Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը

Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոն

Տեսանյութեր

Հուլիսի 3-ը դարձավ կրկնակի տոն պարոնյանցիների համար. բեմ բարձրացավ «Կնոջս անունը Մորիս է» ներկայացումը՝ այն էլ հենց թատրոնի գլխավոր ռեժիսոր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հոբելյանական 65-ամյակին: «Իմ սիրելի թատրոնի տնօրինությունը, մասնավորապես՝ պարոն Կարո Շահբազյանը, որոշեցին օրը տոնի վերածել: Անկեղծ ասած, ես հոբելյաններ չեմ սիրում, եւ երբեք չեմ ցանկացել գլխավոր դերակատար լինել նման միջոցառումներին: Այնպես որ, ոչ մի վերամբարձ տեքստ, խոսք եւ ուղերձ չի լինելու»,- ներկայացումից առաջ՝ համեստորեն նշեց հոբելյարը: Բայց, այդուհանդերձ, սա լավագույն առիթն էր մշակութային գործիչներին մեկտեղելու մեկ հարկի տակ եւ ի պատիվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրինության՝ երեկոն դարձնելու իսկական տոն՝ երգ ու երաժշտությամբ, անակնկալներով, ջերմ մթնոլորտով ու սիրելի հյուրերով: Ինչ խոսք, հոբելյանը լավագույն առիթն է ամփոփելու անցած տարիներն ու խոսելու առաջիկա ծրագրերի մասին, բայց նախ օրվա հոբելյարի հետ զրուցեցինք իր բեմադրած ներկայացման առաջնախաղի մասին:

- Տարիներ առաջ՝ դեռեւս Պատանի հանդիսատեսի թատրոնում, Դուք անդրադարձել էիք Ժորժ Կառվարենցի եւ Շառլ Ազնավուրի զարմիկի՝ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությանը: Ինչո՞ւ որոշեցիք կրկին անդրադառնալ այս գործին:

- Բարձրարժեք կատակերգության կարիք կար, հիշեցի այս աշխատանքի մասին, որը բեմադրել էի մոտ 20 տարի առաջ: Ֆրանսահայ մեր հայրենակիցը՝ Րաֆֆի Շարտը, տեսել էր մեր նախորդ ներկայացումը, մեծ ուրախությամբ նորից համաձայնեց, որպեսզի այն Հայաստանում կրկին բեմադրենք։ Ներկայացումը բերադրեցինք եւ այնպես ստացվեց, որ թատրոնի տնօրենի հետ, երբ որոշում էինք օրն առաջնախաղի, բացեց ցանկն ազատ օրերի եւ ասաց, որ պրեմիերան կլինի հուլիսի 3-ին, մտքումս ասացի, որ սա երեւի նշան է, հատուկ է այսպես։ Թեպետ երբեք չեմ սիրել հոբելյաններ, դրանց միշտ սարկազմով եմ վերաբերվել: Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար, ուղղակի առիթն օգտագործվեց, հրատարակվեց փոքր գիրք-ալբոմ, որտեղ հնարավորինս կարողացանք ներկայացնել իմ լավագույն աշխատանքները՝ կարիերայի սկզբից մինչեւ հիմա, ներառված են նաեւ այլ նյութեր։ Հոբելյան, որպես այդպիսին, չէի ուզում լիներ, անկեղծ ասեմ՝ նույնիսկ այս ձեւաչափի մեջ եմ ինձ շատ վատ ու անհարմար զգում:

- Պարոն Ղազանչյան, հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր առաջին բեմադրած ներկայացումը եւ Ձեր բեմադրությունների շարքում ո՞րը կառանձնացնեք՝ որպես այցեքարտ Ձեր անցած ստեղծագործական տարիների:

- 1982 թվականն էր, Վարդգես Պետրոսյանի «Ապրած եւ չապրած տարիներն» է եղել, որի բեմականացումը ստացավ «Չապրած տարիներ» անունը. ես էի այդպես առաջարկել Վարդգես Պետրոսյանին։ Դրանից հետո հրաշալի գրող Վարդգես Պետրոսյանի եւ իմ միջեւ սկսվեց հետաքրքիր մտերմություն։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ կան ներկայացումներ, որոնք սիրել եմ. տարբեր ժամանակներում տարբեր ներկայացումներ են դրանք եղել։ Մի ժամանակ «Անտիգոնեն» էր, որն անընդհատ տանում էինք հյուրախաղերի, հետո՝ Արիիստոֆանեսի «Ամպեր» ներկայացումն ինձ համար շատ նշանակալից եղավ, որից հետո ինձ հրավիրեցին ե՛ւ Մակեդոնիա՝ Ամֆիթատրոնում բեմադրելու, ե՛ւ Կրայովայում՝ Ռումինայի հայտնի թատերական մայրաքաղաքում, որտեղ ընթանում էր աշխարհի ամենախոշոր շեքսպիրյան փառատոնը: Իսկ հիմա սիրած ներկայացում կարելի է համարել «Արքան հրապարակում»-ը, որը երկու օր լեփ-լեցուն դահլիճում խաղացել ենք նաեւ Միլանում:

- Մի առիթիով Ձեր հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ լուսահոգի Երվանդ Ղազանչյանն ասել է, որ հպարտանում է, որ նման որդի ունի, ուրախ է, որ նա յուրահատուկ ձեռագիր ունի եւ երբեք չի փորձել կրկնօրինակել իրեն…

- Յուրաքանչյուր արվեստագետ ինքնուրույն մարդ է, եթե ինքնուրույն չեղավ անհասկանալի է, թե ինչ կլինի։ Շատ դեպքեր կան, որ որդիներն իրենց հայրերի նման չեն եղել, վիճել են, կռվել են, ես էլ շատ եմ վիճել, բաներ են եղել, որ չեմ հավանել, իրեն ասել եմ, իհարկե, իմ ասածներն ավելի հիվանդագին էր ընդունում, բայց դա էլ նորմալ է։ Վերջին հաշվով՝ ի՞նչ է բեմը, թատրոնը, ո՞րն է ռեժիսորի աշխատանքը, ինչպե՞ս են տեսնում ստեղծագործությունն այսօրվա համատեքստում, դու կարող ես տեսնել այս կերպ, ուրիշն՝ այլ կերպ, տարօրինակ բան չկա: Ինչ-որ տեղ լավ է, որ ես երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում:

- Իսկ առաջիկա 65 տարիների համար՝ ի՞նչ ծրագրեր, նպատակներ, երազանքներ ունեք:

- Ծրագրերը շատ-շատ են: Հիմա չեմ ուզում խոսել, որովհետեւ առջեւում մեծ միջազգային ծրագիր կա ներկայացնելու: Մի օր մեծ հարցազրույցով այդ մասին մանրամասն կխոսեմ:

Ի դեպ, Հակոբ Ղազանչյանի դուստրը եւ կինը եւս ներգրավված էին «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման մեջ: Այս մասին զրուցեցինք նաեւ դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:

- Շատ սիրել ենք թե՛ աշխատանքային գործընթացը, թե՛ այս ստեղծագործությունն ու շատ հետաքրորությամբ, սիրով ու հավեսով ենք աշխատել բոլորս: Երբ մեր թատրոնի տնօրեն պարոն Կարո Շահբազյանը որոշեց, որ պրեմիերան պետք է հայրիկի ծննդյան նվերը լինի, բնականաբար, ավելի ոգեւորվեցինք։ Ինչ խոսք, հաճելի էր, ինձ համար՝ առավել եւս։

- Մարիամ, բեմում աշխատել բեմադրիչ հայրիկի հետ՝ բա՞րդ է, թե՞ արդեն սովորել եք:

- Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայրիկին համարում եմ իմ դերասանական վարպետության ուսուցիչը, հիմա սիրով նորից կկրկնեմ։ Վերջին շրջանում միմյանց հետ շատ քիչ ենք աշխատում, ես այլ ռեժիսորների հետ էի աշխատում, ինքն՝ այլ դերասանների, ու շատ լավ առիթ էր այս ներկայացումը, որովհետեւ, իսկապես, կարոտել էի իր հետ աշխատելուն։ Դրա համար շատ ուրախ եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց:

- Իսկ ի՞նչ կմաղթեք Հակոբ Երվանդիչին առաջիկա 65 տարիներին:

- Հայրիկիս քաջառողջություն եմ մաղթում, բուռն ստեղծագործական կյանք ու ամենակարեւորը՝ մեր գլխից անպակաս լինի:

«Իրավունք»-ը եւս միանում է Մարիամ Ղազանչյանի եւ բոլոր պարոնյանցիների շնորհավորանքներին՝ մաղթելով Հակոբ Ղազանչյանին նորանոր ստեղծագործական վերելքներ, անսահման սեր ու ջերմություն հանդիսատեսի ու դերասանների կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top