Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ

Քրեական

Հակակոռուպցիոն դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ 30 միլիոն դրամ գրավ է կիրառել ու որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։

Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ