ծառայում է իր գործին, վախենալու առիթ պետք է ունենա: Մենք մեր աշխատանքով ենք խոսում, ու գիտեք ինչո՞ւ, որովհետեւ այսօր այնքան մարդ է խոսում ՝ մասնագետ, քաղաքական գործիչներ եւ այլն, որ հարց է ծագում՝ արվեստագետը ինչո՞ւ պետք է լրացնի այդ շարքերը: Նա պետք է իր գործով խոսի, իր նկարներով, երաժշտությամբ, բեմադրությամբ: Ցավոք, մենք Սիլվա Կապուտիկյան չունենք այլեւս: Թերեւս այդ որակի, այդ ստատուսի արվեստագետ պիտի կարծիք հայտնի:

Այսինքն, լռելը համաձայնության նշա՞ն է:

— Չեմ կարծում համաձայնության նշան է: Օրինակ, ես համապատասխան ամբիոն չեմ տեսնում ինձ համար, որ խոսեմ: Իմ ամբիոնն իմ բեմն է, իմ տաղավարն է, որտեղից իմ խոսքը, կարծում եմ՝ հասնում է իմ հանդիսատեսին:

«ԵԹԵ ԱՅՍ ՀԱՐՑԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՆՔ, ԿԿՈՐԾԱՆՎԵՆՔ»

Բոլորովին վերջերս բեմադրեցիք «Ինձ հետ կանչեք, եւ ես կգամ» ներկայացումը՝ նվիրված 44- օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արեն Հովհաննիսյանին: Եվ, իսկապես, այդ ներկայացման մեջ ամփոփված էր նաեւ Ձեր ասելիքը…

— Այո, այդկերպ եմ արտահայտվում ու չեմ լինի համեստ եւ կասեմ, որ գնահատականն ու արձագանքները շատ բարձր եղան: Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատվոգիր շնորհեց, ինչի համար շնորհակալ եմ: Պիեսը արված էր իմ կողմից շատ ազնվորեն, եւ դա այն ժամանակահատվածն էր, որ հենց այդպիսի ներկայացում էր պետք մեր հանդիսատեսին: Պիտի ասեմ, որ պիեսը նաեւ գրվեց ու լրացվեց փորձերի ընթացքում, որը շատ հետաքրքիր ֆորմատ է: Պիեսում իր մասնակցությունն ունի նաեւ հերոսի մայրը, ում շատ դժվարությամբ եմ բերել այդ կետին: «Ինձ հետ կանչեք, եւ ես կգամ»-ը ներկայացրել ենք տարբեր մարզերում: Գյումրիում զինվորական դասակներ էին եկել դիտելու, բոլորը հուզվել էին: Ընդհանուր առմամբ՝ մեծ ու բուռն ընդունելություն է ունեցել այդ ներկայացումը: Առհասարակ, թատերական ցանկացած նախագիծ գումար է պահանջում, ու որպեսզի այն նորից շարունակվի ներկայացվել, գումար է հարկավոր: Ես շատ գործեր եմ արել եւ տարբեր վայրերում ներկայացրել, բայց ոչ մի անգամ չեմ դիմել նախարարությանը, որ ֆինանսավորեն: Ենթադրում եմ, որ նախարարությունը պիտի ունենա որոշակի ֆոնդեր՝ ֆինանսավորելու համար, բայց մինչ օրս նման բան չի եղել: Ուզում եմ անպայման շեշտել, որ իմ կողմից բեմադրված բոլոր ներկայացումները եղել են բարեգործական միտումներով, ու մենք ֆինանսական շահույթ չենք հետապնդել: Պարզապես, պետք է նախարարությունն ուշադրություն դարձնի ստեղծագործողներին, եւ լավ աշխատանքները ֆինանսավորվեն ու խրախուսվեն: Առհասարակ, կարծում եմ, որ բոլոր ոլորտներում խիստ անհրաժեշտություն կա մասնագետների: Եթե այս հարցին մենք ուշադրություն չդարձնենք, ապա կկործանվենք: Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը շատ հարուստ չէ, որ ամեն բան ֆինանսավորի, ուստի՝ պետք է ամեն մի կոպեկ ճիշտ կերպ դասվի ու ճիշտ գործի, որպեսզի ե՛ւ գործը շարունակական լինի, ե՛ւ այդ վճարը արդարացվի:

— Վերջերս էլ լայն արձագանք գտավ Ձեր նոր ներկայացումը՝ «Я памятник себе воздвиг нерукотворный» պուշկինյան վերնագրով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Առաջարկ ստացա «Մոսկվայի տանից» ներկայացման, որը ռուսերեն պետք է բեմադրեի: Մասնակիցների մեծ մասն իմ ուսանողներն էին ՝ ռեժիսուրայի բաժնի առաջին կուրսեցիները, ովքեր ռուսերեն դժվար էին հասկանում, մենք սկսեցինք ոչ թե զրոյից, այլ մինուսից նախ զբաղվել ռուսերենով: Այդ նախագիծն ինձ համար նաեւ առանձնահատուկ էր նրանով, որ ես շատ եմ սիրում Պուշկինին: Ի դեպ, դա նվիրված էր Ալեքսանդր Պուշկինի 225-ամյակին եւ Ռուսաստանի օրվան: Ես Պուշկինին համարում եմ, որ նա իրենց ազգի իկոնան էր, ինչպես մեզ համար Թումանյանն էր: Ներկայացումն ունեցավ մեծ հաջողություն, ու պիտի ասեմ, որ ներկա էին շատ հետաքրքիր հյուրեր՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Կապիրկինն՝ իր տիկնոջ հետ, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ու ամենից կարեւորը՝ մեր հանդիսատեսը:

«ԹԱՏՐՈՆ ՓԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»

Ընդհանուր հաշվով քանի՞ ներկայացում եք բեմադրել:

— Հստակ ասել չեմ կարող, բայց շատ-շատ: Ես ավարտել եմ ռեժիսորական բաժինն ու հրաշալի կուրսի ղեկավար եմ ունեցել՝ Ռաֆայել Ջրբաշյանը, ում մինչ օրս ես մեծարում եմ մեծ հաճույքով եւ թատրոնով վարակող իր ասիստենտը՝ Հրաչյա Զազարյանը, ում օգնությամբ մենք բացեցինք Երիտասարդական թատրոնը: Ի դեպ, ասեմ, որ եթե այսօր «Գոյ» թատրոնի շուրջ է վիճաբանություն գնում, ապա այն ժամնակ էլ «Փոսի» թատրոնի շուրջ էր վիճաբանություն, եւ մենք պայքարում էինք, սակայն չկարողացանք հասնել մեր նպատակին: Ես շատ եմ ցանկանում, որ «Գոյ»-ը հասնի իր նպատակին: Թատրոն փակելը, տեղափոխելն անթույլատրելի է: Թատրոնը շատ նուրբ օրգանիզմ է: Թատրոն փակելը` եկեղեցի փակել է նշանակում, նույնն է, թե՝ մի օրիորդ աղջնակի տաս զոհաբերության, մի այլ բանի դիմաց:

— Որպես դասախոս՝ ի՞նչ կասեք այսօրվա ուսանողության մասին:

— Այսօր պայքար է գնում ուսանողի համար: Ուսանողները դարձել են անվճարունակ: Միշտ բարձրաձայնել եմ այդ մասին, որ մեր երկրում վճարովի ուսումը չի համապատասխանում մեր մենթալիտետին, ու ասեմ ինչու. անվճարունակը կարող է լինել տաղանդավոր, սակայն գումարի պատճառով դուրս մնա ուսում ստանալու համակարգից, իսկ վճարունակը լինի անտաղանդ, վճարի ու չներկայանա դասերին: Սակայն նաեւ հաշվի առնենք, որ այդ վճարներից կազմվում է մեր աշխատավարձը: Մի տեսակ փակ շրջանակ է ստացվում:

«ՄԵՐ ՏԱՌԱՊԱԾ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱ»

Ցավոք, սոցիալական պայմաններից ելնելով, շատ արվեստագետներ ստիպված են լինում մեկնել երկրից ու իրենց գոյը պահել օտար ափերում: Թեպետ Ձեր երեխաներն ու թոռները բնակվում են ԱՄՆ-ում, Դուք ոչ մի դեպքում բնակություն չհաստատեցիք հայրենիքից դուրս: Ինչպե՞ս հաջողվեց:

— Մի արտահայտություն կա, որի նկատմամբ ես շատ զգույշ եմ ՝ ես հայրենասեր եմ: Զգույշ եմ, որովհետեւ հայրենասիրությունը շատ պատասխանատու բան է: Հայրենասեր ասելը` միայն բառեր չեն, դա պետք է գործով հաստատել, ու ինձ թվում է, որ ես այստեղ դեռ պետք եմ: Այստեղ իմ հայրենիքն է, իմ հողն ու ջուրն է, իմ վատն ու լավն է: Ի՛մն է: Գիտեք, ամեն բան կարող է պատահել, բայց պետք է հույսով սպասել: Սեւը միշտ պարտվում է սպիտակին: Մեր ազգի մեջ մի առեղծված կա՝ մենք մնայուն ազգ ենք, ու եթե կուզեք՝ պայքարող: Պայքարը մեր արյան մեջ է, մեր գենետիկայի մեջ է: Պիտի պայծառանանք, պիտի շնչենք եւ արեւշող դառնանք: Ու նկատեք, որ սա փուչ լավատեսություն չէ, սա տառապած լավատեսություն է, որը պիտի իրականություն դառնա:

Ստեղծագործական նոր ծրագրեր ունե՞ք:

— Ունեմ, բայց դեռ չեմ բարձրաձայնի: Պիտի խնդրեմ, որ մի քիչ սպասեք, եւ հերթական անգամ կլինեք իմ հանդիսատեսը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված