Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-ից Խնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի Բալասանյան Կոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. Բալասանյան Մեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմ Տարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունի Ազգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու... Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակին Ամանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան 2026-ը պահանջում է սկզբունքային դիրքորոշում, հաշվետու ու արդյունավետ գործելաոճ. Անի Կարապետյան

Արմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել

Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ ՄԻԼԱԶՄ ԱՎԴՈՅԱՆՆ արդեն որերորդ անգամ ահազանգում է, որ իր պնդմամբ՝ Արմավիրի դատախազությունն՝ ի դեմս դատախազ Էդգար Բաբայանի, եւ Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը։

«Իրավունք»-ի հետ զրույցում Ավդոյանը հիշեցրեց մամուլում հայտնի պատմությունը: Դեռեւս 2021 թվականի հոկտեմբերին նա 30 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է վաճառել Իրանի քաղաքացի, ազգությամբ թուրք Ղասեմ Աբդուլահ Նեժադին՝ մի երեք օրից գումարը ստանալու ակնկալիքով։ 200 գլուծ խոշոր եղջերավոր անասունը պետք է հասներ Մեղրիի անցակետ, որ Իրանի քաղաքացու ներկայացուցիչը տեսներ, որ ապրանքը տեղ է հասել, փողը տար։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո, մի իսկական կինո է:

«Հետո Ղասեմ Աբդուլահ Նեժադին զանգում է ինձ, թե` անասունների վրա տիզ կա, բայց էդ ժամանակ արդեն մեզ խաբած է լինում. ապրանքը անցել էր Իրան, իսկ ինքն ասում էր՝  Մեղրիում է։ Էլի զանգեց, էս անգամ էլ ասաց՝ որդին Իրանում վթարի է ենթարկվել, հիմա կենդանին մնում է մաքսակետում, իսկ ինքը գնում է Իրան։ Խաբում էր. կենդանին արդեն անցկացրել էր ու ինքն էլ գնացել»,- մանրամասնեց Ավդոյանը:

Պարզվում է՝ Ղասեմ Աբդուլահ Նեժադին եւ Ավդոյանն իրար վաղուց են ճանաչել, բայց առաջին անգամ է, որ առքուվաճառք պետք է տեղի ունենար նրանց միջեւ:

Ավդոյանը նշեց, որ  2022 թվականի ապրիլին դիմել է Արմավիրի ոստիկանություն, որի արդյունքում Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել Հայաստան, խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Առերեսման ժամանակ ազգությամբ թուրքը հայտարարել է, որ որեւէ ապրանք չի գնել Ավդոյանից։

«Գործը երկու տարի քննում էին։ Այդ ընթացքում պարզել էին, որ առքուվաճառքի պայմանագրի տակ նա կեղծել էր իմ ստորագրությունը, փորձաքննությունը հաստատել էր նաեւ, որ կեղծ փաստաթղթերով է արտահանել կենդանիներին։ Բայց այս ամենի վրա քննինչն ու դատախազը աչք են փակում։ Երկու տարի գործը քննելուց հետո, երբ գործը պետք է ուղարկեին դատարան, Էջմիածնի քննչականի պետի տեղակալը զանգեց, կանչեց ու ասաց՝ գիտես Արմավիրի մարզի դատախազը գործը կարճել է։ Թե ինչ հիմնավորմամբ, ինչ պատճառաբանությամբ է դատախազությունը գործը հօգուտ թուրքի կարճել, չգիտեմ։ Հիմա նրա հետապնդումը դադարեցրել են, որ Ղասեմը կարողանա Հայաստանից գնալ», - վրդովված ասաց Ավդոյանը:

Ավդոյանը կարծում է, որ այստեղ կոռուպցիա կա. «Եթե կաշառք չեն վերցրել, ինչի՞ են էդ թուրքի օգտին որոշում կայացրել ու գործը փակել, բոլոր ապացույցները կան, որ խարդախություն է արել, իմ ստորագրությունը կեղծել է, կենդանիներին էլ կեղծ փաստաթղթերով՝ հանել երկրից, բայց այս բոլոր ապացույցները հաշվի չեն առել»:

Լուսանկարները տրամադրել է Միլազմ Ավդոյանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-իցԽնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերըՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի ԲալասանյանԿոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. ԲալասանյանՄեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմՏարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունիԱզգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակինԱմանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան 2026-ը պահանջում է սկզբունքային դիրքորոշում, հաշվետու ու արդյունավետ գործելաոճ. Անի ԿարապետյանԱյս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը. Անահիտ ՀակոբյանՓոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներինՀենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվում գտնվող հայրենակիցներին «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած հոգևորականի կողմից․ Արագածոտնի թեմ2026թ.-ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ումՈրքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համարՀայկ Մարությանը ծամածռել է դեմքը՝ լուսանկարվելով խոզի բդի հետ. նա «մարտական է» տրամադրվածՇՏԱՊ. Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Ռուսաստանը ԱՄՆ-ին կփոխանցի Պուտինի նստավայրի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի տվյալները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված